Երևան
12 °C
Գյումրիում ապրող 26-ամյա Ռոբերտ Կարապետյանը մեկն է այն անձանցից, որոնք արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ ցանկություն հայտնել մեկնել ժամկետային զինծառայության, ինչից ժամանակին խուսափել են:
Վարչապետն օրեր առաջ ֆեյսբուքյան տեսակապի միջոցով դիմել էր 18-27 տարեկան երիտասարդներին, որոնք գտնվում են արտերկրում եւ կոչ էր արել նրանց վերադառնալ Հայաստան ու մեկնել ժամկետային զինվորական ծառայության՝ կատարելու իրենց պարտքը հայրենիքի առաջ: Նա դիմել էր նաեւ այն քաղաքացիներին, որոնք կարողացել էին տարբեր կապերի միջոցով ազատվել բանակից կամ եղել են սահմանային վիճակում: Նրանց առաջարկել էր դիմել կրկնակի փորձաքննության կամ արագ բուժել իրենց հիվանդությունները եւ դարձյալ մեկնել զինծառայության: «Նոր Հայաստանն այդպիսի ճանապարհների համար չէ»,- արձանագրել էր վարչապետը:
Ռոբերտ Կարապետյանն անմիջապես արձագանքել էր կոչին եւ տեսանյութի տակ գրել, որ շինծու հիվանդության պատճառով չի ծառայել հայրենիքին, որի համար զղջում է ու հիմա ցանկանում լրացնել այդ բացը: Երեկ արդեն մեզ հետ զրույցում անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառներին՝ 26-ամյա երիտասարդը նկատեց.
«Ժամանակներն այնպիսին էին, որ ջահելները չէին ուզում գնալ, ծառայել: Հիմա էլ դա կա, բայց այն ժամանակ ավելի շատ էին: Ասում էին՝ ո՞ւմ համար, ինչի՞ համար, ո՞ր Հայաստանի համար գնանք ծառայենք կամ զոհվենք, հարուստի տղաներն էլ ջիպերով իրենց կյանքը վայելեն: Այդ ժամանակ էդպես էր կարծրատիպը: Հիմա ժողովրդի միախմբությունը, այս ամեն ինչը շատ ոգեւորիչ է, եւ այն փաստը, որ Փաշինյանը ներկայացրեց ժողովրդին, որ իր տղան ուզում է գնալ ծառայել հայրենիքին: Պլյուս դրան, որ տղան ուզում է գնալ հենց Արցախի Հանրապետություն՝ լինելով պաշտոնյայի տղա, ու այդ ամեն ինչը իմ մեջ արթնացրեց ինչ-որ մի բան, որ ես միանգամից այդտեղ գրեցի»,- ասաց Ռոբերտ Կարապետյանը:
Նա վստահեցրեց, որ վարչապետի կոչին իր արագ արձագանքը չի եղել պահի ազդեցությամբ ու հետո ոչ մի վայրկյան չի ափսոսացել դրա համար. «Չէ, չէ, այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեւ իմ մեջ հայրենասիրությունը միշտ եղել է, ես շատ եմ սիրել համազգեստ հագնել, նույնիսկ մեկ տարի ծառայել եմ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում: Ճիշտ է՝ հանգամանքների բերումով կիսատ եմ թողել, բայց շատ զղջում եմ դրա համար»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես հնարավոր եղավ ազատվել պարտադիր ժամկետային զինծառայությունից՝ գյումրեցի երիտասարդը պատասխանեց. «Դե, տարածված միջոցներ շատ-շատ կային, որոնցից մեկը ես ընտրեցի: Ու իմ ընկերների, իմ շրջապատի միջից էլ նույն բանն էին անում»: Մեր զրուցակիցն, այդուհանդերձ, վստահեցրեց, որ կոռուպցիոն որեւէ գործարք տեղի չի ունեցել:
Երեկ նա եղել է Երեւանում՝ զինվորական դատախազությունում, որտեղ համապատասխան դիմում է գրել: «Դիմումի մեջ էլ նշել եմ, որ ոչ մի բժիշկ, ոչ մի փող, ոչ մի կոռուպցիա գոյություն չունի: Նշել եմ, թե ինչպես եմ ազատվել, կոնկրետ ինչ հիմքով: Այնտեղ արդեն այդ ուղղությամբ կաշխատեն, գործերը կգնան Գյումրիի քննչական բաժին (ինձ այդպես ասացին), այնտեղ կքննեն, կզննեն, փաստաթղթեր կպատրաստեն, կուղարկեն նոր «կամիսիայի»՝ որոշելու պիտանի՞ եմ ժամկետային զինվորական ծառայության, թե չէ: Բայց ես համարում եմ, որ ես լիարժեք առողջ եմ եւ դա կապացուցեմ»,- ասաց Ռոբերտը:
Նրա զինվորական գրքույկում նշվում է, որ պիտանի չէ ծառայության, հիմնավորումը՝ ինչպես փոխանցեց Ռոբերտ Կարապետյանը, ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ ըստ հիվանդությունների ցուցակի առաջին սյունակի երկրորդ «բ» հոդվածի: Խոսքը, ըստ նրա տեղեկությունների, վերաբերում է նեւրոզին: «Ես հարյուր տոկոս վստահ եմ, որ լիարժեք առողջ եմ եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: Ու լավ կլիներ գնայի ծառայեի, վերադառնայի, ի սրտե իմ պարտքը հանձնեի պետությանը»,- հայտարարեց նա:
Ռոբերտ Կարապետյանն այժմ աշխատում է Գյումրիի հացի արտադրամասերից մեկում՝ հացթուխ է: Նա նաեւ մարտարվեստով է զբաղվել, աշակերտներ է ունեցել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին, թե եթե զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդները ցանկություն հայտնեն բանակ մեկնելու, պատժի ու պատասխանատվության հարց առաջ չի՞ գալու, ասաց. «Եթե հիմնավորվի, որ բժիշկների միջոցով անօրինական փաստաթղթեր են ստացվել, իհարկե պիտի պատասխան տան այդ բժիշկները»:
18-ամյա Վիրաբը Մոսկվայից գալիս է բանակ
Ավելի ուշ տեղեկացանք, որ պատրաստվում է Մոսկվայից Հայաստան ժամանել 18-ամյա Վիրաբ Առաքելյանը: Նա նույնպես լսել է վարչապետի կոչն ու որոշել չխուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Մեզ հետ զրույցում երիտասարդն ասաց, որ զինծառայության տարիքը լրանալուց հետո պետք է բանակ զորակոչվեր հունվարին, բայց Հայաստան չի եկել: Հիմա, երբ արդեն նոր Հայաստան է, այդպես վարվել չի ցանկանում: «Այն ժամանակ մտածում էի, որ կառավարությունը արժանի չէ, որ ես մեկնեմ զինծառայության: Իսկ այս պահին մտածում եմ, որ արժանի է: Իհարկե՝ ժողովուրդը նույնպես»,- ասաց Վիրաբը: Նա հունիսի 20-ի համար արդեն ինքնաթիռի տոմս է գնել: Հայաստան է ժամանելու մոր ուղեկցությամբ: «Մայրս ցանկանում է գալ, տեսնել այդ ամեն ինչը, մասնակիցը լինել նոր Հայաստանի ստեղծմանն ու սկսված փոփոխություններին եւ բնականաբար, ինձ բանակ ճանապարհել»,- նշեց մեր զրուցակիցը: Ծառայության երկու տարիներին Վիրաբի մայրը կապրի Հայաստանում, թե՞ կվերադառնա, դեռ որոշված չէ: Ամեն դեպքում, ըստ նրա, հետագայում Հայաստանում կրկին բնակություն հաստատելու նպատակ ունեն: Վիրաբը, որ Մոսկվայում ապրող ընտանիքի մոտ էր մեկնել անցյալ տարվա ամռանը, սեպտեմբերին ընդունվել է Մոսկվայի տեխնոլոգիական համալսարան՝ բիզնես-ինֆորմատիկա մասնագիտություն սովորելու: Այժմ նա հետաձգում է կրթությունը՝ հայրենիքում զինծառայությանը նախապատվություն տալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT