Սերժ Սարգսյանը կտրել է ՀՀԿ-ի թևերը. Աստված ինչ առաքելությամբ է Կարապետյանին ՀՀ ուղարկել

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ոչ միայն նորից միայնակ իշխանություն ձեւավորելու հնարավորություն ձեռք բերեց, այլեւ իր ներսում դարձավ առավել միակենտրոն, քան երբեւէ եղել էր:

Իշխանություններն ու առաջին հերթին Սերժ Սարգսյանն ի սկզբանե հոգ տարան, որ այս անգամ խորհրդարան գնան այնպիսի մարդիկ, որոնցից եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը անվերապահորեն գտնվում են իր ազդեցության ներքո: Եվ եթե նախկինում ՀՀԿ-ում կային բազմաթիվ թեւեր ու խմբավորումներ, որոնք թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում որոշակի նեղ ազդեցության դաշտեր էին ունենում, ապա այս անգամ դա գրեթե վերացված է:

Հանրապետականում հիմա չկա Ռոբերտ Քոչարյանի թեւ, Հովիկ Աբրահամյանի թեւ, Կարեն Կարապետյանի թեւ եւ այլն: Այն հիմա գրեթե ամբողջությամբ գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ: Գործող խորհրդարանը նույնպես մեծ մասամբ գտնվում էր Սերժ Սարգսյանի ազդեցության ներքո, բայց դրանով հանդերձ կային նեղ խմբավորումներ, որոնք իրենց նախագահին ենթարկվելով հանդերձ՝ միմյանց հետ հակասություններ ունեին: Այս անգամ նման դրսեւորումները խստիվ սահմանափակվել են: Դա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստ է, որ առաջին անգամ է նման իրավիճակ ստեղծվում: Եվ առաջին անգամն է, որ ՀՀ վարչապետը խորհրդարանում թիմ չունի:

Իհարկե, այս դեպքում էլ ՀՀԿ-ականները կարող են ասել, թե մենք ենք նրա թիմը, մենք ենք նրա հենարանը, նա մեր վարչապետն է, բայց դա վարչապետի համար հատկապես ԱԺ-ում բավարար չէ: Նա այնտեղ պետք է ունենա հավատարիմ պատգամավորներ, որոնք նրան ջանասիրաբար կպաշտպանեն քննադատություններից, որոնք նրան իր ծրագրերն ու նախագծերը ներկայացնելիս կաջակցեն ելույթներով ու հարցադրումներով: Իսկ ՀՀԿ-ում քիչ չեն եղել դեպքերը, երբ իրենց վարչապետին խանգարել են ԱԺ-ում, երբ դիտմամբ ԱԺ չեն եկել, որ բյուջեի համար քվեարկություն չապահովեն, տապալեն այն կամ կեղծիքներով անցկացնեն, երբ ՀՀԿ-ի ներսում թիմերի պայքարը կառավարության համար լուրջ խնդիրների էր հանգեցնում: Այդ մասին լավ կհիշի հատկապես Տիգրան Սարգսյանը:

Այնուամենայնիվ, եթե շատ առաջ չգնանք ու միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների խորհրդարանները դիտարկենք, ապա այնտեղ աջակիցներ է ունեցել անգամ Կարեն Կարապետյանի նման թիմային հարաբերություններից ու քաղաքականությունից շատ գլուխ չհանող Տիգրան Սարգսյանը: ԱԺ-ում նրան աջակցում էին ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, Էդուարդ Շարմազանովը, Սուքիաս Ավետիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանն ու այլք: Նրան հաջորդած Հովիկ Աբրահամյանը վերահսկում էր խորհրդարանի կեսից ավելին՝ ՀՀԿ-ի մի մասին, «Բարգավաճ Հայաստան» եւ «Դաշնակցություն» խմբակցություններին ամբողջությամբ: Այդ առումով Կարեն Կարապետյանը ձեռնունայն է, եւ նա դա շուտով կզգա: Ավելին, չի բացառվում, որ ինչ-որ պահի ՀՀԿ-ականները նրան հարվածեն: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշի, որ նա այլեւս պետք չէ իր իշխանությանը կամ, ավելի շուտ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը որոշի, որ ուզում է մնալ իշխանության մեջ եւ 2018 թվականից հետո էլ վարչապետ լինել ու կհասկանա, որ մեր իրականության մեջ իշխանություն ունենալու կամ իշխանությանը մաս կազմելու համար սեփական մեծ ու ամուր թիմ է պետք ունենալ:  Կարեն Կարապետյանի թիմ ունենալ-չունենալու մասին զրուցեցինք ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, ՀՀԿ-ում վարչապետների համար միշտ կարեւոր է եղել սեփական թիմ ունենալը, ինչպես ժամանակին ունեին Հովիկ Աբրահամյանն ու անգամ Տիգրան Սարգսյանը: Այդ առումով նա ամենաքիչ հնարավորություններ ունեցող վարչապետն է Սերժ Սարգսյանի երեք վարչապետների մեջ:

- ՀՀԿ-ում երբեք այդպիսի թիմեր չեն եղել, կարծում եմ: Չեն էլ լինի, որովհետեւ մեր կուսակցությունը միակենտրոն կուսակցություն է, եւ դա դրսեւորել է իր գործունեության ողջ ընթացքում: Դա գալիս է դեռեւս Ազգային միացյալ կուսակցությունից: Ձեր ասածն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է վարչապետին, ապա Կարեն Կարապետյանը մեր կուսակցության մեջ մեծ դիրք է գրավում, նա նախագահի առաջին տեղակալն է: Եվ այդ առումով նա թե՛ կուսակցության մեջ ընդհանրապես, թե՛ խորհրդարանում ու խմբակցությունում մասնավորապես ամենայն աջակցություն է վայելում:

- Կարծում եք, հիմա նա իրեն այնքան վստա՞հ է զգում, որքան զգում էր նշանակվելուց անմիջապես հետո: Հիմա նա կարծես թե կուսակցությունում գրեթե միայնակ է:

- Դուք պարզապես հիշեք մեր նախընտրական քարոզչության դրվագը եւ կտեսնեք, որ ողջ կուսակցությունը Կարեն Կարապետյանի հետ միասին իրականացնում էր նախընտրական քարոզչությունը: Բայց որպես հիմնական ֆիգուր, Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առաջին փոխնախագահն է: Սա եւս մի լրացուցիչ ապացույց է, որ ներդաշնակ է այն ամենն, ինչ կա մեր կուսակցությունում՝ նախագահ, նախագահի առաջին տեղակալ, մյուս տեղակալները, գործադիր մարմին, կուսակցության շարքերն ու խորհրդարանում խմբակցությունը:

- Նախընտրական քարոզչության ժամանակ Կ. Կարապետյանը պարզապես կատարեց այն առաքելությունը, որի համար դուք նրան հրավիրել եք Հայաստան ու նշանակել վարչապետ՝ ընտրություններին նրա դեմքով մասնակցելու:

- Բնության մեջ յուրաքանչյուր մարդ իր առաքելությունն է իրականացնում: Նույնը՝ նաեւ կուսակցությունում, ընտանիքում, ընկերության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը կուսակցությունում իր առաքելությունն ունի: Եվ կուսակցությունն ընդհանրապես մեր ազգի համար իր առաքելությունն է իրականացնում: Ընդհանրապես Աստված իր նպատակները երկիր մոլորակի վրա մարդկանց միջոցով է իրականացնում: Եվ այդ առումով բոլորս մեր խաչն ենք տանում, մեր առաքելությունն ենք իրականացնում: Եվ կուսակցությունը եւս ինքնանպատակ չէ ժողովրդի համար:

- Իսկ Աստված Կարեն Կարապետյանին ի՞նչ առաքելությամբ ուղարկեց Հայաստան:

- Այ, եթե գտնես ինչ-որ մեկին, որն Աստծո հետ ուղիղ կապ ունենա, այդ հարցը նրան կտաս:

- Միգուցե Նավասարդ Կճոյա՞նն ասի, կարծես թե նա է պահպանում ՀՀԿ-ի եւ Աստծո միջեւ կապը:

- Չեմ կարող ասել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11028 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց