Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում (տեսանյութ)

Այսօր` ժամը 14:00-ի սահմաններում, Armtimes.com-ի լրագրողներ Տիրայր Մուրադյանն ու Տաթեւ Խաչատրյանն ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելում են Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 56 հասցեում տեղակայված ՀՀԿ-ին ընտրական շտաբ:

Շտաբի մուտքի առաջին երկու դռներն անցնելուց հետո երկու լրագրողով հայտնվում ենք շտաբի սրահում, որտեղ մի քանի անձ նստած են լինում սեղանի մոտ, առջեւում ունենալով ցուցակներ, իսկ մեկը ցանկերի տրցակը ձեռքին կանգնած: Վերջինիս թիկունքում 10-ից ավելի անձինք՝ հիմնականում երիտասարդներ` հերթի նմանվող շարքով կանգնած: Շտաբ մուտք գործելու ընթացքում դռնապահները հարցնում են, թե ո՞ւր ենք գնում եւ տեղեկացվում են, որ շտաբի ղեկավարին ենք ցանկանում տեսնել: Այդ ժամանակ տեղում հավաքված մի խումբ անձինք հարձակվում են լրագրողների վրա, բռնությամբ փորձում հանել շտաբի տարածքից: Նրանցից մեկը միացնում է իր հեռախոսը եւ հայտարարում նախ, որ ինքը լրագրող է, ապա պնդում, որ մասնավոր տարածք է եւ հրելով պահանջում է դուրս գալ շտաբից: Նույն ժամանակահատվածում լրագրողներից հեռախոսները փորձում են նույն անձինք խլել, սակայն մի քանի անհաջող փորձից հետո, քաշքշելով եւ հրելով հեռացնում են շտաբի տարածքից:

Այս ամենից հետո երեք թիկնեղ երիտասարդ մեջքով կանգնում են ապակյա դռների հետեւում եւ մուտքը թույլատրում են միայն յուրայիններին: Այդ ընթացքում armtimes.com-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանը շտաբի հենց մուտքի մոտ տեսանկարահանում է իրականացնում, երբ շտաբից դուրս եկավ մի տղամարդ նախ հրում է նրան, ապա հայհոյելով հեռանում տարածքից:

Միջադեպի վերաբերյալ եւ ենթադրյալ ընտրակաշառքի մասին զանգահարում, տեղյակ ենք պահում ոստիկանությանը ժամը 14:19 րոպեին: Մոտ 10 րոպե անց մի խումբ պարեկային ոստիկաններ են մոտենում, պարզում հաղորդում տվողի ինքնությունը եւ ասում, որ Արաբկիրի բաժնից մի քանի րոպեից ոստիկաններ կգան: Ժամը 16:56 րոպեին Արաբկիրի բաժնից ոստիկան է զանգահարում լրագրողին եւ տեղեկացնում, որ ինքը գտնվում է դեպքի վայրում:

Այդ ընթացքում ՀՀԿ-ի շտաբ է գալիս «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որոնց մասնակցությամբ վիճաբանություն է սկսվում, որը վերաճում է քաշքշոցի:

Տպել
7949 դիտում

Տարածելով ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին և տերերին. Արայիկ Հարությունյան

ԼՂ-ի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան պետականության գերեզմանափորը. Հայկ Խանումյան

Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին, մտել առաջին տները. Բեգլարյան

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոնու­թյուն ցուցաբերել

Ուղևորներն անվտանգ տարհանվել են. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել մետրոպոլիտենում այսօր տեղի ունեցած դեպքից

Սյունիքում 23-ամյա վարորդը մեքենայով բախվել է շինության պատին. վիրավոր 3 երեխա տեղափոխվել է Երևան

Այսօրվանից Ստեփանակերտում տաք սնունդ կտրամադրվի տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ զրույցում կարևորել է ԼՂ-ում կոմիտեի անխոչընդոտ գործունեության հարցը

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

Քննարկվել են ուսուցիչների առաջարկները, դրանց զգալի մասն ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող. Ժաննա Անդրեասյան

ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» հատվածում. գործում է մի գծանի-երկկողմանի երթևեկություն

ԱԳ նախարարն ու Յուրի Քիմը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Նյու Յորքում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց

Նարեկ Մալյանը կալանավորվեց

Լաչինով և Ակնայով 50 տոննա սննդամթերք է հասցվել ԼՂ. ռուս խաղաղապահների մոտ 826 խաղաղ բնակիչ կա, որից 440-ը երեխա է

ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին

Քանի միավոր զենք և ինչ ռազմական տեխնիկա է հանձնել ԼՂ ՊԲ-ն. ՌԴ պաշտպանության նախարարությունը թվեր է հրապարակել

Ասկերանում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել գնդակոծված Ստեփանակերտից

Երևան-Գյումրի ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ

Ինչ են այրում քաղաքացիները Ստեփանակերտի փողոցներում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 19-ից 22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձի հետ. ՄԻՊ

Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. քաղաքացին ձերբակալվել է

Մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում. Քոչարյան «Factor»

ՀՀ կտեղափոխվի մանկահասակ երեխայի դին, ծանր վիրավորում ստացած եղբայրն ու երեխաների մայրը. ԼՂ առողջապահության նախարար

ՆԳ նախարարն ընդունել է ԽԿԿ պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին (տեսանյութ)

Հարևանները գերակտիվացել են, փորձում են ձեզ կոտրել. փորձագետը՝ հերթական վտանգի մասին

Վերջին 2 օրվա ընթացքում անհետ կորածների վերաբերյալ 600 զանգ է ստացվել. ԼՂ ՄԻՊ

ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի ծանր հետևանքները

ԼՂ հայերի ինտեգրման հարցում Բաքուն դժվարություններ կունենա, կլինեն նոր պայմանները չընդունող մարդիկ. Հաջիև

Ռուս խաղաղապահների 15 մեքենա Լաչինի միջանցքով մտել է ԼՂ

Աշտարակ-Ուջան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

Ժողովրդավարական ճանապարհով նախկին ռեժիմը իշխանության գալու շանս չունի, եթե բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը. Խալաթյան

Երեխաներին հարվածած «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց օրակարգում դեռ չկա. Պեսկով

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը շարունակում է ապահովել դասերի բնականոն ընթացքը