Երևան
12 °C
Հայկական պատվիրակության Բրյուսել կատարած այցը խոսակցությունների առիթ հանդիսացավ, թե իբր Հայաստանը, չնայած նախկինում արված բազմաթիվ հայտարարություններին, այդուհանդերձ միտված է շարժվել հետհեղափոխական Ուկրաինայի ու Վրաստանի ճանապարհով եւ աշխարհաքաղաքական կտրուկ վերափոխումներ կատարել արտաքին քաղաքականությունում: Մյուս կողմից, սակայն, ժամանակն էր քայլ կատարել նաեւ արեւմտյան ուղղությամբ՝ Արեւմուտքում նման մտավախությունների առիթ չառաջացնելու համար:
Որպես կանոն, հետհեղափոխական շրջանում նոր իշխանությունների ցանկացած քայլ չափազանց զգացմունքային գնահատական է ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: Դա, թերեւս, պայմանավորված է նաեւ նրանով, որ հետհեղափոխական շրջանում շատ են լինում հենց իշխանությունների կողմից կատարվող զգացմունքային քայլերը:
Այդուհանդերձ, հայկական արտաքին քաղաքականությունը, համենայն դեպս առայժմ, զերծ է մնում ավելորդ զգացմունքայնությունից: Աշխարհաքաղաքական կտրուկ վերափոխումների վերաբերյալ մտահոգությունները փարատվեցին այցի արդեն առաջին իսկ օրվա ընթացքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց «Քարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոն, որտեղ նա խոսեց հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող հակակոռուպցիոն գործընթացի, տնտեսության զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է «համապարփակ ինստիտուցիոնալ եւ իրավական բարեփոխումների իրականացման գործում»: Նրա խոսքից նկատվեց, որ Հայաստանը միտված է բարելավել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները:
«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին, նշելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա:
«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա»,- ասաց վարչապետը:
Ինչպես «Քարնեգի Եվրոպա» կենտրոնում, այնպես էլ հետագա շփումների ընթացքում եւ եզրափակիչ ելույթում հստակ տարբերություն դրվեց ժողովրդավար Հայաստանի եւ ագրեսիվ Ադրբեջանի միջեւ: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է ողջ տարածաշրջանի ժողովրդավարության դեմ:
«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման եւ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, եւ այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաեւ ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - ասաց Փաշինյանը:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դրդապատճառների մասին Փաշինյանը խոսեց Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, շփման գծում իրավիճակի շարունակական լարումը Ադրբեջանի կողմից պայմանավորված է նրանով, որ «այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաեւ Ադրբեջան»:
Վարչապետը հակամարտության մասին հպանցիկ քննարկում ունեցավ նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Մոգերինիի խոսքով` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը:
ԵՄ բարձր ներկայացուցչի հետ քննարկվեցին նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը, օրենքի գերակայության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու մրցակցային, բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդումը: Մոգերինին նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարող է «հենվել» Եվրոպայի վրա` նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին:
Փաշինյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին ժողովրդավարական հեղափոխության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Յունկերի խոսքով, հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է եվրոպացիներին: Տուսկը եւս ողջունեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը:
«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասաց նա:
Յուրահատուկ ջերմ մթնոլորտում անցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը: Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կարեւորելուց զատ կողմերը քննարկեցին նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Մակրոնն ընդգծեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում առկա սերտ համագործակցության ընդլայնումը:
ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հանդես եկավ նաեւ ելույթով, որում անդրադարձավ արցախյան հակամարտությանը` նշելով, որ այդ հարցը անհամատեղելի է քննարկումների ՆԱՏՕ-ի ձեւաչափի հետ:
«ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի», - ասաց Փաշինյանը:
Այնուհետեւ նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով», ապա նաեւ հավելեց, որ հակամարտության խաղաղ լուծման դեմ կատարված ցանկացած քայլ դեմ է ժողովրդավարությանը:
«Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին» - ասաց նա:
Ընդհանրացնելով Փաշինյանի՝ եվրոպացի գործընկերների եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում հնչեցրած մտքերը, կարելի է ասել, որ դրանց հիմնական ուղերձը հենց ՀՀ արտաքին քաղաքական բազմակողմ մտածելակերպի անփոփոխությունն է՝ նոր Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ: Բրյուսելյան այցի ընթացքում կատարված շեշտադրումները ընդգծեցին Հայաստանի արեւմտյան ուղղությամբ իրականացվող արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնք որեւէ կերպ չեն հակադրվում Հայաստանի անդամակացությանը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT