Երևան
12 °C
Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի 6-րդ գումարման Ազգային Ժողովի 2-րդ նստաշրջանը: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները նստաշրջանի մեկնարկին ընդառաջ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, որոնք, իհարկե, պետք է անցնեն խորհրդարանի հանձնաժողովներով, ապա հայտնվեն լիագումար նիստի օրակարգում:
Ինչպես նախորդ, այնպես էլ 6-րդ գումարման Ազգային Ժողովը հիմնականում քննարկում է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Armtimes.com-ը առանձնացրել է պատգամավորների հեղինակած նախագծերը, որոնք դեռեւս օրենք չեն դարձել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Գալուստ Սահակյանն իրենց հեղինակած նախագծով առաջարկում են 27 տարին լրացած այն քաղաքացիներին, որոնք բանակից խուսափելու պատճառով հեռացել են Հայաստանից, ազատել քրեական հետապնդումից, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում, որը կտարածվի մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 27 տարին լրացած եւ քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների վրա:
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը շրջանառության մեջ են դրել «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում են օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ: « Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում մեղադրյալին եւ նրա պաշտպանին ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, եւ միաժամանակ պարզաբանում քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»,- օրենքի նախագծում շարադրել են նախագծի համահեղինակները: Վերջիններս գտնում են, որ պրակտիկայում քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման եւ դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաեւ արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ օրենսգրքով նման դատավարական կարգ սահմանված չէ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում եւ փոքրաթիվ անդամ ունեցող խմբակցություններին հնարավորություն տալ ներկայացված լինել ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում: «Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- իր հեղինակած նախագծում շարադրել է Արմեն Ռուստամյանը: Վերջինս կարծում է, որ խմբակցություններն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:
ՀՀԿ-ական Շուշան Սարդարյանն ու Գալուստ Սահակյանը «Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ: Պատգամավորներն առաջարկում են օրենսգրքի 364.1-րդ հոդվածը նոր խմբագրմամբ շարադրել, որը ճշգրտում է մտցնում խաղամոլության վերաբերյալ սահմանման մեջ: «Սույն հոդվածի իմաստով մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»,- ասված է համահեղինակների նախագծում:
Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում է սուտ մատնության հիմքով քրեական գործ հարուցելու կարգը: Պատգամավորն առաջարկում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ 183.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կարող է քննարկել, եթե հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ կայացվել է արդարացման դատավճիռ»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Գագիկ Մելիքյանն էլ առաջարկում են փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորները գտնում են, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի եւ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը եւ Արտակ Զեյնալյանն առաջարկում են, փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորները գնում են, որ Հայաստանում դեղերի բարձր գները հանգեցնում են մի իրավիճակի, երբ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են անհրաժեշտ դեղեր ձեռքբերելու համար դիմել արտերկրում ապրող կամ արտերկիր մեկնող բարեկամներին եւ ընդհուպ դեղերի գնումներ իրականացնելու համար մեկնել հարեւան Վրաստան: Փորձագետների, պետական պաշտոնյաների մեկնաբանությունների համաձայն Հայաստանում դեղերի բարձր գների առանցքային պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում դեղերի իրացման վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ: «Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար, որովհետեւ դեղերը Հայաստանում գնալով դառնում են ավելի եւ ավելի անմատչելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել Ավելացված արժեքի հարկից:
«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը եւ Արտակ Զեյնալյանն էլ շրջանառության մեջ են դրել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծում կարդում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավելի ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, որոնք ծառայությունը շարունակում են պայմանագրային հիմունքներով: Նման կարգավորումը կարող է նպաստել ՀՀ Զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունությանը: Պատգամավորներն այս նախագծով առաջարկում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:
«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գեւորգ Գորգիսյան եւ Մանե Թանդիլյանը մեկ այլ նախագծով առաջարկում են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու: Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Քրեական դատավարության» օրենսգրքում: Պատգամավորներն առաջարկում են, որ քրեական գործով մեղադրյալների հարցաքննությունը ձայնագրել: «Սույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում տեսաձայնագրություն կատարելը պարտադիր է»,- նշում են ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց նախագծում:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարել, սակայն պատգամավորի նախագիծը հասանելի չէ ԱԺ-ի պաշտոնական կայքում, քանի որ այսօր է դրվել շրջանառության մեջ:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան էլ ամռան ամիսներին հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել եւ ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի ժողովրդագրական խնդիրները վերլուծելը եւ լուծումներ առաջարկելը համարում են գերառաջնահերթություն: Նշենք, որ Սամվել Ֆարմանյանի այս նախաձեռնության համար օրենսդրական նախագիծ ներկայացնելու կարիք դժվար թե լինի, քանի որ աշխատանքային խումբը ոչ ֆորմալ է լինելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք
Ֆրանսիայի դատախազությունը տղայի հորը փողերի լվացման դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ․ Ղազարյան
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը
Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի
«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ
Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան
Երեկոյան զբոսանք Թբիլիսիում՝ ընկերոջս՝ Իրակլի Չիկովանիի հետ․ Պապիկյան
Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով
Հրազդան գետում դի է նկատվել․ մինչ փրկարարների ժամանումը, սակայն, հունը բարձրացել, այն, հավանաբար քշել, տարել է
Կալուգացի Սամոյի եղբորորդին կեղծիք է տարածում. Հայաստանում հողի սեփականատեր կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին
Շուն-շանգյալ են ասում, շալվարով քվե գնում. 30 տոկոս ձայն են հավաքելու և բաժանեն ռուսական ուժերի միջև. Սարգսյան
Սուրեն Աղաջանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Ավանի բուժական կենտրոնի 230 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա հորանից 46 քաղաքացի է դուրս բերվել
Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին հող ձեռք բերելու հնարավորություն տալու տեղեկատվությունը մանկամիտ կեղծիք է
Սաշիկի տղերքին տեսնում էին, կիլոմետրով հեռու էին գնում, որ չտային սպանեին. մարդկանց դարձրել էին ճորտ. Թորոսյան
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել
ՀՀ և Ղրղզստանի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ ավիաչվերթերի հնարավորություններին
Կամո բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պե՞տք էր կենտրոնը ձեզ, ձեր կյանքում բան փոխվե՞լ է․ Ախուրյանի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է
Չափագրումներ են իրականացվել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի՝ Բերդի խաչմերուկից դեպի Այգեպար
Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ
Թևերդ փռել ես Հայաստանի վրա, Փաշինյա՛ն ջան, մեռնիմ ջանիդ․ վարչապետն այցելեց վերանորոգված Գյումրու թիվ 41 դպրոց
Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չե՞ք մտնում
Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից․ երթուղիներ
Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է հայտնել
Դաշնակցությունը խոստանում է՝ գա՝ բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ ի՞նչն է խանգարել 10 և ավել տարի դա անել
Մեր համայնք բարով ես եկել, համայնքը Ձեզ հետ է․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Նոր Եդեսիա բնակավայրում
Քննարկվել է Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգը․ ԱԽ քարտուղարը Դելֆիում է
Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով․ վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին
Ժամում՝ 30 կանչ․ գանգատները նույնն են՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, լուծ․ ինչ է կատարվում Բյուրեղավանում
Շնորհակալություն, որ մեզ համար մանկապարտեզ եք սարքում․ փոքրիկները սրտիկներով ողջունեցին վարչապետին․ տեսանյութ
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենան, մոտ 500 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա զոհ
Քննարկվել են ԱՍՀ նախարարության առաջնահերթություններին առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, 864 հազար դոլարի ավանդ, 13 մլն դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT