Երևան
12 °C
Դատելով ՀՀ առողջապահության նախարարության երեկ տարածած հաղորդագրությունից, կարող են կրճատվել բնակչությանը պետպատվերով տրամադրվող բուժծառայությունների ծավալներն ու ընդգրկման շրջանակը:
Նախարարությունը, տեղեկացնելով Հայաստանում բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, նաեւ փոխանցել էր նախարար Լեւոն Ալթունյանի խոսքը. «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»:
Սպասվող փոփոխությունների վերաբերյալ գերատեսչությունից լրացուցիչ մանրամասներ իմանալ մեզ չհաջողվեց: Բայց վերը մեջբերվածը, փաստորեն, նշանակում է, որ այն գումարները, որոնք պետական բյուջեն տրամադրում է սոցիալական տարբեր խմբերի համար պետպատվերով բուժում ապահովելու համար, այսուհետ բուժհաստատություններին պետք է փոխանցվի ոչ թե առողջապահական գործակալության միջոցով, այլ ապահովագրական ընկերությունների:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ զրուցել ենք ասպասվող փոփոխության շուրջ:
- Պարոն Մկրտչյան, այս նախաձեռնությունը ինչքանով է ճիշտ եւ նորմալ, ըստ ձեզ:
- Ես սա որակում եմ հայտարարություն` հայտարարության համար, որովհետեւ ոչ մի նախադրյալ չկա եւ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ չեն արվել: Նախ` բժշկական ապահովագրություն իրականացնելու հայեցակարգ գոյություն չունի: Նաեւ այստեղ, որքան հասկանում եմ, պարտադիր բժշկական ապահովագրության տարրեր են ներմուծվում, ու դա արդեն օրենքով պետք է կանոնակարգվի: Առայժմ մեր երկրում կա ապահովագրության մասին մեկ օրենք, եւ դա կանոնակարգում է կամավոր բժշկական ապահովագրության գործառույթները, այն էլ` մասնակի: Այստեղ մենք գործ ունենք պետական պարտադիր հարկերի միջոցով հավաքագրված գումարները դեպի ապահովագրական ընկերություններ ուղղելու հետ: Դրանք ծրագրեր են, որոնք պետական բյուջեի միջոցների հաշվին տարեցտարի իրականացվում են (այլ հարց է`լավ-վատ): Հիմա ի՞նչը դարձավ պատճառը, որ այդ ֆինանսական միջոցները ուղղվելու են դեպի ապահովագրական ընկերություններ, ի՞նչ խնդիր է լուծվում: Հաղորդագրությունից դա պարզ չէ: Հաշտարար, ապահովագրություն... Աջաբսանդալ է: Ինձ թվում է` հոկտեմբերին ոչինչ էլ չի լինի: Ոչ էլ` նոյեմբերին, ոչ էլ` հունվարին: Դրա համար լուրջ նախապատրաստական աշխատանք է պետք անցկացնել, առաջին հերթին՝ հայեցակարգի մշակում:
- Ձեր կարծիքով ինչը կխանգարի, որ դա արվի սոցիալական փաթեթի տարբերակով, այսինքն` կառավարության որոշման ընդունումով ամեն ինչ կարգավորվի:
- Այն ժամանակ էլ` 2012 թվականին, անօրինական քայլ արեցին, եւ հետեւանքը եղավ այն, որ պետությունը նախնական գնահատականներով մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում պարոն Ալթունյանի կողմից ստեղծված եւ ղեկավարված ապահովագրական ընկերության: Ես միտում եմ տեսնում` ապահովագրական ընկերություններ ուղղել պետական ֆինանսական միջոցները: Եվ որքանով են իրենք կարողանալու այդ միջոցները արդյունավետ օգտագործել, հարց է: Կա միջազգային փորձ, երեւի փորձի ուսումնասիրության հիման վրա կարող է արվել, բայց չեմ բացառում, որ կոռուպցիոն ռիսկերը այստեղ ավելի մեծ լինեն:
- Պարոն Մկրտչյան, եթե պետական բյուջեի գումարներն ուղղվեն ապահովագրական ընկերություններ, որպեսզի նրանք փոխհատուցեն բուժծառայությունների դիմաց, չի՞ ստացվելու, որ հնարավորությունները էլ ավելի կպակասեն, քան կան, երբ դեռ պետությունն է կազմակերպում փոխհատուցումը ու ապահովագրական ընկերությունները դրանից չեն ստանում իրենց տոկոսները:
- Այո, նույն գումարների սահմաններում ապահովագրական մասնավոր ընկերություններն ավելի սահմանակ ծառայություններ կկարողանան գնել բնակչության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT