Սերժ Սարգսյանը՝ հավերժ ԵՊՀ խորհրդի նախագահ. ԵՊՀ-ի կայքում նրա խոսքը խմբագրվել է

Այս տարվա փետրվարի 21-ին ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով բուհերը պետք է ապաքաղաքականացվեին՝ կառավարման խորհրդի անդամները չպետք է լինեին պետական իշխանության ներկայացուցիչներ:

Համենայնդեպս՝ նպատակներից առանցքայինը դա էր, բայց վերջին պահին նախագիծը որոշակի խմբագրման է ենթարկվել: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքը հարմարեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: Հարությունյանը նշեց նաեւ, որ օրենքի նախագիծը խմբագրվել եւ նոր դրույթ է ավելացվել, որով ԵՊՀ-ն առանձնացվել է մյուս բուհերից: Օրենքի նախագծում ԵՊՀ-ի մասով նոր դրույթ է ավելացել, որում ասված է. «Երեւանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սա նշանակում է կառավարության ղեկավարն է որոշելու, թե ով պետք է լինի խորհրդում եւ այլն:

Ավագանու անդամը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրկին շարունակելու է ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը: ԵՊՀ դասախոս Արծրուն Մարգարյանը շտապեց ասել, որ կեղծ հայտարարություն է հնչել եւ որ Սերժ Սարգսյանը այլ բան է ասել, այն էլ՝ տարիներ առաջ, որը սխալ է ներկայացվում:

ԵՊՀ-ի պաշտոնական կայքում կա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ հրապարակման հղումով անցնելով եւ ծանոթանալով տեքստի հետ, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդում մնալու վերաբերյալ որեւէ բան չի ասել: Իսկ երբ դիմում ենք «google»-ի «ceshe» գործիքին, պարզում ենք, որ ԵՊՀ-ի կայքի համապատասխան նյութի մեջ Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվել են: Մասնավորապես՝ հրապարակման միջից բացակայում է հետեւյալ հատվածըԻսկ ուսանողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, անկախ ստանձնած պաշտոնից, կշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, նախագահը նշեց. «Սիրելի՛ համալսարանականներ, անկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայր բուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»:

Սա նշանակում է, որ օրենքի նախագծում փոփոխություն անելու ժամանակ կամ դրան նախորդող օրերի ընթացքում ԵՊՀ-ի պաշտոնական կայքից հեռացվել է Սերժ Սարգսյանի վերը նշված հավակնությունների մասին հատվածը: Ենթադրվում է, որ դա հանվել է նրա համար, որպեսզի ընդդիմադիրները հանկարծ չասեն, թե օրենքը համապատասխանեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կայքը խմբագրելով փորձում են թաքցնել, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն ղեկավարելու հավակնություն ունի: «Ինչպես եւ շատ օրենքներ, այդպես էլ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւս հարմարեցվում է իր համար: Եթե ԵՊՀ-ի հետ կապված հատուկ դրույթը չմտցնեին, ապա Սերժ Սարգսյանը վստահաբար չէր կարողանալու այդ պաշտոնում մնալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ որ Սերժ Սարգսյանը մնա ԵՊՀ-ի խորհրդում ի՞նչ էր փոխվելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանի ամենամեծ բուհն է, գիտական շրջանակների որոշումների կայացման վրա ազդեցություն ունի, կարեւոր տիտղոս է: Եթե նախկինում թագավորները սիրում էին, որ տարբեր տիտղոսներ ունենան, հիմա գիտական հաստատության հետ կապված որեւէ պաշտոնի տիտղոս է ուզում նաեւ կրել»:

ԵՊՀ-ի լրատվական վարչության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ԵՊՀ-ի պաշտոնական կայքում խմբագրվել Սերժ Սարգսյանի հայտարարության հատվածը, վերջինս խոստացավ պարզել եւ մեզ տեղեկացնել այդ մասին: Ավելի ուշ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ հայտնեց, որ «Երեւանի համալսարան» թերթում նշված նյութը տպագրվելուց առաջ կրճատվել է, քանի որ թերթում ծավալի խնդիր կա եւ դա կապ չի ունեցել օրենքի նախագծի քննարկումների հետ: «Հետո լրագրողը որոշել է, որ դա պետք է սինխրոնացնի եւ այդ կրճատումները տեղափոխել է կայք, որովհետեւ թերթի նյութերը դրվում են նաեւ կայքում: Հիմա այս պահին հին տարբերակը վերականգնված է»,- ասաց Գեւորգ Էմին-Տերյանը՝ նշելով, որ սովորաբար կայքում հրապարակվող նյութը սկզբում լինում է թերթում, որից հետո նոր կայքում: Այդ ընթացքում էլ փորձում են կայքում տպված նյութի բովանդակությունը համապատասխանեցնել թերթում տպագրվածի բովանդակությանը: Հարցին՝ եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ եք նորից վերականգնել հին տարբերակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպեսզի տարակարծությունների տեղիք չտա»:

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4087 դիտում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել