Նա զղջում էր, ես ներեցի. ծեծված հոգեւորականը հետ է վերցրել Ակայի դեմ բողոքը, գործը կարճվեց

08/11/2016 schedule17:32

Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանը ետ է վերցրել «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի դեմ ներկայացված բողոքը:

Այդպիսի բողոք Գրիգորյանը ներկայացրել էր այն բանից հետո, երբ Փելեշյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, ներխուժել էր եկեղեցու տարածք եւ ծեծի ենթարկել նրան՝ ընտրություններում իրեն չսատարելու համար: 

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Գրիգորյանն ասաց, որ բողոքը հետ վերցնելու համար հիմք է հանդիսացել Արկադի Փելեշյանի խորը զղջումը:

- Պարոն Գրիգորյան, Փելեշյանը հրապարակավ ներողություն էր խնդրել ձեզանից: Ներեցի՞ք նրան:

- Ինքը հատուկ եկավ ինձ մոտ շատ խորը զղջումով՝ ներողություն խնդրելով իր արարքների համար, ասաց, որ շատ է ցավում:

- Զղջում էր, որ ծեծե՞լ է հոգեւորականին:

- Այո, այո:

- Այսինքն՝ ընդունո՞ւմ էր, որ ծեծել է:

- Այո: Ասաց, որ հազար անգամ ներողություն եմ խնդրում, շատ եմ զղջում, շատ եմ ցավում, դու շատ հարգված մարդ ես, թյուրիմացություն է եղել, խնդրում եմ եղածի համար ինձ ներես: Ես էլ ի՞նչ կարող եմ ասել. զգացի, որ չի կրկնի նման բան: Իր կեցվածքը, իր դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս, որ երբեք որեւէ մեկի նկատմամբ չի կրկնի նման բան:

- Եվ դուք հաշտվեցիք:

- Ես ներեցի, ասացի՝ լավ, քո բանտ նստելուց ինձ օգուտ չկա: Ես այդտեղ որեւէ շահ չեմ ունենա, ինձ բավարար է, որ դու երբե՛ք, երբե՛ք նման բան չանես: Դա ինձ ամբողջությամբ բավարարում է, որ ոչ միայն իմ, այլեւ որեւէ այլ անձնավորության նկատմամբ նման բան թույլ չտաս: Դա ինձ բավարար պայման է:

- Մենք տեղեկություններ ունենք, որ դուք բողոքը ետ եք վերցրել ոստիկանությունից: Ճի՞շտ է:  

- Ճիշտ է, ճիշտ է: Գիտե՞ք ինչ, եթե ինքը գնա նստի, իմ օգուտը ո՞րն է: Իմ օգուտն այն է, որ ինքը ոչ մեկի նկատմամբ նման բան թույլ չտա: Դրանից մեծ օգուտ չկա, եթե ինքը զղջում է եւ ասում, որ էդպիսի բան չի կրկնվի երբեք որեւէ մեկի նկատմամբ:

- Ինչպե՞ս եք վստահ, որ չի կրկնի. նախկինում եւս նա սկանդալների կենտրոնում է հայտնվել:

- Եթե դուք այդտեղ լինեիք, դուք էլ կհամոզվեիք: Ինքը բոլորովին ուրիշ մարդ էր, քան էն օրը, որ այդ դեպքը պատահել էր: Ճիշտ հակապատկեր մարդ էր: Ես համոզված եմ, որ մարդը չի կարող առանց լուրջ ներքին կոնֆլիկտի այդպիսի փոփոխություն կրել: Ինձ ասել են ընդհանրապես, որ ինքը խմած ժամանակ իրեն լավ չի տիրապետում: Բայց ինչքանով ինձ հայտնի է՝ երդվել է իր ընտանիքի առջեւ, որ երբեք չի հայտնվի այդ վիճակում:

Հիշեցնենք, որ Փելեշյանը հոկտեմբերի 4-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմանում, ներխուժել էր Հայ-Ավետարանական եկեղեցի եւ ծեծի ենթարկել եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին:

Ռաֆայել Գրիգորյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնել էր, որ Փելեշյանն իրեն ծեծի է ենթարկել Վանաձորի ավագանու ընտրություններում իր օգտին չքվեարկելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ իրենց են դիմել եւ Ռաֆայել Գրիգորյանը եւ Արկադի Փելեշյանը՝ հայտնելով, որ հաշտվել են: Փելեշյանն ասել է, որ խնդրում է հաշտության հիմքով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: «Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածը՝ այն է, 118 հոդվածով հարուցված քրգործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա, ուստի մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում ենթական են կարճման, գործը կարճվել է»,- հայտնեցին կոմիտեից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4702 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ