«Եռանկյունի» ռեստորանում հնչած կրակոցների հետեւում դաշնակցականնե՞ր են կանգնած. մանրամասներ

Armtimes.com-ի Գյումրիի թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին Գյումրիի «Եռանկյունի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության եւ հնչած կրակոցների հետեւում, ինչպես խոսվում է քաղաքում, մարզի դաշնակցականներից են կանգնած:

Մեր թղթակիցը փոխանցում է, որ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, ով ավելի հայտնի է Կոշտո մականվամբ, դեպքի օրը, ըստ ականատեսների, եղել է «Եռանկյունի» ռեստորանում: Նրան է պատկանում Գյումրիում գործող «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութը:

Դաշնակցական Մանուկյանները մտերմիկ շրջանակում կերել-խմել են: Նրանցից մեկը անհարգալից է վերաբերվել «Եռանկյունի» ռեստորանի աշխատակիցներից մեկի հետ: Ռեստորանի սեփականատիրոջ՝ Դարբին Գագոյի որդին, որին առավել ճանաչում են Պելե անվամբ եւ որը պարբերաբար աչքի է ընկնում տարբեր վիճաբանություններում, չի հանդուրժել Մանուկյանների պահվածքը:

Նշյալ անձանց միջեւ վիճաբանություն է ծագել: Սկսել են հայհոյել, ինչին հաջորդել են կրակոցներ:

Առայժմ պարզ չէ, թե որ կողմն է կրակել:

Խոսակցություններ կան, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դեպքից անմիջապես հետո միջամտել է՝ խնդիրը կարգավորելու համար:

Armtimes.com-ի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցեց, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռոմիկ Մանուկյանը կամ նրա ազգականները անմիջական կապ ունեն դեպքի հետ: 

«Ես տեղյակ չեմ, Դուք ասում ենք, ես նոր իմանում եմ: Չգիտեմ՝ ով կապ ունի: Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Դատախազությունը հայտարարություն է արել, կարաք բացեք, նայեք»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Մեր այն դիտարկմանը, թե՝ որպես մարզի ղեկավար, իրեն չի՞ հետաքրքրում կատարվածը, որ տեղեկություններ չունի, Հովսեփ Սիմոնյանը զայրացած պատասխանեց.

«Հետաքրքրել, դեռ չի նշանակում, որ պիտի ինչ-որ բան ասեմ: Դատախազությունը այդ մասին հայտարարություն արդեն տվելա: Ունե՞ք ուրիշ հարց: Ես կապ չունեմ այդ դեպքի հետ»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը եւ անմիջապես անջատեց հեռախոսազանգը:

Տեղեկություններ փորձեցինք ստանալ նաեւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանից, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ռոմիկ Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը, մեր զրույցում հայտարարեց, որ ինքը կապ չունի վիճաբանության հետ: «Իմ հետ, որ նման բան լինի` ոստիկանությունից չեն գա՞ ասի, որ դու կապված ես դեպքի հետ: Կասեին`պարոն Մանուկյան, արի, ներկայացի: Ես կապ չունեմ այդ դեպքի հետ, որ ունենայի կգային, իմ «Վեգան» էլ կպլոմբեին: Ինչի՞ են ինձ ու իմ ախպորը խառնում նման պատմությունների մեջ»,- ասաց Ռոբերտ Մանուկյանը:

Ոստիկանության Գյումրու «Կումայրիի» բաժնի իրավապահները նոյեմբերի 16-ից կատարում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ: Պաշտոնապես կրակոցների մասին խոսակցությունները մինչ այս պահը ոչ հերքվում, ոչ՝ հաստատվում են:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են:

«Եռանկյունի» ռեստորանում աշխատանքները դադարեցված են, ռեստորանի դռները կնքված են:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո շրջանառվեցին վարկածներ այն մասին, որ վիճաբանությունը եղել է Մարմաշեն համայնքի մեծահարուստներից մեկի՝ Գարենի որդու ընկերոջ՝ Վահրամի եւ Դարբին Գագոյի որդու՝ Պելեի միջեւ:

Սակայն կան տեղեկություններ, որ դեպքի օրը Վահրամի հայրն անձամբ է այցելել Շիրակի մարզի քննչական վարչություն եւ տեղեկացրել՝ որդին կնոջ հետ մեկ շաբաթ է՝ գտնվում է Ծաղկաձորում:

Տպել
6778 դիտում

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն

Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև

Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ

ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ

Երևանում հարձակվել, հարվածներ են հասցրել բժշկին. վերջինս ստացել է ձեռքի կոտրվածք

«Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը

Մեկնարկը՝ Արմավիրի մարզից. վարչապետը հայտնել է ՔՊ-ում ստեղծված նոր ձևաչափի մասին (տեսանյութ)

Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը

Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մշակութային միջազգային համաժողովին

Կրիստալի 120 փաթեթ. Երևանում թմրամիջոցների շրջանառության համար ձերբակալվել են Հնդկաստանի քաղաքացիներ

Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովը (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. վարչապետ

Ո՛չ օդային տրամվայ նստեցին, ո՛չ էկոքաղաքում կրթվեցին. կյանքի չկոչված ու կիսատ-պռատ ներդրումային ծրագրեր Գյումրիում

Հայ երիտասարդները այլևս նորովի են առաջ շարժվում՝ հիմնելով բարդություններից քաղած դասերի վրա. Հակոբյանի ելույթը

Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել