«Դիակին ենք սպասում». Հրաչյա Հարությունյանի աները՝ նրա վիճակի եւ օմբուդսմենի խոստման մասին

ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:

Այսօր արդեն մարտի 2-ն է, հունվար-փետրվար ժամկետը՝ սպառված, իսկ Հովհաննես Հարությունյանը դեռ քրեակատարողական հիմնարկում է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

«Ոչ Հայաստանում զբաղվում են նրա հարցով, ոչ էլ հետաքրքրվում են: Ես բոլորին էլ զանգ եմ տվել, ասում են՝ դե սպասեք: Մենակ էդ շաբլոն խոսքը, ուրիշ ոչ մի բան: Պիտի տանեին վիրահատեին փետրվարին, ոչ մի բան չեն արել, այդ վիճակում տարել են բերդ: Նրա մոտ սարսափելի վիճակ է, բայց ո՞վ է հաշվի առնում: Մեր օմբուդսմենը մի անգամ այդ հարցով զբաղվել է, դրանից հետո ես զանգ եմ տվել, ասել, որ ձեր զբաղվելը ոչ մի օգուտ չտվեց: Ասել են կզբաղվենք, բայց արդյունքն այն է, որ ոչինչ չի փոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Մեր դիտարկմանը, որ Հարությունյանը օմբուդսմենի դիմելուց հետո որոշակի ժամանակահատված ՔԿՀ հիվանդանոցում անցկացրեց, Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հիվանդանոցում նրան ուղղակի մեկ-երկու անգամ սրսկել են, ողնաշարի գրիժայի հետեւանքով մեջքի հատվածում առաջացող ցավերը թեթեւացրել, նորից ուղարկել բերդ: Սրսկումից մի քանի օր անց նորից նույն ցավերը կան:

«Ստում են, ես ոչ մեկին չեմ հավատում, էսքան մենք խոսում ենք՝ զանգում են էնտեղ, բժիշկը գալիս սրսկում  է, գնում: Բայց սրսկելով հիվանդությո՞ւնն է բուժվում: Եթե գրիժա ունի, եթե թեւի տակ ուռուցք կա, եթե սրտի պրոբլեմ ունի, սրսկումով կբուժվի՞: Մենք հույսներս կտրել ենք, սպասում ենք դիակին: Եթե Հայաստանը որպես պետություն իր քաղաքացուն տիրություն չի անում, չի պայքարում՝ ռուսի սիրտը պիտի ցավի՞: Նրանք կուզենան, որ մեր երկու միլիոն հայությունը լրիվ իրենց բերդերում լինի»,- վրդովմունքն արտահայտեց հայ վարորդի աները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, ի պատասխան Հրաչյա Հարությունյանին հունվար-փետրվարին հետազոտելու եւ վիրահատելու խոստման վերաբերյալ մեր հարցի՝ ասաց. «Սույն հարցով ՌԴ մեր գործընկերների հետ վերջին անգամ կապվել ենք այսօր. նրանք իրենց մասով աշխատանքներ կտանեն՝ պարզելու ինչպիսի իրավիճակ է այս պահին, եւ կկարողանանք ավելի ամբողջական պատասխան տալ ավելի ուշ»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4‐ ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21947 դիտում

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը