Օրենքի զավեշտալի խախտում ԱԺ-ում. սխալ պատգամավորի են նշանակել էթիկայի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի փոխարեն հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այդ հանձնաժողովի նախագահները յուրաքանչյուր նստաշրջանը մեկ պետք է ռոտացիոն կարգով փոխվեն: Նախագահ կարող են նշանակվել միայն հանձնաժողովում իշխանական եւ ոչ իշխանական ամենամեծ խմբակցությունների՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամները: Ու քանի որ գարնանային նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էր, ապա այս անգամ պետք է այդ լիազորությունները մեխանիկորեն փոխանցվեին ԲՀԿ անդամին՝ տվյալ դեպքում Լ. Խաչատրյանին: Մինչդեռ ԱԺ կայքում մինչեւ երեկ որպես հանձնաժողովի նախագահ նշված էր Ս. Ավետիսյանի անունը: Եվ միայն parliamentmonitoring.am կայքի հարցումից հետո են պարզել այդ սխալը եւ ուղղել այն:

Ընդ որում, այդ մասին մինչեւ հիմա տեղյակ չեն եղել թե Ս. Ավետիսյանը, որը սխալմամբ է նշանակվել նախագահ, թե Լ. Խաչատրյանը, որը պետք է նշանակված կլիներ նրա փոխարեն: Խնդիրն այն է, որ դեռեւս չկայացած եւ ընդամենը ձեւական բնույթ կրող այդ հանձնաժողովն այս նստաշրջանում որեւէ նիստ չի ունեցել: Առաջին նիստը պետք է տեղի ունենա այսօր: Եվ եթե վերը նշված կայքը հանկարծ դա չպարզեր, ԱԺ-ում այդ կոպիտ խախտումը կշարունակվեր: Մյուս կողմից էլ որքան էլ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պարտականությունները մեխանիկորեն են փոխանցվում, այնուամենայնիվ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը յուրաքանչյուր անգամ այդ փոփոխության մասին կարգադրություն է ստորագրում: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Գ. Սահակյանը ստորագրել է կարգադրությունը, եւ այնտեղ ոչ թե Ս. Ավետիսյանի, այլեւ Լ. Խաչատրյանի անունն է եղել: Պարզապես տեղի ունեցածն ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել, ինչն արդեն ուղղվել է:

Ս. Ավետիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար էլ է անհասկանալի տեղի ունեցածը: Հատկապես երբ իրեն ասվել է, որ ոչիշխանական խմբակցության ներկայացուցիչը հրաժարվել է այդ պարտականությունից, բայց երեկվա դրությամբ պարզվում է, որ չի հրաժարվել: Եվ եթե հրաժարված չլիներ, իրեն այդ պարտականությունը չէին առաջարկի: Մեր հարցին, թե ով է իրեն նման բան ասել, պատգամավորը պատասխանեց. «ԱԺ ղեկավարությունը: Բայց չեմ կարծում, թե ինչ-որ մեծ բան է փոխվել՝ մինչեւ օրս հանձնաժողովը ոչ նիստ է գումարել, ոչ էլ որեւէ գործ վարույթ ընդունել»:

Մեր արդեն ճշտող հարցին, թե ԱԺ ղեկավարություն ասելով՝ Գ. Սահակյանի՞ն նկատի ունի, Ս. Ավետիսյանը խուսափեց պատասխանել. «Հիմա ես չգիտեմ, թե որտեղից է դուրս եկել այս թյուրիմացությունը»:

Նշենք նաեւ, որ այսօր Էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ՀՀԿ եւ ԲՀԿ յոթ պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու՝ «Մեդիա եւ իրավունք» կազմակերպության դիմումը: Ընդ որում, այդ պատգամավորներից մեկը հենց Ս. Ավետիսյանն է: Թե ում փոխարեն է նա քվեարկել, դեռեւս պարզ չէ, բայց վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ պետք է պարզել ու հաստատել՝ ինքը ինչ-որ մեկի փոխարեն քվեարկե՞լ է, թե ոչ: «Ամեն մի շարժում հո քվեարկություն չի՞ նշանակում: Ինչ է, մենք չե՞նք կարող նստած տեղում շարժվել»,- իր հերթին հարցրեց պատգամավորը:

Փորձեցինք նաեւ Լ. Խաչատրյանից ճշտել, թե ինքը իսկապե՞ս հրաժարվել է այս նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելուց, ինչպես Ս. Ավետիսյանին ասել է «ԱԺ ղեկավարությունը»:

«Ես չեմ հրաժարվել, ով ասել է, նրանից էլ թող հարցնի, նրա անունն էլ թող տա ձեզ, դուք էլ հրապարակեք: Անկեղծ ասած, ինձ շատ քիչ են հետաքրքրում իրենց «ագավորկեքը»: Կա ԱԺ կանոնակարգ, որը միշտ են խախտել, կարող են նաեւ այս անգամ խախտել: Դրանից աշխարհը փուլ չի գա: Ամեն նիստին մենք ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմանն ականատես ենք լինում՝ եւ խոսափող են անջատում, եւ մեկնաբանում են պատգամավորների ելույթները: Մեզ նման պատգամավորները, որոնք պարզապես պետք է տեխնիկական գործ կատարեն, մեկնաբանում են մեր ելույթները, անջատում են մեր խոսափողը: Հիմա մի հատ ավելի, մի հատ պակաս խախտում ի՞նչ է փոխում: Խոսակցության թեմա է, մարդիկ մի օր էլ դրանով կզբաղվեն, մեկ է, աշխատանք չունեն»,- հավելեց Լ. Խաչատրյանը:

Իսկ ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի բովանդակությանը, ապա հետաքրքիր է, որ վերջինս գտնում է, թե ուրիշի փոխարեն քվեարկությունն այնպիսի մեծ հարց չէ, որը նման քննարկման արժանանա: «Ոչ թե ուրիշի փոխարեն չքվեարկածի այդ վարքագիծը պիտի բերեն, այլ ուրիշի փոխարեն գրանցվածինը: Նոր կանոնակարգ օրենքի նախագծի համաձայն՝ մենք արդեն կկարողանանք քվեարկել նաեւ ուրիշի փոխարեն, եթե, իհարկե, նա դրա համաձայնությունը տվել է: Մարդը միգուցե գրանցվել, նստել է, հետո վատ է զգացել ու դուրս եկել: Ի՞նչ է, մենք իրեն պետք է զրկե՞նք քվեարկելու իրավունքից»,- հարցնում է  Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նոր ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծի համաձայն, պատգամավորի փոխարեն թույլատրվում է քվեարկել միայն այն դեպքում, եթե նա ԱԺ կողմից գործուղման մեջ է գտնվում եւ նախապես գրավոր կերպով տեղեկանում է, թե որ նախագծին ինքն ինչ դիրքորոշում ունի: Լ. Խաչատրյանն ասում է, նախագիծը դեռ քննարկման փուլում է եւ չի բացառում, որ վերջնական տարբերակում այդ դեպքերն ավելի ընդլայնվեն ու գրանցված պատգամավորին իր փոխարեն քվեարկելու հնարավորություն ընձեռեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15230 դիտում

Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան

Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

Աշխատանքային հանդիպում Արտաքին գործերի նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին

Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում

Ինչպիսի տրագեդիա. երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան

Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին

Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը