Երևան
12 °C
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքից կախված հավանաբար մայիս ամսվա ընթացքում կգումարվի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Դրա համար դեռ անհրաժեշտ է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններում անհրաժեշտ թվով ձայներ հավաքած անձինք ստանան իրենց մանդատները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ դեռ չկա որեւէ պատգամավոր, որ հրաժարված լինի մանդատից: ԿԸՀ-ն իր հերթին սպասում է կուսակցությունների եւ դաշինքների կողմից ներկայացվելիք ցուցակներին՝ մանդատների բաշխումն իրականացնելու համար:
Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին զուգահեռ ամենաինտրիգային հարցերից մեկը ԱԺ նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն է: Այս ընթացքում մամուլում ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ փոխնախագահի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվել, բայց որեւէ մեկի անունը դեռ չի հաստատվել:
«Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա: Բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայի, որը երրորդ, չորրորդ, հինգերորդ կամ բարձր դասարան է գնացել, մի քիչ որ խորանաք, բոլորն ուզում են թագավոր դառնան եւ նախագահներ»,- անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում իր մնալու հավանականությանը՝ լրագրողների հետ զրույցում վերջերս հայտարարել էր Գալուստ Սահակյանը: Նա ընդգծել էր, որ մանդատները ստանալուց հետո ՀՀԿ-ն կքննարկի ԱԺ նախագահի սեփական թեկնածուի հարցը:
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։
ԱԺ նախագահի պաշտոնում այս ընթացքում լրատվամիջոցներում ամենաշատ քննարկված անունը, սակայն շարունակում է մնալ «Տաշիր» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանը: Որոշ լրատվամիջոցներ շրջանառել են նաեւ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանի անունը, սակայն միեւնույն ժամանակ բացառել դա՝ ընդգծելով, որ իրենց տեղեկություններով Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել։ Այս համատեքստում ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդ է համարվել նաեւ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահներին, այս հարցում եւս կուլիսային քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Պաշտոնապես այս հարցով եւս որեւէ արձագանք չկա: Նախորդ շաբաթվա վերջին, երբ լրագրողները ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից այդ պաշտոնի համար շրջանառված անունների մասով մեկնաբանություն էին խնդրել՝ նա ասել էր, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել»:
Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ երկու փոխնախագահներից մեկը պետք է լինի ԱԺ-ում ամենաշատ թվով ձայներ ստացած ընդդիմադիր կուսակցությունից։ Եվ եթե «Ծառուկյանը դաշինքը» պաշտոնապես հայտարարի, որ ընդդիմություն է՝ հենց նրան էլ բաժին կհասնի մեկ փոխնախագահի պաշտոնը:
Որպես այս դաշինքի կողմից առաջադրվող ԱԺ փոխնախագահի թեկնածու մինչեւ վերջերս քննարկվում էր Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի անունը: Մամուլում նշվում է, սակայն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Շարմազանովի ընտրվելու պարագայում նա չի ցանկանա լինել Շարմազանովի տեղակալ:
Բացի այդ, մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն ինքն է փոշմանել Իշխան Զաքարյանի հարցում՝ համարելով, որ նա ընտրություններին ու դրանից հետո չի արդարացրել իր տված խոստումները։ Խոսակցություններ կան, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում է նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որի նշանակման հարցում հատկապես շահագրգիռ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն ԱԺ փոխնախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանը շրջանառել է Վարդան Բոստանջյանի անունը։
ԱԺ մյուս փոխնախագահը, համաձայն մամուլում տեղ գտած կանխատեսումների, ՀՀԿ-ն կզիջի ՀՅԴ-ին, եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կրկին կոալիցիա կազմեն: ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն համարվել է Աղվան Վարդանյանը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի՝ հարցը դժվարանում է: ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ինչպես գրվել է, շատ անփորձ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT