Երևան
12 °C
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է օգտատերերի հարցերին: Առաջին հարցը, որը նա մեկնաբանում է, Պարտադիր կուտակային համակարգի մասին է: Վարչապետը բավական երկար պարզաբանում է համակարգի մասին իր ու կառավարության դիրքորոշումը:
Հարցեր եղան սահմանին շարունակ զոհեր ունենալու մասին: Վարչապետը նշեց, որ ամեն նման դեպքից հետո իր հանձնարարականը շատ հստակ է՝ անել նորմալ քննություն ու պարզել հանգամանքները: «Ես կիսում եմ ձեր կարծիքը, բայց գիտեմ, որ այս կիսապատերազմական իրավիճակում հնարավոր չէ, որ չլինեն զոհեր: Ցավալի դեպքեր են տեղի ունենում, բոլոր դեպքերն են ցավալի, չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց իմ դիրքորոշումն այսպիսին է, որ մենք անում ենք ամեն ինչ՝ զինվորների կյանքը պաշտպանելու համար»:
Անդրադառնալով ժողովրդի՝ վարկերի ծանրաբեռնվածության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հավատարիմ է մնալու վարկերի բեռը թեթեւացնելու մասին իր տված խոստմանը:
Արագաչափերի եւ տեսախցիկների մասին հարցին պատասխանելով, վարչապետը նշեց, որ այդ վարչական տույժերը պետք է մարդկանց գրպանին համապատասխան լինեն, աշխատավարձերին համարժեք, իսկ եթե տուգանքներն անտեղի են, ապա պետք է բողոքարկել՝ այդ ամենին վերջ դնելու համար:
Վարչապետը օգտատերերից մեկի հարցին պատասխանելով, խոսեց նաեւ հանքերում իրականացվող ստուգումների մասին: Նա նշեց, որ ամեն դեպքում հանքերի շահագործման մակարդակը պետք է բարձրացվի միջազգային սանդղակին համապատասխան: Իսկ ստուգումներն արվեն հնարավորինս թափանցիկ, նաեւ ԶԼՄ-ների անմիջական լուսաբանմամբ ու այնուհետ խախտումները արձանագրվեն կոնկրետ փաստերի հիման վրա:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամտահարկի մասին, նշեց, որ այս պահին իրենց նպատակը եկամտահարկն իջեցնելն է, որպեսզի կուտակայինի բաղադրիչը դառնա 5 տոկոս, եկամտահարկի իջեցման դեպքում նաեւ ստվերային տնտեսությունը կկրճատվի, կավելանան պետական եկամուտները, քանի որ երկրի գլխավոր խնդիրը «փող չկա»-ն է:
Օգտատերերը հարցեր էին ուղղել՝ ուսման վճարների բարձր լինելու եւ զեղչերի սակավության մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հստակ է մի բան՝ ոչ ոք ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումը կիսատ չպետք է թողնի, կրթությունից չպետք է դուրս մնա, զեղչային արտոնությունները բավական քիչ են, բայց վճարների խնդիրները կարելի է լուծել, հետաձգել եւ այլն:
Անդրադառնալով Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելու մասին հարցին, նա նշեց, որ ընդունել է նախագահ Պուտինի հրավերն ու վաղը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է նաեւ աշխատանքային հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT