Երևան
12 °C
Վերջին օրերին վառելիքը թանկանալուց հետո շատերին մտահոգող հարցերից մեկն այն է, թե արդյոք դա բացասաբար կանդրադառնա ներքաղաքային եւ միջմարզային հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա:
Փաստ է, որ մեքենաները լիցքավորելու համար ավելի մեծ գումարներ են պահանջվելու, եւ առաջ է գալու դա ինչ-որ կերպ փոխհատուցելու հարցը: Երեւանում միկրոավտոբուսային երթուղիների վարորդներից տեղեկացանք, որ եթե նախկինում օրական լիցքավորում էին 7 000-7 200 դրամի գազ, ապա թանկանալուց հետո իրենցից պահանջվում է 8 300-8 500 դրամ՝ պայմանավորված, թե որքան մնացորդով են մտնում լցակայան: 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 210-220 դրամ: Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրած վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ խոսել էր սուբսիդավորումը որպես թանկացումների հետեւանքները մեղմելու հնարավոր տարբերակի մասին:
«Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետեւանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, եւ պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ»,- մասնավորապես, ասել էր նա:
Երեւանի քաղաքապետարանից դեռեւս չեն հստակեցնում, թե որքանով է հավանական սուբսիդավորման անցնելու տարբերակը՝ ընդգծելով, որ առայժմ հայտնի չէ, թե նոր երթուղային ցանցը գործարկելուց հետո որքան է լինելու հանրային տրանսպորտի ուղեվարձը: Իսկ գործող երթուղային ցանցով սպասարկող ընկերություններից որեւէ հայտ չի ստացվել՝ ուղեվարձի սակագինը բարձրացնելու առաջարկ-պահանջով, եւ նման քննարկումներ չկան:
Թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
- Պարոն Գեւորգյան, վառելիքի թանկացումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ձեւավորվելիք ուղեվարձի սակագնի վրա: Հասկանալի է, որ նոր սակագին դեռ սահմանված չէ, բայց վառելիքի այս թանկացումից հետո ստացվում է, որ քննարկումների ելման կետը արդեն սխալ է:
- Ելման կետը ինչպիսին է կամ ինչպիսին չէ, բոլոր չափորոշիչների մասով ամբողջական պատկերացում ունենալու համար աշխատանքային խումբն ինքը քննարկումներ կանի եւ, բնականաբար այդ ժամանակ նաեւ քննարկման առարկան կլինեն վառելիքի՝ տվյալ օրվա դրությամբ գոյություն ունեցող գները եւ այլն: Ի վերջո, մշտապես ասվել է, որ տրանսպորտի սակագինը ձեւավորվում է բոլոր հանգամանքների ամբողջական վերլուծության արդյունքում:
- Այսինքն՝ մասնագիտական աշխատանքային խմբի քննարկումները սակագնի հարցին դեռ չեն հասել:
- Սակագինը ամենավերջին կետն է, որովհետեւ քանի դեռ չես որոշել, թե երթուղային նոր ցանցումդ ինչ տիպի ավտոբուսներ պիտի լինեն, ինչ տեղատարողությամբ, որ թվականի արտադրության եւ այլն, հնարավոր չէ սակագին քննարկել, որովհետեւ դա պետք է ձեւավորվի այս բոլորի համադրության արդյունքում:
- Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առիթի դեպքում ասում է, որ տրանսպորտային բարեփոխումների գործընթացում նպատակներից մեկն այն է, որ տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ բնակիչների համար...
- Մենք նորից ենք նույնը պնդում: Երեւանի քաղաքապետարանի կողմից այդ հարցում որեւէ փոփոխություն չկա: Ավելին, եթե պարոն Նիկոյանին եք մեջբերում, պարոն Նիկոյանը նաեւ հստակ հայտարարել է, որ այս ամբողջ գործընթացի մեջ քննարկվելու է նաեւ հասարակության առավել խոցելի խմբերի համար որոշակի արտոնություններ նախատեսելու հարցը:
- Նախորդ հարցս շարունակելով. Նիկոյանը խուսափում էր օգտագործել ուղեվարձի «թանկանալ» կամ «չթանկանալ» բառերը, բայց այդուհանդերձ, հավանակա՞ն է, որ վառելիքի այս վերջին թանկացումներից հետո բնակիչների համար ուղեվարձի հասանելիությունը հնարավոր չլինի ապահովել:
- Հավանակա՞ն է, թե՞ հավանական չէ, նույնությամբ ես եմ հարցնում:
- Հավանական է:
- Մեկ անգամ եւս վերահաստատում եմ՝ մենք կողմնակից ենք, որ սոցիալական լրացուցիչ բեռ չավելանա մեր քաղաքացիների վրա: Սա մեր հստակ դիրքորոշումն է, որը չի փոխվելու:
- Սերժ Սարգսյանը խոսել էր օբյեկտիվ թանկացումների հետեւանքները նաեւ սուբսիդավորման ճանապարհով մեղմելու տարբերակի մասին: Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի դեպքում սուբսիդավորում հնարավո՞ր է:
- Սակագնի մասին որոշումը կայացվելու է հանրային քննարկման անցնելուց հետո, մինչ այդ որեւէ մեկին որեւէ որոշում չի պարտադրվելու: Քանի դեռ շարունակվում է մի գործընթաց, որը երեւացող որոշակի հանգրվանի չի հասել, ինչպես կարելի է ինչ-որ կանխատեսումներ անել: Մենք հստակ հայտարարել ենք, մեզ համար նախընտրելին այն էր, որ մեր բնակիչների համար լրացուցիչ բեռ չավելանա: Սա մեր դիրքորոշումն է:
- Այսինքն՝ ուղեւորն Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար 100 դրամից ավելի չվճարի՞, որովհետեւ 110 դրամն արդեն լրացուցիչ բեռ է դառնում:
- Այո, ըստ էության դա է: Ամբողջ քննարկումների արդյունքում արդեն, երբ որ կգանք վերջնական հանգրվանին, կերեւա՝ բեռի ավելացում հնարավոր է, հնարավոր չէ, կամ եթե բեռի ավելացում կա, ինչ մեխանիզմներով է հնարավոր մեղմել եւ այլն:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ, անդրադառնալով Երեւան-Հրազդան երթուղու ուղեվարձին, որը 400 դրամից դարձել էր 500 դրամ (շուտով, սակայն դարձյալ նվազել), ասել էր, որ դա թանկացում չէ. ժամանակին ընկերությունը մրցույթում հաղթել է 500 դրամ սակագնով, բայց սպասարկել է 400-ով: Ասել էր նաեւ, թե այդպիսի ընկերություններ էլի կան:
Այս թեմայի ու հնարավոր սուբսիդավորման շուրջ մեր զրույցը նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի հետ է:
- Պարոն Մելքոնյան, նախ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ կազմակեպությունը, որը հնարավորություն ուներ ավելի բարձր սակագնով աշխատելու, դա չէր անում: Նաեւ՝ ինչպե՞ս է ստացվել, որ ցածր սակագին է գործել:
- Որոշակի հանգամանքների բերումով: Ներառյալ, որ փոխադրումներում բավականին շատ տաքսամոտորային փոխադրումներ են իրականացվում: Ու որպեսզի փոխադրողը գտնվի մրցակցային դիրքում, որոշ փոխադրողներ նման քայլի էին գնացել: Նաեւ բնակչության սպասարկման նպատակով այդ փոխադրավարձի մեջ տեղավորվել են, ու ավելի ցածր փոխադրավարձով են սպասարկել:
- Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե հնարավոր էր 400 դրամով սպասարկել, ինչու մրցույթը շահել են 500 դրամ ուղեվարձով եւ ինչու դա մինչեւ 400 դրամ նվազեցնելու պահանջ չի դրվել:
- Նման պահանջ չկա, փոխադրողն ինքն է իր ռիսկերը գնահատում եւ ինքն է փոխադրավարձ առաջարկում:
- Իսկ Հրազդանի երթուղուց բացի, ուրիշ ո՞ր երթուղիների դեպքում է սակագինը մրցույթով հաղթած սակագնից ցածր ու հիմա հնարավոր է բարձրանա եւ որքա՞ն է այդ տարբերությունը:
- Մենք հիմա վերլուծություն ենք իրականացնում, հետագայոմ կասենք:
- Բայց եթե նախարարն ասում էր, ուրեմն օրինակներ ուներ, չէ՞:
- Այո, այդպիսի օրինակներ կան: Հիմա ուզում եք բոլորը հատ-հատ թվարկե՞մ:
- Այո, եթե հնարավոր է:
- Հնարավոր չէ: Որովհետեւ այս պահի դրությամբ մենք վերլուծություն ենք անում, հետագայում կասենք:
- Պարոն Մելքոնյան, հաշվի առնելով վառելիքի թանկացումը ու հաշվի առնելով սուբսիդավորման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, հնարավո՞ր է միջմարզային տրանսպորտի ուղեվարձի դեպքում անցնել սուբսիդավորման:
- Այս պահի դրությամբ դեռեւս սուբսիդավորման մեխանիզմը չենք քննարկում, հետագայում հնարավոր է քննարկենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT