Վարչապետի քվեարկությունը կախված կլինի ԱԺ շենքը շրջապատած քաղաքացիների քանակից. Նազարյան

Հայտնի է, որ ըստ նոր Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, ՀՀ վարչապետի ընտրությունն անցկացվելու է բաց քվեարկությամբ՝ ի տարբերություն շատ ավելի թույլ լիազորություններով պաշտոնների:

Ինչպե՞ս են սա մեկնաբանում ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորները: 

Օրինակ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը վարչապետի ընտրության բաց քվեարկության վերաբերյալ պնդում է, որ անվանական քվեարկությամբ ընտրելը լիովին համահունչ է խորհրդարանական կառավարման ձևի սկզբունքներին։ Վերջինիս խոսքով՝ բաց քվեարկության նպատակը պատգամավորների՝ իրենց ընտրողներից ստացած մանդատը հանրության համար տեսանելի եղանակով, հրապարակայնորեն իրականացնելու երաշխավորումն է։

ԱԺ ԵԼՔ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ինչ-որ չափով համաձայն է Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանության հետ՝ բաց քվեարկությունների առումով, բայց Նազարյանի համար հասկանալի չէ, թե ինչու է Հովհաննիսյանը բոլոր քվեարկություններից առանձնացնում միայն այս մեկը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ վարչապետի ընտրությունները բաց քվեարկությամբ են անցկացվելու, Լենա Նազարյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ Ազգային Ժողովում բոլոր քվեարկությունները, առավել ևս վարչապետի ընտրության, պետք է բաց լինեն: Ես չեմ հասկանում գաղտնի քվեարկության իմաստն այդ շենքում, երբ հարցը վերաբերում է քաղաքական պաշտոններում անձերի ընտրությանը: Քաղաքականությունը հանրային գործունեության տեսակ է, և ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա հանրության աչքի առաջ: Խորհրդարանական մոդելի կառավարմամբ երկրում խմբակցությունները, պատգամավորները պետք է հանրության առաջ հաշվետու և պատասխանատու լինեն իրենց քվեարկությունների համար:
Գաղտնի քվեարկության անհրաժեշտությունը հիմնավորվում է պատգամավորի անկաշկանդ գործելու փաստարկով, բայց իրականում գաղտնի քվեարկության դեպքում էլ պատգամավորին վերահսկելու մեխանիզմներ կան, միայն թե այդ վերահսկողությունն արդեն հանրության կողմից չի իրականացվում: ՀՀ նախագահի` հենց վերջերս կայացած ընտրության ժամանակ անվավեր քվեաթերթիկներից մեկի և' կողմ, և' դեմ վանդակներում նշում կար արված: Սա նշանակում է, որ պատգամավորը սկզբում մի վանդակում է նշում արել, լուսանկարել դա ինչ-որ մեկին ցույց տալու համար, հետո մյուսն է նշել և անվավեր դարձրել քվեաթերթիկը: Իբր փորձել է չվերահսկվել, բայց ո՞ւմ է պետք իր անվավեր դարձրած քվեաթերթիկը: Նա լիարժեք չի արտահայտել իր դիրքորոշումը։ Արդյունքում միայն վերահսկվել է: Իսկ եթե հանրության շահի տեսանկյունից նայենք այս իրավիճակին, ապա ստացվում է, որ պատգամավորը, որը պետք է գաղտնի քվեարկության ժամանակ անկաշկանդ գործեր, եւս վերահսկվում է, իսկ հանրությունն այդպես էլ չի տեղեկանում, թե որ պատգամավորն ինչպես քվեարկեց: Այնպես որ բաց քվեարկությունների դեպքում պատգամավորները վերահսկվում են առաջին հերթին հանրության կողմից, մինչդեռ գաղտնի քվեարկությունների դեպքում պատգամավորները կարող են վերահսկվել այլ ուժերի կողմից և, ընդհանրապես չվերահսկվել հանրության կողմից»,- ասաց Նազարյանը։

Ազատ կամք արտահայտելու, փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու սկզբունքների հետ հակասության մասով Լենա Նազարյանը նշում է, որ բաց ընտրությունն օրինական է այնքանով, որ այդպես քվեարկելու կարգը սահմանված է Սահմանադրությամբ, իսկ ժողովրդավարական սկզբունքներին չի հակասում, որովհետև բաց քվեարկություններն ու թափանցիկ գործունեությունն առավել ժողովրդավար մոտեցում են, քան գաղտնի քվեարկությունները:

«Անկեղծ ասած, պատգամավորի՝ բաց քվեարկության դեպքում կաշկանդված լինելու հարցը ինձ բացարձակ չի հուզում, որովհետև պատգամավորի կաշկանդվածությունն իր անձնական խնդիրն է, ոչ թե հանրության, որը պետք է տեղեկացված լինի իր ընտրած պատգամավորի քվեարկությունների մասին: Եթե պատգամավորը կաշկանդված է և չի կարողանում ազատ արտահայտել իր դիրքորոշումն, ապա կամ ինքը սխալ խմբակցությունում է, կամ առհասարակ իր տեղում չէ: Այն պատգամավորները, որոնք դեմ են քվեարկում գաղտնի քվեարկությունների ժամանակ կամ անվավեր են դարձնում իրենց քվեաթերթիկները, բայց միշտ կողմ են քվեարկում մնացած բոլոր բաց քվեարկությունների ժամանակ, ինքնախաբեությամբ ու խղճուկ ինքնահաստատմամբ են զբաղված: Այդ թաքուն դեմը ոչինչ չի որոշում, անվավեր դարձրած քվեաթերթիկը ոչ մեկին պետք չէ, այդպիսի պատգամավորների թաքուն անհամաձայնությունը ոչ մի բանով չի տարբերվում խոհանոցում բողոքող քաղաքացիների վարքից»,- նշում է պատգամավորը։

Մեր հարցին՝ իսկ ինչու՞ նախագահի ընտրություններն անցան փակ քվեարկությամբ, ինչպե՞ս է ստացվել, Լենա Նազարյանը պատասխանեց․

«Գնացել են ամենաուղիղ ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն ուզում է իրեն կողմ քվեարկող պատգամավորների աչքերին նայել (ընդ որում, կարծում եմ, ոչ միայն ՀՀԿ), ովքեր կքվեարկեն նրա օգտին և չեն թարթի: Իսկ եթե ՀՀԿ պատգամավորներից ինչ-որ մեկը մտքում թարթելու ցանկություն ունենա էլ, ապա հավաստիացնում եմ, գաղտնի քվեարկությունը նրան չէր փրկի, որովհետև, արդեն ասացի, գաղտնի քվեարկության վերահսկման մեխանիզմներ կան: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները պարտադրված կլինեն դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, միայն եթե իրենց համար պարզ լինի, որ դրսում ԱԺ շենքը շրջապատած քաղաքացիների քանակը բավարար է, որ նրանք մնան այդ շենքում այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել հանրության՝ Սերժ Սարգսյանին դեմ քվեարկելու պահանջը: Ի դեպ, աշխարհում ընդունված միջոց է՝ հանրության կողմից պատգամավորների քվեարկություններն իրենց կամքին ենթարկելու համար»,- հավելեց Նազարյանը։   

Մեր դիտարկմանը,  թե հնարավոր է բաց քվեարկությունը դեմ քվեարկածների հետ «հաշվեհարդար» տեսնելու նպատակ է հետապնդում, Նազարյանն ասաց, որ հերթը դրան չի հասնի:

«Քանի դեռ հանրությունն այդպիսի պահանջ չունի պատգամավորներից, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ լինելու որևէ նշույլ անգամ չեն ցուցաբերի: Իսկ պահանջ ունենալու դեպքում իսկապես պետք է մտածեն՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ հանրության «հաշվեհարդարն» է առավել ցավալի»,- եզրափակեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7628 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ