Արտակ Շաբոյանը մրցակցությունից պաշտպանում է Սերժ Սարգսյանի հովանավորյալ օլիգարխին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ անդրադարձել է շաքարի շուկային եւ ոչ ավել, ոչ պակաս` բնութագրել այն «լիարժեք մրցակցային»:

Սա չափազանցություն չէ բնավ: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է»,- ասել է Շաբոյանը news.am-ի հետ զրույցում: Նման ցնցող եզրակացության հանգելու հիմքը այն է, որ շաքարավազի գինը  Հայաստանում չի փոխվել, չնայած հիմա շաքարի սպառումը կրկնակի աճել է:

Ու այնքան մրցակցային է շուկան, որ լիքը ներկրողներ մտել են այդ շուկա ու իրար «կոկորդ են կրծում»: «Միաժամանակ, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ ներկրողների թիվը: Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռեւս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի  ներկրում են իրականացնում»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Իսկ հիմա՝ իրականության մասին: Լոնդոնի բորսայում այս տարվա ընթացքում, այսինքն հունվարի 1-ից մինչ օրս շաքարի գինը նվազել է 33.9 տոկոսով: Ու երբ այս պարագայում ՏՄՊՊՀ նախագահը հատուկ գոհունակությամբ հայտարարում է, որ այս ընթացքում շաքարի գինը Հայաստանում չի փոխվել, ու նաեւ ավելացնում, որ շուկան «լիարժեք մրցակցային է», դա նշանակում է, որ տվյալ անձը տնտեսագիտական բոլորովին նոր, մարդկությանը անհայտ ինչ- որ տեսությամբ է առաջնորդվում: Եթե մի ապրանքի գինը աշխարհում նվազում է մոտ 34 տոկոսով իսկ տվյալ երկրում դրա գինը չի փոխվում, ապա դա նշանակում է, որ այդ շուկան չի կարող լինել մրցակցային, այն էլ` լիարժեք:

Կամ էլ կա մյուս տարբերակը՝ որ տվյալ հանձնաժողովը հանցագործություն է կոծկում, կամ առնվազն հանցավոր անգործության է մատնվել: Մի տարբերակ էլ կա: Հաշվի առնելով, որ շաքարի «լիարժեք մրցակցային շուկան» լիարժեք վերահսկում է Սերժ Սարգսյանի ամենահովանավորյալ «գործարար» Սամվել Ալեքսանյանը, ՏՄՊՊՀ-ն ոչ թե մրցակցությունն է պաշտպանում, այլ մրցակցությունից պաշտպանում է Սերժ Սարգսյանին եւ իր հովանավորյալին: Մի խոսքով, տարբերակները շատ են, բայց դրանցից ոչ մեկը ոչ մի առնչություն չունի մրցակցության պաշտպանության հետ:

Հիմա Շաբոյանի հայտնած մյուս տվյալի մասին, ըստ որի, 20 տնտեսվարող շաքար է ներկրում: Ներքեւում բերված աղյուսակում նշված են 15-16 թվականների ընթացքում «ավելի քան 20 տնտեսվարողների» կողմից բերված շաքարի աշխարհագրությունը եւ ծավալները: Անցած տարվա ընթացքում Բրազիլիայից բերված 57.9 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը: Մյուս երկրներից բերվածները հենց այն «ավելի քան 20 տնտեսվարողների» ներկրածն է: Օրինակ ինչ-որ մեկը որոշել է ձեռնոց նետել Սամվել Ալեքսանյանին եւ 300 գրամ շաքար է բերել ԱՄՆ-ից: Մեկ այլ «կամիկաձե» 3.9 կիլոգրամ է բերել Հունգարիայից ու ջարդել շաքարի մոնոպոլիան: Սվազիլենդից ներկրված 10.5 կիլոգրամով շաքարի մոնոպոլիան պարզապես խորտակվել է: Ու այսպիսի տնտեսվարողների թիվը մոտենում է 30-ի: Ընդհանուր առմամբ անցած տարի Հայաստան է ներկվել 61.5 հազար տոննա շաքար, որի 95 տոկոսը, կամ 57.9 հազար տոննան մեկ տնտեսվարողը՝ Սամվել Ալեքսանյանը: Իրոք որ «լիարժեք մրցակցային շուկա»: Ընդգծենք, որ փոքր խմբաքանակներով ներկրող տնտեսվարողները շաքարը բերում են միայն ու բացառապես սեփական արտադրության համար: Որեւէ մեկը չի կարող ներկրված շաքարը հանել մանրածախ վաճառքի: Չի կարող, որովհետեւ, ինչպես Արտակ Շաբոյանն է ասում, շուկան «լիարժեք մրցակցային է»:

Իսկ թե ինչ հետեւանք է ունենում այդքան «լիարժեք մրցակցային շուկան», թերեւս ակնհայտ է բոլորին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում մեկ կիլոգրամ շաքարի մանրածախ գինը մոտ 400 դրամ է, իսկ Գերմանիայում՝ 350 դրամ, Վրաստանում 310 դրամ: Սա մրցակցության մասին մեր իշխանությունների ունեցած պատկերացումն է: Ու հենց դա է պատճառը, որ մեր տնտեսությունը չի զարգացել, չի զարգանում, ու չի էլ կարող զարգանալ:

 

  1. Ավստրիա               732 կիլոգրամ              
  2. ԱՄԷ                       1530 տոննա     
  3. Բելառուս                 368 տոննա       
  4. Բելգիա                    90 կիլոգրամ    
  5. Բրազիլիա                57910 տոննա   
  6. Գերմանիա               924 կիլոգրամ   
  7. Եգիպտոս                 144 տոննա       
  8. Իսպանիա                 825 կիլոգրամ              
  9. Իտալիա                   4.4 տոննա        
  10. Լեհաստան               75 կիլոգրամ   
  11. Լիբանան                  240 կիլոգրամ              
  12. Հրվ. Աֆրիկա            98 կիլոգրամ   
  13. Հնդկաստան              23 տոննա   
  14. Հունգարիա               3.9 կիլոգրամ
  15. Մավրիկիա                60 կիլոգրամ   
  16. 16.Մ. Բրիտանիա      290 կիլոգրամ              
  17. ԱՄՆ                         0.3 կիլոգրամ   
  18. Նիդերլանդներ          2.5 կիլոգրամ
  19. Շվեյցարիա               37.8 կիլոգրամ   
  20. Չեխիա                     400 կիլոգրամ              
  21. Չինաստան               210 կիլոգրամ   
  22. Ռումինիա                 400 տոննա       
  23. ՌԴ                           1335 տոննա     
  24. Սլովենիա                  295 կիլոգրամ   
  25. Սվազիլենդ                10.5 կիլոգրամ   
  26. Ֆրանսիա                  7.8 տոննա

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10707 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք