Ուզում են բացահայտել, թե ինչպես կարելի է չբացահայտել բացահայտը. կառավարությունը եւ լուցկին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հայտնված հարցերից մեկը չափազանց ուշագրավ անվանում ունի. «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը հաստատելու մասին»: Այսինքն՝ կառավարությունը հանկարծ որոշել է բացահայտե՞լ մեր տնտեսության ամենաեկամտաբեր, ամենաստվերոտ, ամենակասկածելի, ամենամութ ոլորտում աշխատող ընկերությունների իրական սեփականատերերին:

Բայց միայն վերնագիրը դեռ ոչինչ չի ասում: Իրականում այս որոշումը ցույց է տալիս, որ իշխանությունը աննկարագրելի տվայտանքների մեջ է: Եվ ուրեմն, որն է խնդիրը: Գոյություն ունի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհուրդ, որի որոշման համաձայն՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություն 2020 թվականից սկսած բացահայտել մետաղական հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերին: Դա միջազգային պարտավորություն է, եւ Հայաստանը այն պետք է կատարի:

Թվում է՝ ի՞նչ բարդ բան կա: Հայաստանում կա առավելագույնը 2 տասնյակ նման կազմակերպություն: Ուզում ես բացահայտել՝ բացահայտում ես: Դա մի քիչ աշխատատար գործընթաց է, իհարկե: Այդ ընկերությունները ունեն հիմնադիր ընկերություններ, որոնց մեծագույն մասը գրանցված է օֆշորներում: Այդ օֆշորներում գրանցված ընկերությունների հիմնադիր ընկերությունները իրենց հերթին նույնպես օֆշորներում գրանցված ընկերություններ են ու այդպես շարունակ: Դա, պատկերավոր ասած, մի թել է, որը բռնում ու գնում ես, եւ այդ թելը ի վերջո մի տեղ «վերջանում է», եւ այդ թելի ծայրին մեր բարձրաստիճան որեւէ պաշտոնյա է անձամբ, կամ էլ նրա մտերիմներից: Այսինքն, ցանկության դեպքում կարելի է բացահայտել: Ու այդպիսի ընդամենը մի երկու տասնյակ ընկերություն:

Բայց կառավարության նիստին ներկայացված նախագիծը ուսումնասիրելիս՝ կարելի է ուղղակի փշաքաղվել: Նախ պետք է կազմվի մի «ճանապարհային քարտեզ», թե ինչպես մշակել օրենսդրական ու նորմատիվ ակտերի մի ամբողջ դաշտ, դա քննարկել, հետո փոփոխել, հետո մի հատ էլ քննարկել, հետո ընդունել, հետո դասընթացներ կազմակերպել, թե ինչպես դա կիրառել...   

Ասենք՝ տան համար անհրաժեշտ է մի տուփ լուցկի գնել շենքի կողքի խանութից: Առաջին տարբերակով դուք կարող եք պարզապես գնալ ու գնել: Երկրորդ տարբերակով կարող եք մշակել լուցկի գնելու ռազմավարություն: Բայց մինչ այդ ստեղծել աշխատանքային խումբ, որը կսկսի մշակել «ճանապարհային քարտեզ»: Հրավիրել բոլոր հարազատներին, ներգրավել հարեւաններին, քննարկել, թե կոնկրետ որ ժամին է պետք սկսել լուցկի գնելու գործընթացը, երբ բացել բնակարանի դուռը, ինչ արագությամբ մոտենալ վերելակին, որ մատով սեղմել վերելակի կոճակը... Այս «Ճանապարհային քարտեզը» դնել քննարկման, մի ամիս սպասել առաջարկներին, հետո ստեղծել մի այլ աշխատանքային խումբ, որը կքննարկի առաջարկները քննարկելու «ճանապարհային քարտեզը», հետո...  

Կառավարության նիստի օրակարգում հայտնված այս նախագծից ակնհայտ է, որ իշխանությունը ընտրել է «լուցկի գնելու» երկրորդ տարբերակը: Բայց մենք դրան էլ ենք համաձայն, կարեւորը՝ որ վերջում, այնուամենայնիվ, բացահայտվեն ու պաշտոնապես հրապարակվեն այդ մարդկանց անունները: Ոչինչ, մի երկու տարի էլ լուցկու փոխարեն կայծքար կօգտագործենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5111 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս