Իշխանական «բեսպրեդել». կառավարությունը հսկայական հողատարածք է նվիրում տնտեսվարողներին

Ընդամենը մի 10 օր առաջ` հունիսի 12-ին, Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի ժամանակ ասել էր վերջինիս. «Տարո՛ն ջան... Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Երեկ Տարոն Մարգարյանը ոչ միայն չի հիասթափեցրել, այլեւ թերեւս, հիացրել է Սերժ Սարգսյանին: Իսկ երկու օր առաջ էլ հաստատվեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, որտեղ մի 30 անգամ հիշատակվում է «թափանցիկություն» եզրույթը:

Թե ինչ կապ ունեն այս իրադարձությունները, պարզ է դառնում երեկ Տարոն Մարգարյանի՝ ՀՀ կառավարության նիստում ներկայացրած եւ կառավարության հավանությանը արժանացած մի որոշումից: Այդ որոշումը աննախադեպ է: Երեւանի քաղաքապետը մի հսկայական հողատարածք նվիրաբերեց «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին: Նման բան ՀՀ պատմության մեջ դեռ չէր եղել:

Մոտ 10 միլիոն դոլար կադաստրային արժեք ունեցող եւ Երեւանի ՋԷԿ-ի մոտ գտնվող 163 հեկտար տարածքը որեւէ տնտեսվարողի` շահույթ հետապնդող կազմակերպությանը նվիրաբերելու մասին որոշումը չի կարող նորմալ համարվել: Ընդ որում, այն պայմաններով, որոնք դրվել են նվիրաբերության մասին որոշման մեջ:

Հիմա՝ որոշ մանրամասներ այս նվիրաբերության վերաբերյալ: Նախ այն, որ Երեւանի քաղաքապետարանը ուզում 163 հեկտար հողատարածքը նվիրաբերել ինչ-որ մեկին, գաղտնիք է եղել: Հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ է մտցվել վերջին պահին: Մինչ այդ, Երեւանի ավագանում նվիրաբերության հարց չի քննարկվել: Հունիսի 16-ին ավագանու քննարկմանն է ներկայացվել նշված հողամասը սեփականաշնորհման ենթակա տարածքների ցանկում ներառելու հարցը, սակայն ակնարկ անգամ չի եղել, որ դա պետք է նվիրաբերվի:

Քաղաքապետը իր որոշման մեջ հղում է կատարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածին: Դրանով իրոք նախատեսվում է, որ պետական կամ համայնքային սեփականությունը կարող է նվիրաբերվել, բայց՝ միայն կրթական, առողջապահական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, հիմնադրամներին եւ այլ: Օրենսգիրքը չի նախատեսում նվիրաբերություն շահույթ հետապնդող կազմակերպությանը: Քաղաքապետի որոշման մեջ հղում է կատարվում նաեւ հողային օրենսգրքի 65 հոդվածի 6-րդ կետի վրա:

Դա ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները»:  

Թե ինչ պայմանագիր է կնքվելու, դեռ հայտնի չէ: Այդ պայմանագիրը կլինի հրապարակային թե ոչ, նույնպես հայտնի չէ: Պայմանագրի առկայության դեպքում միայն կարելի է իմանալ, թե ինչ է լինելու նվիրաբերված հողատարածքի ճակատագիրը, եթե նշված ընկերությունները չկատարեն իրենց ներդրումային պարտավորությունները: Արդյոք քաղաքապետարանը ետ կվերցնի նվիրաբերված հողատարածքը, եթե «Սպայկան» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ները չապահովեն 1300 աշխատատեղ: Իրավիճակն այնքան տարօրինակ ու աննախադեպ է, որ հետագայում կարելի է սպասել ամեն ինչ:

Ուշագրավ է, որ կառավարության երեկվա նիստին ներկա մեր պաշտոնյաներից ոչ մեկի` բացարձակապես ոչ մեկի մեջ, ոչ մի, բացարձակապես ոչ մի հարց չի ծագել այս, մեղմ ասած, մութ ու տարօրինակ գործարքի կապակցությամբ: Ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել: Որոշման նախագծին կցված ամփոփաթերթից տեղեկանում ենք, որ մինչեւ կառավարության նիստը ֆինանսների նախարարությունը լուրջ վերապահումներ է ունեցել դրա նկատմամբ: Ֆիննախը առաջարկել է մասնավորապես հետեւյալը. «Առաջարկում ենք նախագծում նախատեսել հողամասը վերը նշված նպատակով չօգտագործելու դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ դրույթներ», «Առաջարկում ենք նախագծում նախատեսել նաեւ ընկերությունների կողմից կատարվելիք ներդրումների մոնիթորինգի իրականացման վերաբերյալ համապատասխան դրույթ» եւ այլն: Ավելի քան տրամաբանական առաջարկներ են: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ են եղել այդ առաջարկների հետ: Ճիշտ կռահեցիք, դրանք մերժվել են: «Չի ընդունվել»,- կարճ, կոնկրետ ու հասկանալի գրված է որոշման նախագծի ամփոփաթերթում:

Իսկ ի՞նչ հարցեր կարող էին առաջանալ նիստին ներկա կառավարության անդամների եւ մյուսների մեջ: Օրինակ, արդյոք այդ հողակտորը առաջարկվել է մրցույթով, որպեսզի ներգրավվեն այլ պոտենցիալ ներդրողներ, որոնք գուցե ավելի լավ պայմաններ առաջարկեին հսկայական հողատարածքը նվեր ստանալու դիմաց: Գուցե կհայտնվեր մեկը, որը կխոստանար ստեղծել ոչ թե 1300, այլ, ասենք, 10 հազար աշխատատեղ: Կամ գուցե այն հանվեր ազատ վաճառքի ու վաճառվեր, ասենք, 50 միլիոն դոլարով, ու ստացած գումարը ներդրվեր որեւէ ենթակառուցվածքի շինարարությանը, իսկ գնորդը ստիպված լիներ ավելի մեծ ներդրումներ անել, որպեսզի կարողանար ծախսածածկել արված ծախսը:

Ու վերջապես, եթե դա այդքան լավ ներդրումային ծրագիր է, ինչու է քաղաքապետարանը գաղտնի պահել, վերջին պահին հրապարակել նման որոշման նախագիծ: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Տարոն Մարգարյանը նմանատիպ անակնկալներ է մատուցում: Հիշենք թեկուզ արտգործնախարարության շենքի վաճառքը, որը ճիշտ նույն կերպ նիստի օրակարգում հայտնվեց վերջին պահին, եւ դրա մասին մարդիկ իմացան, երբ որոշումը արդեն կայացվել էր: 

Մի խոսքով, եթե դիվանագիտորեն արտահայտվենք, գործ ունենք մի խիստ կասկածելի, առողջ տրամաբանության մեջ չտեղավորվող գործարքի հետ: Իսկ եթե արտահայտվենք ավելի ազատ ու հասկանալի, տեղի ունեցածը պարզապես «բեսպրեդել» է, որում ներգրավված են քաղաքապետը, եւ կառավարությունը իր ողջ կազմով:

Իսկ 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրի «հմայքներին» կանդրադառնանք առանձին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39326 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ