Երևան
12 °C
Հոկտեմբերի 30-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկնելու է Բաքու: Մեկնելու է Ալիեւի հրավերով, որպեսզի մասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը:
Դա այն երկաթուղին է, որի շինարարությունը մոտ 15 տարի առաջ մեր իշխանությունները անհավանական էին համարում: Ու ընդհանրապես, այդ երկաթուղու նկատմամբ վերաբերմունքը հետաքրքիր պատմություն ունի:
Մոտ 13 տարի առաջ տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե վստահ է, որ այդ երկաթուղին չի կառուցվելու, քանի որ այն տնտեսապես արդարացված չէ:
Մեկ տարի անց՝ 2005-ին արդեն ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն արդեն վստահ չէր, որ չի կառուցվի, այլ կասկածում էր: Անդրադառնալով այդ թեմային, Քոչարյանը ասել էր. «Որքան շատ լինեն տարածաշրջանում երկաթուղային գծեր, այնքան լավ: Ամեն դեպքում, մեր տարածքով անցնող երթուղին մրցունակ կլինի, քանի որ Կարս-Ախալքալաքի իրականացման համար արված ներդրումները հարկ կլինի փոխհատուցել բարձր սակագների հաշվին: Կարծում եմ, դրան պետք է հանգիստ վերաբերվել, առավել եւս, որ խոչընդոտել այդ նախագծի իրականացմանը մենք չենք կարող»:
Երկու տարի անց՝ 2007 թվականի հունվարին պարզվեց, որ չնայած Քոչարյանը ասում էր, թե նախագծի իրականացմանը խոչընդոտել չեն կարող, բայց փորձել են: Այդ ժամանակ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե դեմ են այս նախագծի կառուցմանը: Եվ դա ՀՀ իշխանությունների աշխատանքի արդյունքն էր: Այդ մասին հայտարարեց Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ խոսնակի, հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանը փորձել է խոչընդոտել երկաթգծի կառուցման ծրագրին, սակայն «Ավելի շատ խառնվել այլ երկրների գործերին եւ թույլ չտալ իրականացնել ծրագիրը, անհնար է»: Վիկտոր Սողոմոնյանը, գնահատելով Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագիրը, նկատեց, որ այն միայն քաղաքական նպատակ է հետապնդում եւ ոչ մի տնտեսական հիմնավորում այդ նախագծի իրականացման համար չկա:
Հենց 2007 թվականին էլ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվեց:
Ինչո՞ւ էին իշխանությունները փորձում «հնարավոր բոլոր միջոցներով» խոչընդոտել դրա իրականացմանը: Խնդիրն այն է, որ այդ երկաթուղին ամբողջությամբ փոխարինում է տարածաշրջանի կարեւորագույն եւ մինչեւ երեկ անփոխարինելի՝ Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու գործառույթը: Այսինքն՝ մեր հարեւան երկրները միմյանց հետ երկաթուղային հաղորդակցությունը կարող էին ապահովել միայն Գյումրի-Կարս հատվածով, որը, սակայն հայ-թուրքական խնդիրների պատճառով չի գործում գրեթե 25 տարի:
Ի՞նչ կարող էր դրան հակադրել Հայաստանը: Օրինակ, կարող էր Ռուսաստանին համոզել, որ վերջինս կամ չխոչընդոտի, կամ գոնե ավելի մեծ ջանքեր գործադրի աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ, որը երկաթուղային կապ կհաստատեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Չէ՞ որ Ռուսաստանը մեր ռազմավարական, ամենառազմավարական գործընկերն է, մենք էլ նրա միակ ռազմավարական գործընկերն ենք տարածաշրջանում: Դա տեղի չի ունեցել ու տեսանելի ապագայում չի սպասվում:
Մյուս տարբերակը Իրանի հետ նորմալ ավտոճանապարհ ունենալն էր: Դրա համար անհրաժեշտ էր եղած ճանապարհի մի քանի հատվածներում կամուրջներ ու թունելներ սարքել, ինչը մի քանի տասնյակ կամ թեկուզ 100-200 միլիոն դոլարի ծախս կպահանջեր: Դրա փոխարեն որոշվեց 1.5 միլիարդ դոլարանոց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կառուցել: Այն կառուցվում է արդեն 4-րդ տարին ու դեռ նույնիսկ չի հասել հենց այն հատվածներին, որոնք Իրան-Հայաստան ճանապարհը դարձնում են դժվարանցանելի: Մասնավորապես՝ Զանգեզուրի ոլորաններին հասնելը դեռ մի երկու երեք տարի էլ կտեւի:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն ՀՀ իշխանությունները որոշեցին հակադրել Իրան-Հայաստան երկաթուղին: Ավելի ճիշտ՝ դրա մասին աղմուկը: Դա այն երկաթուղին է, որը, ինչպես հայտարարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին, պետք է սկսվեր «առաջիկա տարիներին»: Չսկսվեց ու չէր էլ կարող սկսվել: Այ դա, իրոք, տնտեսապես անշահավետ նախագիծ էր, մեղմ ասած: Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ երկաթուղու շինարարության վերաբերյալ դրույթներ էին ներառվում կառավարության բոլոր ծրագրերում, ընդհուպ մինչեւ 2016 թվականը: Եվ միայն անցած տարի ընդունված կառավարության ծրագրից Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու մասին դրույթները հանվեցին:
Մի խոսքով, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա մի շատ կարեւոր իրադարձություն, բառիս ամենատխուր իմաստով: Հաջորդ նմանատիպ կարեւոր իրադարձությունը տեղի կունենա առաջիկա տարիներին, երբ կկառուցվի ու կգործարկվի Իրանն Ադրբեջանին կապող Կազվին-Ռեշտ երկաթուղին: Դա էլ է փոխարինում Գյումրի-Կարս երկաթուղուն, քանի որ այդ երկրների միջեւ միակ, բայց չգործող երկաթուղային ճանապարհը անցնում էր Գյումրիով:
Ինչպես գրել էր Վանո Սիրադեղյանը իր հայտնի «Հայկական թալիբան» հոդվածաշարում, «Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT