Մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանը կընտրի հանրապետության 4-րդ նախագահին: Արդեն պարզ է, որ նախագահի ընտրությունը կանցկացվի մեկ թեկնածուով՝ իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված, թեեւ, եթե ԱԺ-ի 105 պատգամավորը ցանկանար, կարող էր մինչեւ 4 թեկնածու առաջադրել: Արդեն պարզ է, որ ՀՀԿ-ի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է:

Ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախագահին ընտրել մեկ փուլով, թեեւ 2015-ին ընդունված Սահմանադրությունը թույլատրում է ընտրության երեք փուլ անցկացնել: Հանրապետական կուսակցության տարբեր գործիչներ «ՀԺ»-ի միեւնույն հարցին պատասխանելով՝ նշում էին, թե մեկ փուլով ընտրված նախագահը միանգամից ընդունելի կլինի ինչպես մեր, այնպես էլ միջազգային հասարակության կողմից: Սերժ Սարգսյանի բարի ցանկությունը, որ նախագահը պետք է առաջին փուլով ընտրվի իրականություն չի դառնա, եթե խորհրդարանի իշխանական ճամբարին չմիանան ընդդիմադիր որոշ պատգամավորներ:

Տեսականորեն առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի կողմ քվե: ՀՀԿ-ն իր քաղաքական գործընկեր ՀՅԴ-ի հետ ունի 65 պատգամավոր, այսինքն, եթե կոալիցիոն գործընկերները եկել են հայտարարի, չունեն տարաձայնություններ, միեւնույն է նրանց ընդդիմադիրներից եւս 14 ձայն է անհրաժեշտ: ԵԼՔ դաշինքի մի քանի ներկայացուցիչներ «ՀԺ»-ի հետ զրույցում միանշանակ բացառել են, որ իրենց 9 պատգամավորից որեւէ մեկը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածուին: Խորհրդարանի կուլիսներում թեժ քննարկվում է, որ իշխանության քվեների պակասը լրացնելու է ընդդիմադիր Ծառուկյան խմբակցությունը:

Ծառուկյան դաշինքի պատգամավորներն այս հարցի մասին խոսելիս եւ մեկնաբանություններ կատարելիս՝ խիստ զգուշավոր են ու զուսպ: Տեղեկացնում են, որ ԲՀԿ-ի խորհրդի նիստ տեղի չի ունեցել, վերջնական որոշման դեռ չեն եկել: Չի բացառվում, որ կուսակցությունը նիստ անի, քցի-բռնի եւ որոշի առաջնորդվել խիստ ժողովրդավարական գաղափարախոսությամբ, եւ դաշինքի յուրաքանչյուր պատգամավորի ազատ իրավունք տա ընտրություն կատարելու՝ ըստ սեփական համոզմունքների, եւ պատահականորեն ստացվի այնպես, որ ըստ արդար խղճի քվեարկած պատգամավորներից 14-ի խիղճը եւ համոզմունքները տանեն դեպի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը: Այսպես, հա՛մ Սերժ Սարգսյանի հերթական հրամանը ի կատար կածվի՝ նախագահին մեկ փուլով ընտրելու մասով, հա՛մ Ծառուկյան դաշինքը կպահպանի ընդդիմադիրի կեցվածքը:

Դաշինքի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավոր է, որ կուսակցությունը որոշի պատգամավորներին ընտրության հարցում ազատ թողնել, կամ որոշում կայացվի սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, քանի որ բոլորովին վերջերս Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում չբացառեց ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու հավանականությունը:

«Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հնարավոր է կքննարկենք, ավել բան չեք լսել: Դեռ քննարկում չենք արել, իսկ իմ անձնական դիրքորոշումն անձի մասին կհայտնեմ մեր քննարկումների ժամանակ»,- ասաց Ուրիխանյանը:

ՀՀԿ-ից չեն շտապում ենթադրել, թե ընդդիմադիր թեւից, մասնավորապես՝ Ծառուկյան խմբակցությունը կսատարի՞ իրենց թեկնածուին, թե՞ ոչ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ՀԺ»-ի հարցին պատասխանելով ասաց, որ այդ ամենը պարզ կդառնա այն ժամանակ, երբ իրենց թեկնածուն հանդիպի խորհրդարանի քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ՝ Ծառուկյան խմբակցության: Սրան զուգահեռ, ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ «ՀԺ»-ի հետ մասնավոր զրույցներում զգուշացնում են՝  չզարմանանք, եթե ծառուկյանական թեւն ամբողջական կազմով կողմ լինի ՀՀԿ-ի թեկնածուին: Նրանք մատնանշում են Գագիկ Ծառուկյանի վերջին այցը խորհրդարան, համապատասխան սատարման մասին հայտարարությունը եւ ԵԼՔ-ի թեկնածուին չսատարելու հանգամանքները: Այսպիսով՝ ՀՀԿ-ում վստահեցնում են, որ հարցը լուծված է, մի անհանգստացեք:

Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն եւս չի շտապում հստակ պատասխան տալ այս իրավիճակի հետ կապված: Սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի դեպք հիշեց, երբ ԱԺ լիագումար նիստի ժամանակ սահմանադրական օրենքներից մեկի առաջին ընթերցման ժամանակ քվեարկել է 63 պատգամավոր, իսկ երկրորդի ժամանակ՝ 80-ից ավելի: Վարդանյանի ասվածի ենթատեքստում թերեւս այն է, որ Ծառուկյան դաշինքը պատրաստ է իշխանության թեկնածուի օգտին կողմ քվեներ շռայլել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8694 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ