Վտանգվա՞ծ են Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

Սեպտեմբերի 13-ին, իշխանական եւ ոչ իշխանական ուժերն Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շուրջ հայտարարություն ստորագրեցին:

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ էլ հաջորդ օրը դրական գնահատեցին ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Եվ նախատեսվում է, որ Կառավարությունը դրանք օրենսդրական փաթեթի վերածած՝ կներկայացնի հոկտեմբերի 3-ին սկսվող Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի դատին: Իսկ գլխավոր պայմանավորվածությունը կամ ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունը, հիշեցնենք, ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն է, ինչը տարիներ շարունակ պահանջում էին ընդդիմադիր բոլոր ուժերը, եւ որը կտրուկ մերժվում էր իշխանությունների կողմից: Այդպիսով, կարելի է ասել, որ իշխանությունները լուրջ զիջման են գնացել՝ նվազեցնելով ընտրակեղծիքներ անելու հնարավորությունը:

Սակայն պարզվում է, որ եթե անգամ այդ պայմանավորվածությունները օրենսդրական նախաձեռնության վերածվեն, միեւնույն է, դրանք կյանքի կոչելու համար չի կարելի վերջնական հանգրվան համարել: Ցանկացած պահի իշխանությունները կարող են դրանք ինչ-որ պատճառաբանություններով չեղյալ համարել կամ անբովանդակ դարձնել այնպես, ինչպես դա արեցին ԸՕ-ում կատարված առաջին խումբ փոփոխությունների դեպքում՝ պատճառաբանելով, թե տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ 16 մլն դոլարի ֆինանսավորումը միջազգային կազմակերպությունների կողմից ժամանակին չի հատկացվել: Անցած շաբաթ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ անհրաժեշտ 9 մլն դոլարը կտրամադրեն թե՛ իրենք, թե՛ միջազգային այլ կազմակերպությունները: Եվ, կարծես թե, այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ համաձայնությունը, քաղաքական կամքն ու ֆինանսական հնարավորություններն առկա են, եւ այլեւս ոչինչ չի կարող դրանք խաթարել:

Պարզվում է, սակայն իշխանություններն ունեն այն մերժելու մի հետաքրքիր տարբերակ՝ դա Սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի որոշումն է, որով մերժվել է հակասահմանադրական ճանաչել ԸՕ այն դրույթները, որոնք թույլ չեն տալիս հրապարակել ստորագրված ցուցակները: Հիշեցնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ նման հայցով ՍԴ էին դիմել ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների պատգամավորները: Չի բացառվում, որ այս որոշումը նման մեկ այլ նախաձեռնության համար նախադեպ հանդիսանա, եթե հանկարծ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները հասկանան, որ այդ ցուցակները հրապարակելով՝ իրենք կարող է ցանկալի արդյունքը չգրանցել: Չէ՞ որ ոչ իշխանականների՝ ստորագրված ցուցակների հրապարակմամբ կանխվում են հանրապետությունից բացակայող մոտ 500 հազար ՀՀ քաղաքացիների փոխարեն մինչ այժմ իշխանությունների օգտին կատարված քվեարկությունները: Ու այս անգամ էլ, ասենք, Հանրապետական խմբակցության պատգամավորները դիմեն ՍԴ՝ պնդելով, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց հիմքի վրա կատարված օրենսդրական փոփոխությունները հակասում են ՍԴ վերը նշված որոշմանը եւ հակասահմանադրական են:

Մենք փորձեցինք ԸՕ-ի շուրջ տեղի ունեցած բանակցություններին երբեմն մասնակցած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից պարզել, թե հնարավո՞ր է արդյոք, որ 2012թ. այդ որոշման հիման վրա այս անգամ էլ ՍԴ դիմում ներկայացվի: «Ես չեմ կարող այդ հարցին ստույգ պատասխանել, քանի որ դա ՍԴ լիազորությունն է: Եթե ԸՕ-ում նոր փոփոխությունների նախագիծը բերենք ԱԺ, եւ ՍԴ դիմում լինի, ապա այդ դատարանը կարող է քննել հանգամանքները, պարզաբանել եւ հակասահմանադրական ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ որոշում կայացնել»,- պատասխանեց նա:

Իսկ հնարավո՞ր է, այս անգամ էլ նման նախաձեռնությամբ հանդես գան ՀՀԿ խմբակցության պատգամավորները: «Միայն ՀՀԿ-ն չէ, որ կարող է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքել: Մենք մեր նախաձեռնությունը բերել ենք, հետագայի մասին չեմ կարող ասել»,- եզրափակեց Սահակյանը:

Համաձայնությանը միացած «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ, անդրադառնալով այդ խնդրին՝ հավելեց, որ մեր իրականության պայմաններում ոչինչ պետք չէ բացառել: «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հրապարակավ հինգ կուսակցությունների մասնակցությամբ մի փաստաթուղթ է ստորագրվել, որն իմ պատկերացումներով՝ պետք է այլեւս անբեկանելի իրականություն լինի: Բայց այնքան բան ենք տեսել, որ ես ոչինչ չեմ կարող բացառել: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ իշխանությունները չեն գնա այդ քայլին: Ընդունել են այդ փոփոխությունները, ուրեմն պիտի հրապարակեն ու վերջ»,- ասում է Մարգարյանը:

Ավելին, վերջինիս խոսքերով՝ իշխանություններին ոչինչ չէր խանգարում, որ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման այդ պայմանավորվածությունը որպես փորձնական ծրագիր՝ կիրառեին հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների ժամանակ: Հատկապես որ այս երկու խոշոր քաղաքների դեպքում նույնպես ընդունվել է այնպիսի ընտրակարգ, որը հատուկ է գալիք խորհրդարանական ընտրություններին: «Այդ փորձը շատ արագ կարող են կիրառել Գյումրիում ու Վանաձորում, եթե իսկապես ցանկանում են հրաժարվել ընտրակեղծիքներից: Եվ հոկտեմբերի 2-ի ընտրությունները լավագույն առիթն են այդ փոփոխությունները ներդնելու համար: Հատկապես որ առանձնապես ներդրումներ չէին պահանջվում: Գյումրիում անհրաժեշտ է ընդամենը 82 պատճենահանման սարքավորում, որ ցուցակները պատճենեն ու հրապարակեն. Գյումրին ունի 82 ընտրատեղամաս: Նույնը նաեւ Վանաձորում: Իշխանությունները եթե կամք ու վճռականություն ցուցաբերեն, կարող են դա անել»,- ասաց Մարգարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4282 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին