Անհարգալից խոսեց. Շիրակի մարզպետարանի ինտրիգը՝ մարզպետի եւ վարչության պետի մասնակցությամբ

Մի քանի օր առաջ լարվել էին Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի եւ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի հարաբերությունները: Ինչն էլ հանդիսացել է առիթ, որ Հովհաննիսյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Մարզպետի եւ վարչության պետի լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը aravot.am-ին տրված հարցազրույցում, անդրադառնալով հունիսի 16-ին Արթիկի ծննդատանը մահացած նորածնի դեպքին, ասել էր.

«Երեխան եղել է 26 շաբաթական, անհաս է եղել, չապրելու հավանականությունը մեծ է եղել, խոցելի է, 22, 24, 25 շաբաթական երեխաների մեծ մասը դժվար են պահվում՝ անկախ սարքավորումներից։ Շնչառական օրգաններն էլ թերի զարգացած են եղել։ Նախկինում էդ քաշի էրեխեքին մարդ էլ չէին համարում, հիմա է, որ 300-400 գրամին ասում են՝ մարդ է։ Մարդը էն է, որը գոնե 1-2 կիլոգրամ քաշ ունի, լավ, թող մեկ կիլոգրամ քաշ ունենա։ Այս երեխան 800 գրամ է եղել, այսօր 1-2 կիլոգրամանոց երեխեքն են խնդիր ունենում, 800 գրամանոց երեխան ի՞նչ երեխա։ Հիմա չափանիշները փոխվել են․ առաջ 800 գրամին ոչ մեկը քաղաքացի չէր համարում, հիմա նույնիսկ 300 գրամին ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,- կայքի լրագրողի հետ զրույցում ասել էր վարչության պետը։ 

Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը սխալվել է, երբ 800-ի փոխարեն ասել է 300 գրամ: Վերջինս հրապարակավ ներողություն է խնդրել երեխայի ընտանիքից, բայց մարզպետի հետ խնդիրը նույն հաջողությամբ չի կարգավորվել:

«Այս նոր մարզպետը բավականին անհարգալից տոնով խոսեց հետս: Չեմ ուզում ասել, թե ինչ է ասել, բայց ամեն դեպքում անհարգալից է եղել: Հետո նկատողություն է տալիս, դրանից  ի՞նչ է շահում: Ինքը նոր է մարզում, ես արդեն 8 տարի այս պաշտոնին էի: Ինքը կարծում է, որ մարդու իրավունքների մասին գիտելիքներով ինձնից առաջ է մի քիչ: Ես ներողություն եմ խնդրել, բայց ինքն այսօր էլի ներողություն խնդրեց, իբր ի՞նչ է անում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ, անդրադառնալով իր եւ Հովհաննիսյանի միջադեպին, նշեց.

«Մեր մեջ կոնֆլիկտ չի եղել: Կարդացել եմ այդ հոդվածը, կանչել եմ պարոն Հովհաննիսյանին եւ ասել եմ, որ արտահայտված մտքերը վիրավորական է այդ ընտանիքի համար: Չի կարող առողջապահության վարչության պետը նման կարծիք կազմել այն մարդկանց մասին, ովքեր ողբերգություն են ապրել: Բացատրություն եմ ուզել իր արտահայտած մտքերի համար, բայց նա դրա փոխարեն նախընտրել է ազատման դիմում ներկայացնել, ինչը մակագրվել է: Բացի այդ, էթիկայի հանձնաժողովը իր արտահայտած մտքերը դրել է քննարկման, որի եզրակացության հիման վրա նրան տրվել է նկատողություն»,- armtimes.com-ին տեղեկացրեց Խաչատրյանը:  

Մեր այն հարցին, թե Հովհաննիսյանը պնդում է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է տեղի ունեցել, Խաչատրյանը հակիրճ մեկնաբանեց.

«Ես չգիտեմ նա անհարգալից ասելով՝ ինչ նկատի ունի, բայց խոսակցությունը չի եղել ժպիտով»,- նշեց Խաչատրյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության  վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանը դեռ 2016 թվականից էր ինտրիգների մեջ հայտնվել ՀՅԴ-ականների հետ, երբ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց Հովսեփ Սիմոնյանը: Այս մեր տեղեկությունը հաստատեց նաեւ Հովհաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9945 դիտում

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին