Երեւանը սմերչի ուղիղ նշանառության տակ է, իսկ քաղաքապետարանը «քնած» է․ տեսանյութ

«Երեւան քաղաքն Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջեւանից սմերչ զինատեսակի ուղիղ նշանառության տակ է եւ, ըստ էության, քաղաքային իշխանությունների գործողությունների բացակայությունը ստիպում է մտածել, որ նրանք նույնիսկ տեղյակ չեն այդ մասին»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսելով քաղաքացիական պաշտպանության խնդիրների մասին ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրել է, որ քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու պատասխանատուն Երեւանի քաղաքապետն է ու նշել է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները վերջին 5-10 տարիների ընթացքում գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված հարցերը։

«Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը գիտի եւ տեսնում է, որ ըստ էության, վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության առումով մայրաքաղաքում ոչինչ չի արվել: Օրինակ՝ ի՞նչ պետք է անեք դուք, եթե հանկարծ հնչի օդային տագնապ: Արդյոք գիտեք՝ ուր պետք է տանեք ձեր երեխաներին, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Երեւանում այս առումով խայտառակ իրավիճակ է, այս խայտառակ իրավիճակն ավելի է սրվում, եթե հաշվի ենք առնում, որ Երեւան քաղաքի բոլոր նկուղները գործնականում սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերությունների, հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար»,-ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ մոտավորապես քսան տարի Երեւան քաղաքում դադարեցվել է մետրոպոլիտենի շինարարությունը, մինչդեռ այն ոչ միայն փոխադրամիջոց է, այլեւ ռազմաստրատեգիական նշանակության օբյեկտ է։

Մենք փորձեցինք գտնել երեւանաբնակների համար քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող միջոցառումներ անցկացնելու մասին տեղեկատվություն, սակայն մեր փնտրտուքներն ապարդյուն էին։

Տպել
7575 դիտում

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով

Հանրաքվեից հետո. Քոչարյանը միջազգային տրիբունալի առջեւ

Միասին դեպի տուն․ Նյու Յորքում Սաակաշվիլին հանդիպել է վրացի էմիգրանտներին

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է