Երևան
12 °C
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ մի քանի դատապարտող միջազգային հայտարություններից հետո, երեկ Երեւան ժամանեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, որպեսզի գրասենյակի փակման գործընթացն անձամբ կազմակերպի:
Այս մասին գլխավոր քարտուղարն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես այստեղ եմ, որովհետեւ դժբախտաբար, չկարողացանք կոնսենսուսի հասնել գրասենյակի շարունակական գործունեության հարցում: Այստեղ եմ խոսելու անձնակազմի հետ եւ փակման գործընթացը կազմակերպելու համար: Դժբախտաբար, պետք է Հայաստանի հետ ավարտենք աշխատանքները»,- ասաց նա:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, սակայն, որեւէ կերպ չգնահատեց Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակը փակելու Ադրբեջանի քայլը: Նա ասաց, որ ԵԱՀԿ-ն կոնկսենսուսով է աշխատում, եւ որեւէ պարագայում չի դատապարտում այն երկրին, որը չի միանում կոնսենսուսին: Տվյալ դեպքում Երեւանյան գրասենյակը փակվում է, որովհետեւ Ադրբեջանը, օգտվելով իր իրավունքից, վետո է դրել գրասենյակի հետագա գործունեության ֆինանսավորման վրա:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հիմադրվել է 1999 թվականին, գործունեությունը սկսել` 2000-ից: Այս ընթացքում ԵԱՀԿ-ում միշտ որոշումներն ընդունվել են կոնսենսուսով, այսինքն` Ադրբեջանը այս 17 տարիների ընթացքում ցանկացած պահի կարող էր դիմել նման քայլի, բայց չի դիմել:
Այս անգամ Ադրբեջանը վետոյի իր իրավունքը կիրառեց, հիմնավորելով, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր մանդատի մեջ չմտնող գործունեություն է իրականցնում, շփման գծում ականազերծման ծրագիր է ֆինանսավորում:
Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ խոսքը ուսուցողական ծրագրի մասին է, ոչ թե ականզերծման գործընթացի: Սակայն մինչեւ հիմա այդպես էլ հստակ չէ, թե ինչ է եղել:
Հստակ է, որ Ադրբեջանը չէր կարող առանց որեւէ հիմքի նման քայլի դիմել: Իսկ ինչո՞ւ է նման հիմք ստացել, կամ ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանին այդպիսի հնարավորություն տվել: Արդյո՞ք ԵԱՀԿ-ի ֆինանասավորումը առանց այս կազմակերպության գիտության ուղղվել է մի բանի վրա, որ չպետք է ուղղվեր: Կամ`գուցե դա եղել է ԵԱՀԿ-ի գիտությա՞մբ, ինչը սակայն ավելի կասկածելի է թվում:
Երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շատ կարեւոր հայտարարություն արեց. «Հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»:
Նալբանդյանն այս հայտարարությունն արեց մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ առաջին անգամ նշվում է, թե ով է խախտել զինադադարը:
Արդեն երկար ժամանակ պաշտոնական Երեւանն ասում էր, թե հասունացել է պահը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հասցեական հայտարարություններ անի եւ մատնանշի զինադադարը խախտող կողմին: Թվում էր, թե սա մի հորդոր է, որ երբեք չի իրականացվի, բայց փաստորեն, իրադարձություններն այլ կերպ զարգացան:
Ճիշտ է երեկ Նալբանդյանն ասաց, որ սա առաջին հասցեական հայտարարությունը չէ, սակայն ակնհայտորեն ավելորդ դիվանագիտություն էր դրսեւորում, որովհետեւ նախկինում երբեք Մինսկի խումբը Ադրբեջանին չի մատնանշել որպես զինադադարը խախտած կողմ, թեեւ դրա համար առիթներ շատ են եղել:
Հիմա փաստորեն Երեւանը խոսում է ոչ թե հասցեական հայտարարության մասին, այլ ինչ-որ կոնկրետ քայլերի մասին, որով Մինսկի խումբը պետք է սանձի Ադրբեջանին:
Բանն այն է սակայն, որ Մինսկի խումբը առանձին վերցրած, բացի հայտարարություններից, բանակցությունների շարունակականությունն ապահովող միջնորդական առաքելությունից, հակամարտության կարգավորման տարբերակներ մշակելու գործում օժանդակությունից, որեւէ այլ գործառույթ իրականացնելու մանդատ չունի: Այսինքն` ոչ մի կոնկրետ քայլի չի կարող դիմել:
Այլ բան է, որ ՄԽ համանախագահները կարող են դիմել միջազգային կառույցներին`ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԽ եւ տարածաշրջանում Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությունը սանձող կոնկրետ քայլեր առաջարկեն: Իսկ իրենց առաջարկները հիմնավորելու համար ներկայացնեն հակամարտության գոտում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, եւ այդ երկրի սադրիչ գործունեության այլ օրինակներ:
Ամենաթարմ նման օրինակը կարող է լինել տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակի փակումը: Եվրախորհրդում էլ Ադրբեջանը խայտառակ սկանդալի մեջ է: Կարծես թե ՄԱԿ-ին բանը դեռ չի հասել, բայց եթե այսպես շարունակվի, Բաքուն շուտով ՄԱԿ-ին էլ որեւէ կերպ կսադրի:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիում եւս մեկ շատ ուշագրավ դրվագ եղավ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման դեմ ադրբեջանական խոչընդոտների մասին Էդվարդ Նալբանդյանը խոսեց անցյալ ժամանակով: «Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին կամ համապատասխան մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում»,-ասաց նա:
Արդեն նշել ենք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների այս մասը միակողմանիորեն իրականացվել է: Այն, որ Նալբանդյանը դրա մասին խոսում է որպես արդեն կայացած իրողություն, հերթական վկայությունն է:
Պաշտոնապես թեեւ այս մասին ուղիղ հայտարարություն մինչ օրս չի եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT