Ես եւ Գագիկ Ծառուկյանը հակառակ բեւեռներում ենք. Պետոյանը՝ իր եւ Ծառուկյանի պարտքի մասին

Մի քանի օր առաջ Արթիկ քաղաքից armtimes.com-ին տեղեկություն էին փոխանցել, որ կտրուկ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի հարաբերությունները: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը եղել է այն, որ Ծառուկյանը Պետոյանին 2 մլն դոլար է տվել, որպեսզի նա Արթիկում որոշ ծրագրեր կյանքի կոչի, հետագայում՝ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ձայներ բերելու հարցում օգտագործելու նպատակով: Սակայն, 2015-ի հայտնի դեպքերից հետո, երբ աջ ու ձախ ԲՀԿ-ն լքում էին, այդ մարդկանց թվում հայտնվեց նաեւ  Պետոյանը:

Գագիկ Ծառուկյանը նրանից ետ է պահանջել իր փողերը, իսկ Պետոյանը լքել էր երկիրը: Armtimes.com-ը օրեր շարունակ փորձում էր պարզաբանում ստանալ Պետոյանից, սակայն նրա հեռախոսահամարը միշտ անհասանելի էր: Այսօր Պետոյանը մեզ հետ զրույցում փորձեց հերքել իր եւ Ծառուկյանի լարված հարաբերությունների մասին պտտվող սկանդալային խոսակցությունները:

- Պարոն Պետոյան, տեղեկություն էինք ստացել, որ Դուք Արթիկից հեռացել եք եւ արտերկրում եք: Ճի՞շտ է: Դուք հիմա արտերկրու՞մ եք:

Դե որ արտերկրում լինեի էս հեռախոսազանգը չէի ստանա, էլի:

- Հիմա գոյություն ունի ռոումինգ ծառայություն, որը թույլ է տալիս ցանկացած վայրում հեռախոսազանգ ստանալ…

- Էդ ռոումինգով, որ զանգում եք՝ տարբերվում է զանգերի ձենը, գիտեմ, որ ռոումինգ կա: Ես Հայաստանում եմ, որեւէ տեղ չեմ գնացել, որեւէ մեկից չեմ փախչում, չեմ էլ պատրաստվում փախչել:

- Գագիկ Ծառուկյանը ձեզ 2 մլն դոլա՞ր է տվել:

- Ես Ծառուկյանին պարտք չեմ, նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ:

- Գումարային տարաձայնությունները հարթվե՞լ են, պարտքը վերադարձրե՞լ եք:

- Ես երբեք գումարի խնդիր չեմ ունեցել պարոն Ծառուկյանի հետ:

- Եթե ջերմ եք, ինչու՞ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվեցիք եւ ոչ «Ծառուկյան» դաշինքով:

- Մերը ջերմ մարդկային, նորմալ հարաբերություն է, բայց ոչ՝ քաղաքական: Քաղաքական դաշտում հակառակ բեւեռներում ենք:  

- Ակտիվ քարոզարշավ էիք իրականացնում 2016-ի ՏԻՄ եւ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն էր ֆինանսավորու՞մ:

-Ես իմ թիմով, մեր ընտանեկան բյուջեից ֆինանսավորել եմ իմ քարոզարշավը:

- Այսինքն՝ բիզնեսնե՞ր ունեք:

- Ես ՍՊԸ-ներում փայաբաժին ունեմ, բայց ես չեմ կառավարում:

- Ի՞նչ ՍՊԸ-ներ են:

- «Մուշ Գոլդ»  եւ «Թուրինջ»:

- Ի՞նչ գործունեություն են ծավալում: Եկամտաբե՞ր են:

- Բազմապրոֆիլ գործունեություն՝ գազալցակայան է, բենզալցակայան է, հյուրանոց է, ռեստորան է, քարի արտադրություն է:

- Արթիկում դեռ պահպանվու՞մ է լարված քաղաքական իրավիճակը: Ասում են քաղաքապետի եւ Ձեր սկանդալային հարաբերությունների պատճառով՝ Ձեր ազգականներին ազատում են աշխատանքից: Ճի՞շտ է:

- Ես մեկ ազգական ունեմ, որը  համայնքային մանկապարտեզում տնօրեն է աշխատում: Մյուսները իմ թիմակիցներն են: Կան այնպիսի դեպքեր. իմ թիմակիցը լինելու պատճառով երկու մանկապարտեզի վարիչը աշխատանքից ազատվել է, ինչպես նաեւ մշակույթի ոլորտից են ազատվել:

- Քայլեր չե՞ք ձեռնարկում:

-Չէ, ի՞նչ քայլերի ձեռնարկեմ, ինքն է ու իր ենթակայության տակ գտնվող կառույցները: Իր թիմն է ձեւավորում:

- Բայց Դուք նախկին ԱԺ պատգամավոր եք, օրենքներից պետք է տեղյակ լինեիք, որ քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացնելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

- Չէ, ի՞նչ կարամ անեմ: Հիմնավո՞ր է ազատել, թե՞ անհիմն, բան չեմ կարող անել: Դրա համար համապատասխան մարմիններ կան, օրգաններ կան, որ պիտի մի բան անեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Պետոյանը եւ Արթիկի ներկայի քաղաքապետ Մխիթար Վարագյանը մրցակիցներ էին: Վարագյանն ընտրվելուց հետո, ըստ Արթիկում տարածված տեղեկությունների՝ համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցներում զբաղեցրած պաշտոններից ազատում է այն աշխատակիցներին, ովքեր Պետոյանի թիմակիցներն են: 

Armtimes.com-ն արդեն անդրադարձել է թիվ 4 մանկապարտեզի տնօրենի աշխատանքից հեռացնելու դեպքին: Այս նույն կառույցում մի քանի ամիս առաջ մեկ այլ սկանդալային դեպք էր տեղի ունեցել՝ տնօրենի աշխատասենյակից գաղտնալսող սարք էր հայտնաբերվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19957 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս