Կանխված եւ չկանխված «Հոկտեմբերի 27»-ներ. խմբագրական

Այսօր հոկտեմբերի 27-ն է: Հայաստանի երրորդ հանրապետության պատմության արյունալի էջերից մեկը գրվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զինված անձինք գրոհեցին նիստերի դահլիճը, գնդակահարեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Սպանդին զոհ դարձան նաեւ Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Արդեն 18 տարի ոճրագործության կատարողները բանտում են, ոմանք մահացել են, մյուսներն, ասում են, հոգեկան խանգարում են ստացել:

Հայաստանի քաղաքացիների համար, սակայն, հոկտեմբերի 27-ի էջը այդպես էլ չի փակվել, որովհետեւ ոճրագործության կազմակերպիչները մինչ օրս բացահայտված չեն։ Երեկ Երեւանի փողոցներում բնակիչների շրջանում ՀԺ-ի թղթակցի անցկացրած հարցման ժամանակ մի քանի անգամ, որպես Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Այս տարիների ընթացքում բազմիցս խոսվել է նաեւ այն մասին, որ արյունալի այդ իրադարձությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը, ըստ այդմ, ի պաշտոնե էր պարտավոր կանխել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Եվ այն հանգամանքը, որ դա չի կանխվել, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր է հարուցում, հատկապես որ, ըստ քրեական գործի նյութերի, այդ ժամանակ ԱԱԾ գործակալները զեկուցագրեր են գրել, որ Նաիրի Հունանյանը տարբեր տեղեր նստում եւ հայտարարում է, որ պատրաստվում է Վազգեն Սարգսյանին սպանել։

Վազգեն Սարգսյանի կյանքի համար սպառնալիք հանդիսացող հայտարարությունները, փաստորեն, հիմք չէին, որպեսզի դրանց հեղինակի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանվեր՝ գաղտնալսումներ, խուզարկություններ եւ այլն։ Եթե այս բոլոր միջոցառումները պատշաճ եւ պրոֆեսիոնալ կերպով իրականացվեին, Հոկտեմբերի 27 չէր կարող լինել, Նաիրի Հունանյանն ու նրա խումբն էլ կդատվեին, ասենք Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Հայաստանում վերջին տարիներին հաճախ են նման մեղադրանքով տարբեր խմբեր բացահայտվում եւ վնասազերծվում։ Ընդ որում, բոլորի դեպքում պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հայտարարվում է, որ տվյալ խմբի ձեռք բերած  ռազմամթերքը նախատեսված էր պետական որեւէ կառույցի կամ անձի դեմ օգտագործելու համար։ Այսինքն, ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ին։

2015-ի նոյեմբերին, օրինակ, Նորք-Մարաշում մեծ շուքով վնասազերծվեց զինված խումբ, որի անդամների դատավարությունը մինչ օրս շարունակվում է։ Ըստ մեղադրանքի՝ այս խումբը պլանավորել էր զինված հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի եւ Հանրային հեռուստաընկերության վրա: ԱԱԾ-ին հայտնի էր դարձել նաեւ, որ խումբը քննարկել է խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչը այս առիթով ասուլիսի ժամանակ շատ հպարտ ասում էր, որ ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել խումբը։ 

ԱԱԾ-ն ոչ պակաս անձնուրաց աշխատեց նաեւ 2016-ի հուլիսին, երբ Սասնա ծռերը գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը եւ նպատակ ունեին այնտեղի զենք- զինամթերքով զինվելով՝ երկիրն ազատագրել անօրեն իշխանություններից։ ՊՊԾ գնդի տարածքից այդպես էլ զենք դուրս չեկավ, որեւէ պետական կառույց չգրավվեց, որեւէ իշխանավորի եւ, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի գլխից, մազ չպակասեց։

ԱԱԾ-ն անգամ Վրաստանից Հայաստան եկած «Իգլայի» խողովակը գարաժներից մեկում գտավ, մինչեւ որ այդ զենքը կկրակեր որեւէ թռչող օբյեկտի, օրինակ՝ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի ուղղությամբ։ 

Վերջին տարիներին, համենայնդեպս՝ պաշտոնական մատուցմամբ, առնվազն երեք «Հոկտեմբերի 27» է կանխվել Հայաստանում։  Ու ստացվում է, որ երբ վտանգի  տակ է եղել Սերժ Սարգսյանի կյանքն ու առողջությունը, ԱԱԾ-ն կարողացել է ճշգրիտ գործել, ժամանակին արձագանքել, բացահայտել եւ կանխել ոճրագործությունը։ Իսկ երբ վտանգված էր Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների կյանքը,  Ազգային անվտանգությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարզապես քնած էր։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7874 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս