Ստոմատոլոգին այցելել հնարավոր կլինի միայն ID քարտով, իսկ ծառայությունները կթանկանան

Առողջապահության նախարարությունը կարծես որոշել է համակարգում փոխել ամեն ինչ ու միանգամից՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների: Արդյունքում՝ էլի խառնաշփոթ է ստեղծել, ու այս անգամ դա առնչվում է ստոմատոլոգներին:

Ստոմատոլոգիական կենտրոնները մարտի վեցից սկսած պետք է ամբողջությամբ միանային էլեկտրոնային առողջապահական համակարգին: Մասնագետների մի մասը, ինչպես օրինակ Շիրակի մարզում աշխատող, տեղյակ են նորամուծության մասին ու նաեւ դրա դեմ բողոքի ակցիաներ անցկացրին, իսկ Երեւանում մեր դիմած ստոմատոլոգների տեղեկությունները կցկտուր էին, այստեղից-այնտեղից լսած:

Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրումը նախապատրաստվում էր մի քանի տարի, կյանքի կոչվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում: Համակարգին պետք է միանան առողջապահական բոլոր հաստատությունները: Հայտարարվող նպատակը արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է. այդ հարթակում արտացոլվելու են պացիենտի հերթագրումից, ընդունումից մինչեւ բուժման գործընթաց: Մասնավորապես ստոմատոլոգները դժգոհ են, որ նորամուծությունն ավելացնելու է իրենց ֆինանսական բեռը, որովհետեւ ստիպված են լինելու համակարգիչ ձեռք բերել, ընդունել համապատասխան աշխատակից կամ անձամբ կատարել այդ գործը՝ բավական ժամանակ վատնելով, ամսական 7 000-20 000 հազար դրամ պետք է վճարեն էլեկտրոնային համակարգին միանալու համար: Վճարի չափը կախված կլինի համակարգում գրանցված այցերի քանակից: Բացի այդ, յուրաքանչյուր այցի համար պետք է վճարվի 30 դրամ, յուրաքանչյուր բժշկի ու բուժքրոջ համար՝ ամսական 500 դրամ: Ստոմատոլոգները նաեւ նշում են, որ էլեկտոնային համակարգով աշխատելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ընդունել այն պացիենտներին, որոնք չունեն ID քարտ:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ գումարները եւ ինչ հաշվարկների արդյունքում են ձեւավորվել: Նա հույս ունի, որ քննարկումների ընթացքում այդ սակագները կվերանայվեն: Ի դեպ, Լազար Եսայանը տեղեկացրեց, որ ձեռնարկված ու կառավարության որոշման տեսք ստացած փոփոխությունները նախապես չեն քննարկվել ոլորտի մասնագետների հետ: Հանդիպումներ ու քննարկումներ նախատեսվում են միայն հիմա, երբ որոշումն արդեն պետք է գործեր, բայց հանդիպել է դիմադրության:

Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը կարծում է, որ եթե այս ֆինանսական պարտադրանքը չմեղմացվի, դա կարող է հանգեցնել ստոմատոլոգիական ծառայությունների գների աճի, ինչպես որ եղավ տարիներ առաջ, երբ ստոմատոլոգիական կենտրոնները ստիպված եղան աշխատել հաստատագրված վճարի սկզբունքով: Այն ժամանակ որոշվեց, որ ստոմատոլոգիական յուրաքանչյուր բազկաթոռի համար պետությանը պետք է վճարել 80 հազար դրամ՝ անկախ այն բանից, թե որքան այցելու կլինի: Այդ ժամանակ, ըստ նրա, ծառայությունները թանկացան 10-15 տոկոսով, եւ այժմ էլ հնարավոր է գների նույնքան բարձրացում:

«Այսօր դուրս է գալիս, որ կլինիկայի տնօրենը ստիպված պիտի գնա ստվեր: Այսինքն՝ որպեսզի քիչ գումար վճարի, պացիենտներին չպիտի գրանցի, բժշկին ու բուժքրոջը չպիտի գրանցի»,- ասաց Լազար Եսայանը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը նա ճիշտ է համարում: Նշում է, որ այն արդյունավետ գործիք է ոլորտը կանոնակարգելու, միասնական դաշտ ստեղծելու առումով, բայց դա պետք է արվեր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից ու քննարկումներից հետո: «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հանձնարարեց, որ մենք նախարարություն ներկայացնենք բոլոր խնդիրները, եւ հնարավորության սահմաններում կփորձեն օգտակար լինել մեզ: Առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերը քննարկելու եւ լուծում տալու: Սխալը կայանում էր նրանում, որ այս ամենը պետք է նախապես ներկայացվեր, պարզաբանվեր, քննարկվեր, հետո նոր կլինիկաներին ուղարկեին ծրագրեր, որ հունվարի 8-ից պետք է այս քայլը սկսեք եւ մարտի 6-ից տվյալները վերջնական մուտքագրեք: Բնականաբար, երկու ամսվա պարագայում, այն էլ գյուղերում եւ շրջաններում, նման ծախսի տակ նրանք չէին կարող ընկնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Լազար Եսայանը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորն «Արմեդ» ՍՊԸ-ն է: Ի՞նչ ընկերություն է սա, որտեղի՞ց է հայտնվել, հայտնի չէ: Պետական էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է «Արմեդ սեքյուրիթի թեքնոլոջիս» ՍՊԸ անվանումով կազմակերպություն: Հիմնադրման տարեթիվ նշվում է 2003-ը, հիմնադիրների անուն-ազգանունները՝ Նորայր Ավետիսյան եւ Արծրունի Խաչատրյան: Երկուսի կողքին էլ, սակայն, փակագծերում ավելացված է ՝ մասնակցությունը դադարեցված է: Առողջապահության նախարարությունից նույնպես հնարավոր չեղավ այս կազմակերպության մասին տեղեկություն ստանալ: Արդեն երկու օր է՝ գերատեսչությունից չեն պատասխանում ստոմատոլոգիական կենտրոններն էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերին:

Գյումրիում բողոքի ցույց անցկացնող ստոմատոլոգները հայտարարել էին, թե «Արմեդն» իրենց սպառնացել է  համակարգին չմիանալու դեպքում զրկել լիցենզիայից: Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով այդ խնդրին, պատասխանեց. «Ես միայն մի բան կարող եմ ասել՝ շանտաժով աշխատանք չի վարվում եւ որեւէ մեկը իրավունք չունի ստոմատոլոգներին թելադրել շանտաժով: Չնայած վստահում եմ իմ գործընկերների խոսքին՝ մյուս կողմից նաեւ ուզում եմ չհավատալ, որովհետեւ այլ պարագայում ես ինքս տվյալ շանտաժ անողին կվերաբերվեմ այնպես, ինչպես ինքն է վերաբերվել, որովհետեւ ստոմատոլոգներին պետք է հարգել եւ վերաբերվել որպես ինտելիգենցիայի մի խավի եւ առողջապահության ոլորտի մի ճյուղի: Ինչ է նշանակում շանտաժ անել: Կներեք, ՍՊԸ-ն լիցենզիայից զրկելու իրավունք չունի, նրանք ընդամենը ծառայություն մատուցող կազմակերպություն են: Ես հետագայում կփորձեմ հասկանալ՝ ինչ իրավունքով են նման ձեւով վերաբերվում մեկ այլ ՍՊԸ-ի ղեկավարների հետ»:

 Հ.Գ. Հայաստանում գործում է ստոմատոլոգիական 900 կենտրոն: Եթե նրանցից յուրաքանչյուրը Էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորին ամսական փոխանցի թեկուզ նվազագույն 7 հազար դրամը, ապա կստացվի, որ միայն ստոմատոլոգիական կենտրոնները եւ ընդամենը համակարգին միանալու համար, ընդհանուր առմամբ վճարելու են 6  300 000 հազար դրամ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12201 դիտում

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին