Անթույլատրելի է, որ Հայկական կոնյակը դառնա Հայկական բրենդի. «Աբրիկոն»-ի հեղինակ

Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա կոնյակի հայաստանցի արտադրողներին եւս 25 տարի Եվրամիությունում իրենց արտադրանքը ներկայացնել «Հայկական կոնյակ» ապրանքանիշի տակ, որից հետո անունը պետք է փոխվի:

Այս մասին ասված է Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի մեջ, ինչը նաեւ հատուկ ուշադրության է արժանացել ռուսական ԶԼՄ-երի կողմից: Խնդիրն այն է, որ «Կոնյակ», ինչպես նաեւ «Շամպայն» բառերը  բրենդ են, եւ ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական տեղանուններ, որոնք ամրագրված են ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանությանը վերաբերող Լիսաբոնի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում։ Այնպես որ միջազգային նորմերով, Հայաստանը ստիպված է դադարեցնել «կոնյակ» բրենդի օգտագործումը: Սա նշանակում է, որ պետք է Հայաստանի ազգային բրենդի, աշխարհում այցեքարտերից մեկը հանդիսացող խմիչքի համար նոր անուն մտածել: 

«Աբրիկոն» խմիչքի հիմնադիր Կարեն Խաչիկյանը վտանգավոր է համարում «Հայկական կոնյակի» փոխարեն «Հայկական բրեդի» տարբերակին անցնելը, ինչն ամենահեշտ ճանապարհը կլիներ, քանի որ ամբողջ աշխարհում այդ խմիչքը նաեւ բրենդի է կոչվում: «Կարտոֆիլից էլ կարելի է բրենդի պատրաստել, գնալով ավելի շատ երկրներում, շատ-շատ մարդիկ արդեն բրենդի անունը լսելիս պատկերացնում են, որ դա շատ էժան ու շատ ցածր որակի խմիչք է: Իսկ հայկական կոնյակն այդպիսին չէ՝ 130 տարուց ավելի այն հայտնի անուն է, մարդիկ սովորել են դրան, որպես լավ խմիչք, ու եթե այսօր միանգամից անցնենք ու սկսենք գրել հայկական բրենդի, դա բացասական հետեւանքներ կունենա»,- ասում է նա: Ըստ Կարեն Խաչիկյանի՝ հայկական կոնյակը պետք է նոր անվանումով ներկայանա աշխարհին, որ յուրահատուկ լինի, եւ որի անունն արդեն ամեն ինչ ասի: Մեր զրուցակիցը  վստահ է՝ պետք է նախապատրաստել ինչ-որ մի անուն, որը կկարողանան օգտագործել միայն Հայաստանում այդ խմիչքն արտադրողները:

«Հիմա մենք պետք է մտածենք՝ ի՞նչ կարող ենք անել, որ այն ժամանակվանից, երբ արգելվի կոնյակ անունը կիրառել, կարողանանք մեր կոնյակն ուրիշ՝ կրկին ճանաչելի անունով ներկայացնել: Բայց դրան նախապատրաստվել է պետք այսօրվանից, որպեսզի շուկային սովորեցնենք, որ այսուհետ հայկական կոնյակը լինելու է այս կամ այն անունով: Օրինակ՝ ժամանակին առաջարկում էին, որ հայկական կոնյակի անունը դնենք «նոյակ», «արմենյակ» կամ նման մի այլ բան՝ առաջարկները բազմաթիվ էին: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի այնպիսի անուն, որը սիրուն հնչի ու հատկապես սիրուն հնչի այն շուկաներում, որը թիրախային է հայկական կոնյակի համար: Դրանից հետո հետեւողական պետք է  կամաց-կամաց շուկային սկսեն սովորեցնել, որ հայկական կոնյակի փոխարեն այդ անունով խմիչք փնտրեն. սկզբում՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում, այդ անունը սկսենք ավելի մեծ-մեծ տառերով գրել, մինչեւ որ մարդկանց մոտ կտպավորվի, որ այդ անունով է հայկական կոնյակը հանդես գալիս: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ բարձրակարգ լինի այդ խմիչքը: Այսինքն՝ միայն շատ բարձր որակյալ կոնյակն այդ անունն ունենա, որ մարդիկ հասկանան, որ հայկական բարձրակարգ կոնյակն է դա, իսկ մնացածը անորակ բաներ են: Հակառակ պարագայում մենք  լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կարեն Խաչիկյանը:

Նրա կարծիքով՝ եթե «հայկական կոնյակ» անվանումից կտրուկ անցնենք «հայկական բրենդի» անվանմանը, պահանջարկը շատ կտրուկ անկում կապրի: Իսկ սեփական փորձով նա ավելի լավ գիտի, թե ինչ բարդ ու դժվար է նոր անուն, կամ խմիչքի նոր տեսակ ստեղծելն ու ճանաչելի դարձնելը:

Եվ որպեսզի մեր կոնյակը խուսափի այդ փշոտ ճանապարհով անցնելուց, վստահ է, որ ամենաճիշտը հենց այսօր՝ այս պահին խելացի անուն մտածելն ու զուգահեռ արդեն հայտնի՝ «հայկական կոնյակ» անվան հետ առաջ տանելով կամաց-կամաց այն ճանաչելի ու ընդունելի դարձնելն է:

25 տարին լավ ժամանակ է, որ Հայաստանը կարողանա «հայկական կոնյակ»-ը ռեբրենդինգ անել ու որպես նոր՝ զուտ հայկական խմիչք ներկայացնել:

Հ.Գ. Ի դեպ «Աբրիկոն» խմիչքի (ծիրանից պատրաստված, հնեցված խմիչք) ստեղծման պատմությունն անմիջական կապ ունի «հայկական կոնյակ» եզրույթի հետ, ու այն ստեղծելու միտքը Կարեն Խաչիկյանի մոտ ծագել է կոնյակի շուրջ «վեճի» արդյունքում:  Նա Կոնյակ քաղաքում կոնյակագործություն և տակառագործություն ուսումնասիրելիս է լինում, աշխարհի հեղինակավոր ընկերություններում աշխատող կոնյակագործ ընկերները սկսում են հետաքրքրվել Հայաստանով ու հարցնում, թե Հայաստանում ի՞նչ հետաքրքիր խմիչք կա: «Հայկական կոնյակ»,- ասում է Խաչիկյանը:

«Լավ էր` չասեի, որովհետև բոլորը միանգամից բացականչեցին` այդ ինչպե՞ս: Հարցնում են` միգուցե բրե՞նդի, այլ ոչ կոնյակ, ախր Կոնյակն իրենց քաղաքն է, որտեղ հիմա բոլորով գտնվում ենք, իրենց խմիչքի անունն է, եւ եթե նույնիսկ նույն խաղողից, նույն մասնագետը տանի Բորդոյում կոնյակ պատրաստի, այդ սպիրտն արդեն իրավունք չունի կոնյակ կոչվելու: Նրանց ասածը ես ընդունեցի ու հասկացա, որ մարդիկ սխալ բան չեն ասում, մի հետաքրքիր բան է պետք ստեղծել, եւ որոշեցի, որ այդ խմիչքը պետք է լինի ծիրանից եւ հնեցված»,- պատմում է  կոնյակագործ, «Աբրիկոն»-ի հեղինակ Կարեն Խաչիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6421 դիտում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին