Երևան
12 °C
Չնայած 2016 թվականն արդեն ավարտվել է, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փակել անցած ֆինանսական տարին:
Պաշտոնական ցուցանիշները կհրապարակվեն փետրվարի սկզբին: Հայտնի է, որ պետական բյուջեի եկամտային մասը թերակատարվել է մոտ 56 միլիարդ դրամով: Ինչպես հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, պետական բյուջեի եկամուտները 2016 թվականին պետք է կազմեին 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, բայց գործնականում կկազմեն 1 տրիլիոն 73 միլիարդ դրամ: Սա՝ եկամուտների մասով: Իսկ ծախսերի առումով վերջնական պատկերը դեռ հայտնի չէ: 2016 թվականի առաջին 11 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 236 միլիարդ դրամ: Ըստ 2016 թ. պետբյուջեի մասին օրենքի, ամբողջ տարվա ընթացքում ծախսերը պետք է կազմեն 1 տրիլիոն 376 միլիարդ դրամ: Որքան է ծախսել կառավարությունը 2016 թվականի դեկտեմբերին, դժվար է նույնիսկ կռահել: Որպեսզի ծախսերի մասով պետբյուջեն կատարվի, դեկտեմբերին բյուջետային ծախսերը պետք է կազմած լինեն 140 միլիարդ դրամ:
Դեկտեմբերը բյուջեի ամենածախսատար ամիսն է: Օրինակ, 2015 թվականի դեկտեմբերի բյուջեի ծախսերը կազմել են 170 միլիարդ դրամ: Այս ֆոնին չի կարելի բացառել, որ 2016 թվականի դեկտեմբերին նույնպես շատ մեծ ծախսեր արված լինեն: Բայց այստեղ կա մի նրբություն: Խնդիրն այն է, որ կառավարությունը էականորեն գերակատարել է բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը: Նոյեմբերի 30-ի դրությամբ դեֆիցիտը արդեն իսկ 202 միլիարդ դրամ էր, այնինչ 2016 թվականի վերջին չպետք է գերազանցեր 196 միլիարդ դրամը: Սա նշանակում է, որ եթե կառավարությունը պահպանել է ավանդույթը եւ դեկտեմբերին մեծ ծախսեր է արել, ապա դեֆիցիտը շատ ավելի մեծ է լինելու, քան նախատեսված էր: Իսկ դա վատ է, շատ վատ:
Սրանք պարզապես ցուցանիշներ չեն, այլ կենդանի փողեր: Փաստորեն կառավարությունը մեծ ծախսեր է արել՝ առանց համապատասխան եկամուտներ ապահովելու: Եվ այդ դեֆիցիտը մի ինչ-որ աղբյուրից ծածկվել է: Ո՞րն է այդ աղբյուրը: Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ այդ աղբյուրը նոր պարտքերն են: Այս տարվա աշնանը, երբ կառավարությունը կազմում էր 2017 թվականի բյուջեի նախագիծը, կանխատեսում էր արել, թե մեր ներքին պարտքը 2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կկազմի 1 միլիարդ 86 միլիոն դոլար: Սակայն արդեն նոյեմբերի 30-ի դրությամբ ներքին պարտքը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմել է 1 միլիարդ 101 միլիոն դոլար: Այլ կերպ ասած, դեռ տարվա ավարտին մեկ ամիս կար, բայց կառավարությունը զգալիորեն ավելի շատ ներքին պարտք էր կուտակել, քան նախատեսում էր դրանից ընդամենը երկու-երեք ամիս առաջ:
Կարելի է վստահաբար պնդել, որ դեկտեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը շատ ու շատ ավելի մեծ կլինի, քան նախատեսվել էր: Այստեղ կարեւորն այն է, թե ինչ «բովանդակություն» ունի այդ պարտքը: Կառավարությունը ներքին պարտք է վերցնում պետական պարտատոմսերի միջոցով: Ասենք գնորդին 1000 դրամով վաճառում է այդ պարտատոմսը եւ խոստանում է, որ օրինակ կես տարի հետո այդ պարտատոմսը ետ կգնի 1100 դրամով: Պարտատոմսերի վաճառքից ստացված գումարը ուղղակիորեն գնում է բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը: Այլ կերպ ասած, քանի որ բյուջեի եկամուտները նախատեսվածից ավելի քիչ են ստացվում, կառավարությունը այդ պակասը լրացնում է պարտատոմսերի վաճառքից ստացված գումարներով:
Ու կառավարության համար սա դարձել է պետական ծախսերի ֆինանսավորման հորդառատ աղբյուր: Միայն 2016 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում կառավարությունը ներգրավել է մոտ 340 միլիոն դոլարի ներքին պարտք: Ներքին պարտքի ցուցանիշը այդ ժամանակահատվածում աճել է մոտ 30 տոկոսով: Սա աստղաբաշխական ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ այս նույն ընթացքում մեր ամբողջ պետական պարտքը` ներքին եւ արտաքին, աճել է 10 տոկոսով, որը էլի շատ բարձր ցուցանիշ է, սակայն ներքին պարտքի աճի տեմպի համեմատ սա ուղղակի չնչին ցուցանիշ է:
Ինչու է ներքին պարտքը կառավարության համար այսքան գրավիչ այն դեպքում, երբ դրա տոկոսները անհամեմատ բարձր են, քան արտաքին աղբյուրներից ներգրավվող պարտքի տոկոսները: Խնդիրն այն է, որ մասնավորապես միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտաքին պարտք ներգրավելու համար հսկայական տեխնիկական բնույթի աշխատանք է պետք կատարել: Ծրագրեր կազմել, ցույց տալ, թե ինչպես է այն ծախսվելու եւ այլն: Ինչ խոսք, դա ամենեւին չի նշանակում, որ արտաքին աղբյուրներից որոշակի ծրագիր իրականացնելու համար ներգրավված միջոցները գերարդյունավետ են ծախսվելու: Ամենեւին: Սակայն բավական մեծ նախապատրաստական աշխատանք պետք է իրականացվի: Իսկ ներքին պարտքը շատ ավելի հեշտ է վերցնել: Թողարկում ես պարտատոմսը, բարձր տոկոսով վաճառում այն եւ վերջ` փողը քեզ մոտ է, ծախսիր ինչպես ուզում ես` ինչ ծրագիր, ինչ բան: Բացի դրանից, ներքին պարտքը ունի եւս մի հմայք: Այն ամբողջությամբ մարվում է դրամով: Իսկ դա նշանակում է՝ դրամի արժեզրկման շնորհիվ այդ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է: Ու որքան շատ արժեզրկվի դրամը, այդքան ներքին պարտքը «թեթեւանում է»:
Պարտատոմսերի միջոցով պարտքի ներգրավումը ավելի «ձեռնտու է», քան նույն մեխանիզմով, այսինքն եվրոբոնդերով արտաքին պարտք ներգրավելը: Եվ ահա հենց սա է պատճառը, կառավարությունը «նստել է» ներքին պարտքի «ասեղի վրա»: Բայց դա ոչ միայն հիմնարար խնդիրների լուծում չէ, այլ հակառակը: Սա բարդացնում է իրավիճակը, քանի որ նույնիսկ ներքին պարտքը ենթակա է վերադարձման: Ու կառավարությունը սրանով ընդամենը հետաձգում է խնդիրները մի քանի ամսով կամ տարով: Կգա մի պահ, երբ ներքին պարտքի սպասարկումը կդառնա շատ ծանր բեռ, եւ անհրաժեշտություն կառաջանա, օրինակ, արժեզրկել դրամը, ինչը ցնցումներ է առաջացնելու տնտեսության մեջ: Իսկ քանի որ կառավարությունը էական բարեփոխումներ անելով՝ տնտեսության մեջ որակական փոփոխությունների հասնելու փոխարեն ընդամենը պարտքեր ներգրավելով բյուջեի տարբեր «ծակուծուկեր» է փակում, այդ ցնցումները շատ ծանր են նստելու մեզ վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT