Երևան
12 °C
Կառավարության ծրագիրը, որը հունիսի 7-ին ներկայացվելու է Ազգային ժողովի քվեարկությանը, ոչ միանշանակ է ընդունվել հանրային ու մասնագիտական շրջանակներում:
Փաստաթուղթը հրապարակվելուց հետո կարծիքներ հնչեցին, որ դա շատ ընդհանրական է, որ ծրագրում չկան թվեր, նպատակին հասնելու հստակ ճանապարհներ եւ այլն: Իհարկե, նաեւ մեկնաբանություններ եղան, որ խոսքը ժամանակավոր կառավարության ծրագրի մասին է, որն իր թիվ մեկ նպատակը հռչակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն, ի դեպ, ամրագրված է կառավարության ծրագրում:
Բժիշկ Հայկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոսեց ծրագրի՝ առողջապահության բնագավառին վերաբերող հատվածի մասին: Ասաց, որ դա իրեն չի գոհացնում:
«Այստեղ ավելի շատ ակնարկներ են, որոնցից ես եզրակացություն եմ անում: Առաջին ակնարկն այն է, որ հետեւողականորեն շարունակվելու է ապահովագրական համակարգի ներդրումը: Այսինքն՝ այնպես չէ, որ ներդրվելու է: Շարունակելու են մի բան, որը մինչեւ հիմա արվում էր, ու վերջ: Բայց մինչեւ հիմա արվողը շատ անարդյունավետ էր, շատ ցածր օգտակար գործողության գործակից ուներ (առանձին կետերով դա կարելի է հիմնավորել): Ապահովագրության մասին այս ծրագրում փաստորեն որեւիցե խոստում կամ որեւիցե մեծ գործ, որ պետք է ակնկալենք, չկա: Կա ընդամենը նախկինի եղածի շարունակության մասին»,- կարծիք հայտնեց Հայկ Մանասյանը: Դիտարկմանը, թե կառավարության ծրագրում տեղ գտած «շարունակվելու է ապահովագրական համակարգի ներդրումը» ձեւակերպումը արդյո՞ք հնարավոր չէ մեկնաբանել այնպես, որ ապահովագրությունը ոչ թե չի ներդրվի, այլ կներդրվի, բայց գուցե ոչ ամբողջությամբ, բժիշկն արձագանքեց. «Մեզ պետք է աշխատող ինստիտուտ: Հիմա եթե իրենք շարունակում են ինստիտուտի կայացումը, նույնն է, որ մենք այդ ինստիտուտը չենք տեսնելու այս տարի: Ասում է՝ կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով եւ որոշակի խմբերի ապահովագական ծախսերը: Ո՞ւր է այդ խմբերի ապահովագրություն, որ մի հատ էլ մեղմես ապահովագրական ծախսերը: Նույնիսկ չի նշվում՝ ապահովագրությունը լինելու է պետակա՞ն, թե՞ մասնավոր: Չի ասվում՝ պարտադի՞ր ապահովագրություն է լինելու, թե՞ կամավոր: Ապահովագրության մասին՝ ոչ մի որոշակի բան»:
Մեր զրուցակից բժիշկն անհամաձայնություն ունի նաեւ կառավարության ծրագրի այն դրույթի հետ կապված, ըստ որի՝ «Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը»։ Նա կարծում է, որ դա մի ամբողջ նախարարության գործառույթ չէ, եւ այդ գործը կարելի է գլուխ բերել ընդամենը հասարակական կազմակերպության մակարդակով կամ մեկ այլ գերատեսչության կազմում համապատասխան վարչություն կամ բաժին բացելով ու լուծարելով առողջապահության նախարարությունը:
«Առողջների առողջությունը պահպանելը շատ պուճուրիկ գործողություն է, շատ պուճուրիկ քայլ է: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունն ասում է՝ ես լինելու եմ հասարակական կազմակերպությունից ոչ ավելի գործ անող մեկը, ընդամենը պայքարելու եմ ծխելու դեմ, գիրության դեմ, չգիտեմ ինչի դեմ: Այն դեպքում, երբ որ առողջապահության նախարարության անկյունաքարային ուղղությունը պետք է լիներ, օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության դեպքում պետպատվեր սահմանելը, ուռուցքային հիվանդների քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի եւ վիրահատական լուծումների համար պետպատվեր նախատեսելը՝ ամբողջ ծավալով: Ի դեպ, Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել՝ ես այնքան պետություն եմ, որ ինձ մոտ մարդը չի կարող մահացու ծանր վիճակում անտերության մատնված լինել»,- հայտարարեց Հայկ Մանասյանը: Նա համոզված է, որ մեր պետությունը նման ծախսատար պարտավորություն ստանձնելու պոտենցիալ ունի եւ դրա համար ուղղակի պետք է գերշահույթներ չապահովվեն: Նա բերեց Վրաստանի օրինակը՝ փաստելու խնդրի լուծման ոչ անհնարինությունը:
Ի տարբերություն բժիշկ Հայկ Մանասյանի՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կառավարության ծրագրի այդ ոլորտին վերաբերող հատվածում որոշակի դրական տարրեր տեսել է: «Լավն այն է, որ այս անգամ կրթության հիմքում դրվում է ավելի իրավունքահեն մոտեցում, եւ կրթության հասանելիության հարցը շեշտադրվում է՝ անկախ երեխայի աշխարհագրական դիրքից: Ծրագրում արձանագրվել է նաեւ դպրոցների եւ բուհերի ապակուսակցականացման կարեւորությունը: Բայց լավ կլիներ նշվեր նաեւ մանկապարտեզների մասին: Քանի որ մանկապարտեզների երեխաները փոքր են, ծնողի ու մանկապարտեզի տնօրենի գործարքը ավելի սուսուփուս է լինում, բացի այդ նաեւ սաների ու աշխատակիցների քանակն է համեմատաբար փոքր, բայց մանկապարտեզներում էլ կա լուրջ կուսակցականացում»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Իսկ, ընդհանուր առմամբ, կառավարության ծրագիրն, ըստ նրա, մակերեսային է: Կրթության փորձագետը կարծում է, որ դա կարող է պայմանավորված լինել խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախանշվելու հետ: «Իմ ենթադրությունն այն է, որ միգուցե ծրագիրը մշակված է այն հաշվարկով, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ, եւ իմաստ չունի ինչ-որ խորը, լուրջ բաներ գրել: Ես կարծում եմ՝ հաստատ շատ բան կար գրելու, բայց հնարավոր է՝ որոշում է կայացվել մնալ ընդհանուր տեքստի մեջ, որովհետեւ իսկապես ոչ մի թիվ, ոչ մի ցուցանիշ դրված չէ, եւ հետագայում շատ դժվար է լինելու որոշել՝ այդ ծրագիրը կատարվեց, թե՝ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ, կառավարության որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները Սերոբ Խաչատրյանի համար ամբողջությամբ ընդունելի են, եւ ընտրված վեկտորը՝ ճիշտ: Ու եթե ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությունը որոշի զարգացնել այս փուլում ներկայացված ծրագրային դրույթները, կրթության փորձագետը դրանցից եւ ոչ մեկին դեմ չի լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT