Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատեւ անմարդկային վերաբերմունքի հետեւանքով.Մարուքյան

«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատեւ անմարդկային վերաբերմունքի հետեւանքով, ինչը Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության խախտում է, որովհետեւ այդ պայմաններում նրան հետեւողականորեն անազատության մեջ պահելը, ըստ էության, կարելի է հավասարազոր համարել նպատակային եւ հետեւողական խոշտանգումների հետ»,- այսօր այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ «Ելք» դաշինքի գրասենյակում հրավիրած ասուլիսի ընթացքում:

Մինչ այդ նա ներկայացրել է բոլոր այն քայլերը, որոնք ինքը եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձեռնարկել են՝ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար: «Մենք ասուլիսը հրավիրել ենք՝ ճշմարտությունը ձեզ հետ կիսվելու նպատակով. մեզ համար շատ կարեւոր է, որ բոլորը իմանան, թե ինչ է տեղի ունեցել, եւ թե որքանով հնարավորություն կար Արթուր Սարգսյանի կյանքը փրկելու առումով:

Մեր կողմից բոլոր գործողությունները կատարվել են, որ Արթուր Սարգսյանի առողջությունը եւ նրա կյանքի իրավունքը պաշտպանված լինի: Ես ուզում եմ մի քանի մանրամասներ բացահայտել»,- ասել է Մարուքյանը եւ շարունակել. «Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելուց (կալանավորելուց-խմբ.) հետո մենք պարոն Փաշինյանի հետ այցելեցինք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ինչպես գիտեք, քննիչը մեխանիկորեն նույն որոշումը կայացրել էր՝ արգելանք կիրառելով նրա տեսակցությունների վրա: Առաջին բանավեճը բացվեց նրան տեսնելու հետ կապված: Մենք հասանաք նրան, որ ծանոթանանք պահման պայմաններին:

Այդտեղ ակնհայտ էր, որ նրա առողջական վիճակը վատ է, նա հայտարարել էր հացադուլ: Ամեն այցելության ժամանակ խոսել ենք բժիշկների հետ, բժիշկները մանրամասն ներկայացրել են, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը վատ է, հիվանդությունը պրոգրեսիվ բնույթ ունի: Բեխտերեւի հիվանդությամբ էր տառապում, գիտեք, բժիշկներն ասում էին, որ նա հիվանդությունների բուկետ ունի, հիվանդություններից ամեն մեկը մյուսի հետ կապված զարգանում է եւ նրա հացադուլը (իմունիտետը գցելով) նրան ավելի է խոցելի դարձնում»:

Այնուհետեւ Մարուքյանը պատմեց գլխավոր դատախազի հետ հանդիպման մասին, որի ժամանակ էլ իրենք բարձրացրել էին անձնական երաշխավորությամբ հանդես գալու հարցը: «Գլխավոր դատախազին ներկայացվել է ոչ միայն իրավական եւ բարոյական կողմը, այլեւ քաղաքական կողմը, որ Արթուր Սարգսյանի առողջության պատասխանություն իշխանությունն է»,- հավելեց պատգամավորը՝ տարակուսանք հայտնելով այն կապակցությամբ, որ իրենց առաջարկին արձագանք է եղել միայն մեկ շաբաթ անց:

Շարունակելով գլխավոր դատախազի պահվածքի մասին Մարուքյանի խոսքը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենք գլխավոր դատախազին տեղեկացրել-զգուշացրել էին, որ եթե անհապաղ որոշում չկայացնի եւ իրենց անձնական երաշխավորությունները չընդունի՝ կարող է լինել մահվան ելքով իրավիճակ եւ դատախազը անձամբ դառնա պատասխանատու դրա համար: 

Չնայած սրան, ըստ Փաշինյանի՝ Արթուր Դավթյանը փետրավարի 27-ից մինչեւ մարտի 6-ը (շուրջ 1 շաբաթ) խուսափել է իրենց զանգերին պատասխանելուց, իրենց հետ շփվելսւց: «Իմ խորին համոզմամբ այդ ընթացքում նա փորձել է ճշտումներ անել Սերժ Սարգսյանի հետ»,- նկատեց Փաշինյանը:

Վերջինս նաեւ ընդգծեց, որ պետք է մանրամասն քննության առարկա դառնան կալանքի որոշում կայացրած քննիչի, դատավորի, գործը վերահսկող դատախազի, գլխավոր դատախազի գործողությունները: Պետք է մանրամասն հետաքննվի այն հարցը, թե ինչքանով են իրավապահ մարմինները կաշկանդված եղել, եւ ինչքանով են նրանց որոշումների վրա ազդել Բաղրամյան 26-ից:

Նիկոլ Փաշինյանը փորձեց պատասխանել նաեւ հանրությանը մտահոգող աայն հարցին, թե ինչու այսպպես վարվեցին Արթուր Սարգսյանի հետ: «Այսպես վարվել են Հայաստանի Հանրապետությունում հուսահատության վիճակը ավելի խորացնելու համար: Հետեւաբար պետք է ամեն ինչ անենք, որ իշխանությունը այս նպատակին չկարողանա հասնել: Կարեւոր է, որ մենք շարունակենք մեր պայքարը այնպիսի Հայաստան ունենալու համար, որտեղ Արթուր Սարգսյանի նման քաղաքացիները նման ճակատագրի եւ վերաբերմունքի չեն արժանանա»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5615 դիտում

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը