«Ստախոսները իմ ետեւի երիտասարդների ետեւում են». Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում «Ելք» դաշինքի հրավիրած համապետական հանրահավաքի իր ելույթը պատգամավորի թեկնածու, նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը սկսեց Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու մասին առաջարկով:

Շարունակելով իր ելույթը՝ Միքայելյանն ասաց, որ հպարտ է իր կողքին կանգնած մարդկանցով. «Ես հպարտ եմ, որ կանգնած եմ այս մարդկանց կողքին, ես հպարտ եմ, որ կանգնած եմ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հետ: Ես այսօր հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր դեմ եւ դատի եմ դնում իմ գործունեությունը, որ այս տարիների ընթացքում ծավալել եմ»,- հայտարարեց Միքայելյանը եւ հիշեցնելով, որ հրազդանցիների կողմից 4 անգամ ընտրվել է պատգամավոր, եղել է Հրազդանի առաջին քաղաքապետը՝ հետեւյալ կոչն արեց. «Թող մի մարդ բարձրանա այս հարթակ եւ ասի, պարոն Միքայելյան, դու ստախոս ես: Ստախոսները իմ ետեւի երիտասարդների ետեւում են (հավանաբար նկատի ուներ Հրազդանի քաղաքապետարանը-խմբ.)»: 

Այնուհետեւ թվելով Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներին՝ Միքայելյանը նշեց. «Եթե չեք ուզում, զզվում եք ինձնից, ձայն տվեք այս երիտասարդներին: Առանց կասկածի ընտրեք, ես հպարտ կլինեմ, որ իրենց ձայն տաք»:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում «Ելք» դաշինքը բացի Սասուն Միքայելյանից առաջադրել է նաեւ Գեւորգ Աբգարյանին, Արուսյակ Այվազյանին, Արտաշես Գեղամյանին, Նորիկ Եղիազարյանին, Լիլիթ Մարտիրոսյանին, Մուշեղ Միրզոյանին, Հայկ Մկրտչյանին, Ռոմանոս Պետրոսյանին, Խաչատուր Սիմոնյանին:

«Ես շնորհակալություն եմ հայտնում, որ երբեք չընկճվեցիք, կանգնեցիք իմ կողմքին, ես բանտում՝ դուք դրսում, կարողացաք պայքարել եւ էսօր մենք չենք հուսահատվել, այդ  տարիները մեզ չեն հիասթափեցրել: Մենք գաղափարապես գիտակցել ենք, որ աշխատում ենք, գործում ենք, կալանավորվում մեր ժողովրդի ազատության համար: Հիմա մենք շարունակում ենք մեր գործը, խնդրում ենք գիտակցաբար մոտենալ, կողմորոշվել, ձայն տալ «Ելք» դաշինքին»,- հայտարարեց Միքայելյանը՝ իր ելույթը եզրափակելով հետեւյալ նախադասությամբ. «Հպարտ եմ ինձ համար, որ երբեք ձեզ չեմ դավաճանել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7661 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց