Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան. կռվել է մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել

Մեր ժամանակի հերոս փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան. Օնիկ Գրիգորյանն Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր:

Մարդ, ում պաշտոնավարման ընթացքում զինվորները թիկունքային խնդիրներ չունեին: Օնիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հինգ սպայից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, օգնության հասնելով 112 դիրքի անձնակազմին՝ անմիջապես նետվել է մարտի: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել են նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն, խմբի ամբողջ կազմը ընկել է քաջի մահով:

Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չէր կարող վարվել. չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:

Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. լսելով հարձակման լուրը՝ հինգ սպաներով, առանց րոպե կորցնելու, նետվել են մեքենայի մեջ եւ օգնության շտապել դիրքում մնացած զինվորներին, ընդունել մարտը: Երկու տեղից վիրավոր Օնիկը կռվել է մինչեւ վերջ: Տեսնելով, որ հակառակորդը հրետակոծում է այն ճանապարհը, որտեղով օգնության պիտի հասնեին, խրամատում գտնվող զինվորներին հրամայել է պահունակները տալ իրեն եւ լքել խրամատը։ Գիտեր, որ այդ խրամատները, այդ բարձունքը չի կարելի թողնել թշնամուն: 

Հերոսի մարմինը ծննդավայր է հասել ութ օրից հետո, այդ ամբողջ ընթացքում ընտանիքն ու ընկերները, իրենք իսկ չհավատալով, հույս էին պահում, որ Օնիկը ողջ է: Այդ օրերին ադրբեջանական կայքերից մեկը, որն ավելի շատ էր առանձնացել սահմանում իրենց զինուժի հաղթանակների մասին հորինվածքներով, տեղադրել էր զոհված հայ սպայի նկարն ու գրառում թողել, որ իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական հատուկ նշանակության  ջոկատի հրամանատարին: Թիկունքի գծով տեղակալի գրեթե միայնակ վարած մարտը խուճապահար հակառակորդի մոտ նման տպավորություն էր թողել: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:

Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ «Ֆիզկուլտուրա եւ նախնական զինվորական պատրաստություն» բաժինը։ Օնիկը երկու անչափահաս երեխայի հայր էր:

Ծառայության ընթացքում փոխգնդապետը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։  Ցուցաբերած բացառիկ արիության եւ անձնազոհության համար փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11292 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել