Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո ծառայության այսօր տարածած հայտարարությունից տեղեկացանք, որ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ինտենսիվ արկակոծման է ենթարկել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը: Նշվում էր նույնիսկ, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:
Տարածված հաղորդագրությունում, սակայն, մեկ այլ, ավելի ուշագրավ հատված կար. «Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ»:
Հայտարարության այս հատվածը շատ նման էր ապրիլյան պատերազմին նախորդող հաղորդագրություններին: Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել, թե իր դիտարկմամբ ինչի հետեւանք է այս նոր լարվածությունը եւ առաջիկայում այն կարո՞ղ է շատ մեծանալ:
- Պարոն Աբրահամյան, դեռ դեկտեմբերին կանխատեսվել էր, որ հունվարին սահմանին լարվածություն է սպասվում: Կանխատեսումները ցավոք սրտի իրականանում են: Ըստ ձեզ, ինչի՞ հետեւանք է այս նոր լարվածությունը:
- Ըստ այն տեղեկատվության, որ ես տիրապետում եմ, այս պահին իրավիճակը սահմանին կայուն է, վերահսկելի է: Լարվածության այն չափաքանակը, որ ունեցել ենք կիրակի լույս երկուշաբթի գիշերը, այս պահին չկա, այդ լարվածությունը լիցքաթափվել է: Ինչ վերաբերում է անցած մի քանի օրերի հետ համեմատած լարվածության աճին՝ ես կարծում եմ, որ սա հերթական լարվածության կայծ է: Ես չեմ կարծում, որ այս միջադեպը թույլ կտա, որ լարվածությունը շատ աճի: Ասել ենք, որ այս տարվա ընթացքում նմանատիպ միջադեպերը անընդհատ լինելու են, ուստի չեմ կարծում, որ սա անակընկալ է Պաշտպանության բանակի, առաջապահ զորքերի համար: Ըստ էության հակառակորդի քայլերը կանխատեսելի են, սպասելի են: Եթե նկատել եք, վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի առիթներով անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրին՝ արտահայտվեց շատ կոշտ բառապաշարով՝ ցույց տալով, որ վերջին երկու-երեք ամիսներին էականորեն կոշտացրել է քաղաքականությունը բանակցության գործընթացում:
- Ո՞րն է այդ կոշտացման պատճառը. դա կարո՞ղ է լինել այն, որ հայկական կողմը չի վերադարձնում ադրբեջանցի զինվորի դին: Կամ արդյոք սրանով Ադրբեջանն ուզում է Հայաստանին ստիպել՝ վերադառնալ բանակցությունների սեղան:
- Նախ, բանակցություններից ըստ էության Հայաստանը չի հեռացել, հեռացել է Ադրբեջանը: Երկրորդ, պետք է արձանագրենք, որ որքան բանակցությունների բացակայության պրոցեսը շարունակվի, այնքան Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը աճելու է: Երրորդ. որքան Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լարվի, որքան խնդիրներ առաջանան, անընդհատ հռետորաբանությունը կոշտանալու է: Ես երեք գործոն նշեցի, որոնց պարագայում Ադրբեջանի նախագահը կամ այն պաշտոնյաները, որ իշխանության անունից հանդես են գալիս, կարող են կոշտացնել իրենց դիրքորոշումը: Հիմա տեսանելի է, որ այդ դիրքորոշումը կոշտանում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների առումով, այլեւ քարոզչական մասով: Այն լրատվական խայծերը, որ ադրբեջանցիները կիրառում են մի կողմից միջազգային հանրության, մյուս կողմից ներքին լսարանի վրա, փոխկապակցված են շփման գծում ակտիվացումների հետ:
- Առաջիկայում իրավիճակը մինչեւ որքա՞ն կարող է լարվել:
- Առաջիկայում, պայմանավորված իմ նշած առկա իրողություններով, իրավիճակը տարբեր մասշտաբներով դեռ լարվելու է: Ընդ որում, եթե նկատեցիք, այսօր գիշերը տեղի ունեցած առճակատման ժամանակ կիրառվել են վերջին շրջանի համեմատ շատ մեծ թվով ականանետեր: Ակտիվություն դեռ կտեսնենք նաեւ դիպուկահարների կրակոցների, փոքր հրետանու կիրառման տեսքով: Կլինեն նաեւ դիվերսահետախուզական փորձեր: Այն գործոնները, որոնք կարող են նպաստել դրան՝ մենք այսօր տեսնում ենք: Առաջիկայում դա կարող է հստակ երեւալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT