Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպման նպատակն է տալ իր մի քանի հայտարարություններից հետո ծնված հարցերի պատասխանը: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ նա հայտարարում է Ազատության հրապարակ դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու մասին: Փաշինյանն ասաց, որ միայն հանրային ճնշման դեպքում ՀՀԿ-ն չի առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես 2018 թվականի վարչապետ: Նրա խոսքով՝ մեկ շաբաթից էլ պարզ կլինի, թե պայքարի մասով ԵԼՔ դաշինքում ինչ հայտարարի են գալիս:

Հանդիպման նախաձեռնողներից Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ավելի ճիշտ չի՞ լինի պայքարել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա ստեղծած համակարգի դեմ, քանի որ գուցե պայքարի արդյունքում Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, բայց նրա փոխարեն ռեժիմի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցնի այդ պաշտոնը: Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով հարցը, նշեց, որ այս գործընթացում նոր համակարգ է ձեւավորովում՝ «Հայաստանի ադրբեջանացման գործընթաց», այնուհետ հավելեց, որ այսօրվա իրավիճակում անձերը որոշ համակարգեր են ձեւավորում, ուստի կարեւոր է Սերժ Սարգսյանի 3-րդ վերարտադրման դեմ պայքարել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ եթե դուրս են գալիս Ազատության հրապարակ՝ պայքարի, ապա պետք է երկու կարեւոր հարցի վրա ուշադրություն դարձնեն: Առաջինը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի դեմ պայքարն է, իսկ երկրորդ՝ չի բացառվում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Այնուհետ պատգամավորը հստակեցրեց, որ այս հարցերի պատասխանը կախված է նրանից, թե ՀՀ քաղաքացին ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերելու: Կարեւորվեց նախ այն, թե Ազատության հրապարակում մարդկանց ինչպիսի թիվ կարող են ապահովել, իսկ հետո՝ ինչպե՞ս պետք է ճշգրիտ օգտագործել մարդկային ռեսուրսը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե սկսվի քաղաքական գործընթաց, ապա բացառվելու է բռնության կիրառումը: Պատգամավորի խոսքով՝ ինքն իրեն չի պատկերացնում պայքարի մի գործընթացում, որտեղ  պետք է կիրառվի զենք կամ բռնության այլ տեսակ, իսկ իշխանական թեւի բռնությանն, ըստ նրա, պետք է պատասխանել քաղաքակիրթ պայքարով:

Այնուհետ, քաղհասարակության ներկայացուցիչներից Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե քաղաքացիներին պայքարի ի՞նչ մեթոդ է առաջարկվելու, որ շահագրգռվեն եւ միանան պայքարի ընթացքին: Փաշինյանը, շեշտելով, որ հայտնում է անձնական կարծիք, նշեց՝ իրենց պայքարի հիմնական ընթացքը ապրիլի 9-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածն է, քանի որ այդ ընթացքում է առաջադրվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ քաղաքացիները պետք է այդ օրերի ընթացքում իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Ազգային ժողովի շենքի մոտ: Իսկ մինչեւ այս պետք է քաղաքացիների համար անսովոր իրազեկում կազմակերպել, քանի որ շատերը չգիտեն ընտրակարգի փոփոխությունների եւ երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցման մասին: Փաշինյանը նշեց, որ ինքը պատրաստ է շատ լուրջ գործողությունների, բայց՝ միայն խաղաղ պայմաններում: Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է այն համոզմունքը, որ ժողովուրդն է իրեն լիազորել այդ գործողությանը, իսկ ինքը պատրաստ է թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, եթե հարյուր հազարավոր քաղաքացիներ գան Ազատության հրապարակ:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ պայքարի այլ տարբերակ առաջարկեց: Մասնավորապես՝ այն, որ կարելի է թեկուզ մեկ հոգով անհանդուրժողականություն արտահայտել: Նա առաջարկում էր նման քննարկումներն անցկացնել Սերժ Սարգսյանի տան դիմաց, որպեսզի նա գիտակցի, որ քաղաքացին պահանջատեր է: Փաշինյանը նշեց, որ նման առաջարկներն ընդունելի են, բայց կարելի է նշել տեղ ու ժամ, որպեսզի մարդիկ գան եւ խաղաղ պայմաններում արտահայտեն իրենց բողոքը: Նա նաեւ ավելացրեց, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո հարց կբարձրացնեն, թե ինչո՞ւ ստեղծվեց հնարավորություն վերարտադրության դեմ պայքարելու համար:

Ներկաներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի պայքարի դուրս գալու համատեքստում հիշեց ԵԼՔ-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանի այն խոսքերը, որ արդեն ուշ է պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Քաղաքացիները մտահոգված էին, թե որքանո՞վ նման տարբեր կարծիքները քաղաքացիների միասնության հիմք կհանդիսանան: Փաշինյանը նշեց, որ Մարուքյանը նկատի է ունեցել այն, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու լավագույն ժամանակը նախորդ տարվա ապրիլի 2-ն էր, երբ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին քվե պետք չէր տալ:

Այս փուլում ԵԼՔ դաշինքում քննարկումներ են, թե ինչպե՞ս են պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե դաշինքը վերջնական համաձայնության չգա ՝ փողոց դուրս գալու մասով, ապա նա պատրա՞ստ է միայնակ՝ որպես պատգամավոր դուրս գալ եւ ժողովրդին համախմբել: Փաշինյանը հարցին շատ հստակ կպատասխանի, բայց մեկ շաբաթից՝ այս պահին դաշինքում քննարկումներ են: Հավանաբար քահասարակության հետ քննարկումները շարունակվեն ԵԼՔ դաշինքում վերջնական հայտարարի գալուց հետո:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39917 դիտում

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել