Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

20/07/2018 schedule22:33

Ինժեներ Վահագն Ադամյանը բաց նմակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացնում է «Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ»: Ստորեւ ներկայացնում ենք Ադամյանի առաջարկը:

«Հագելի՛ պարոն վարչապետ, տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի եւ պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ: Հակիրճ ձեւով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը: Ձորի աջ ափից մինչեւ Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքեւի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ եւ 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան: Դրանից վերեւ տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առեւտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ:

Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով: Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձեւով կառուցել շինություններ եւ հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթեւեկեն գնացքները: Իսկ կառույցները եւ հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից եւ կիրճից:

Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին: Արդյունքում՝ կունենանք

  • մեկ նոր կայարան՝ առանց պետական ներդրումների,
  • ուղղեւորահոսքի բարելավում եւ մետրոպոլիտենի աշխատանքի էֆեկտիվության բարձրացում,
  • 1,5 տարվա ընթացքում մոտ 1500 աշխատատեղ (1+8 հաշվարկով),
  • նվազագույնը 25-30 մլն դոլլարի ներդրում՝ բոլոր կառույցների համար,
  • կստեղծվի մնայուն արժեք, որի կառուցումը ըստ նախկին նախագծերի գնահատվում է 150-200 մլն դոլար,
  • լուծվում է անհնարին թվացող եւ 30 տարիների ընթացքում չլուծված հարց:

 Ի՞նչ են շահում ներդնողները.

  • ունենում են կառույց՝ անմիջապես մետրոյի վրա եւ, թե ինչ պահանջարկ ունի նմանատիպ կառույցը, հայտնի է բոլորին,
  • եթե ներդնողին հատկացվում է տարածք՝ 50մ X 120մ-ի չափով, որի 1ք.մ-ի արժեքը մոտ 500 դոլար է, ապա հաշվի առնելով մետրոյի մասով կատարված ծախսերը, պետության նկատմամբ կունենա 1,8 մլն դոլարի պարտավորություն (ճշգրիտ հաշվարկված թիվ է):

Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը.

  • այն տարածք է, որը գտնվում է քաղաքի մեջ, սակայն իր բնույթով նման է քաղաքից հեռու գտնվող մի հիասքանչ վայրի,
  • այստեղի կառույցները բաժանվում են մի քանի մասի եւ կարող են լինել ոչ պակաս գրավիչ եւ շահավետ, քան մետրոյի կայարանի կառույցը:

Այստեղ նույնպես հողհատկացման դիմաց՝ կառուցապատողների միջոցներով, կապահովվի միջկառույցային անցումների թռիչքային մասերը (пролет): Մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված նախագծի իրագործումը իրենից ոչ մի տեխնիական լուրջ բարդություն չի ներկայացնում: Կարելի է ստեղծել փոքր աշխատանքային խումբ`շատ կարճ ժամանակում կատարելով նախագծային աշխատանքներ: Ստորեւ ներկայացվում է տեղանքի եւ շինությունների խիստ մոտավոր պատկերը.

Անսահմանափակ հարգանքով՝ Վահագ Ադամյան: Ավարտել եմ Երեւանի Ռդիոէլեկտրոկապը եւ Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երեւանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչեւ տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական եւ շահագործման խնդիրներով եւ գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենփոքր մանրունքներով: Այնուհետեւ աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ»:

Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու էր մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես  պետք է շահագործվի Աջափնյակում մետրոյի կայարանը:

 «Արդեն երկար տարիներ Աջափնյակում մետրոյի կայարանի շահագործման հանձելու ուղղությամբ  որեւէ բան չի կատարվել: Ինչպես գիտեք՝ մեր նախընտրական ծրագրում կետ կա, համաձայն  որի մինչեւ 2022 թվականը մենք պարտավորվում ենք շահագործման հանձնել  Երեւանի մետրոպոլիտենի առնվազն մեկ  նոր կայարան եւ  տրամաբանորեն ամենահավանականը Աջափնյակի կայարանն է: Դուք տեղյակ եք, որ Տարոն Մարգարյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի  շահագործման խոստումը համարում են ոչ իրատեսական՝ չնայած նրան, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը Աջափնյակի առնվազն երկու կայարանի շինարարությունը համարում էր իրատեսական»,-ասել էր Փաշինյանը:

Քաղաքապետի թեկնածուն մանրամասնել էր, թե ինչպես է ինքը պատկերացնում այդ ծրագրի իրականացումը:

«Ինչպես եմ ես պատկերացնում դրա շահագործման հանձնումը մինչեւ 2022 թվականը, եւ ինչ վիճակում է այս պահին կայարանի շահագործումը: «Բարեկամության»  մետրոյից մինչեւ Հրազդանի կիրճը բոլոր կոմունիկացիոն թունելները  եւ երթային թունելը պատրաստ են, իսկ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ, այստեղ, ըստ ըստ էության, մնում է երթային  թունելի կառուցումը եւ կայարանի կառուցումը, այս պրոցեսում բարդ խնդիրը կամրջի  կառուցումն է, որը պիտի անցնի Հրազդան գետի վրայով եւ այս Աջափնյակի հատվածը միացնի Արաբիկիր հատվածին:

Բարդ խնդիրը նաեւ ֆինանսական առումով սա է:  Բանն այն է, որ հենց այսօր Երեւան քաղաքում իշխանություները գործարկում են վարկային մի ծրագիր, որը կոչվում քաղաքային զարգացման ծրագիր, որով Նորագավիթ թաղամասը շրջանցող  ճանապարհ են կառուցել, որը անցնում է Շիրակի փողոց եւ նախատեսվում է, որ այն Շիրակի փողոցվո հասնի  Կարմիր բլուր եւ 250 մ երկարությամբ թունել կառուցվի Հրազդան գետի վրայով, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնմի Մալաթիա Սեբաստիա համայնքին: Եւ հետո այդ ճանապարհը շարունակվելու է մինչեւ Աշտարակի խճուղի, ես կարծում եմ, որ այդ կամրջի կառուցումը այս փուլում նպատակահարմար չէ, քանի որ այն կարող է գործել այլ սցենարով»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս՝ նշել էր, որ որ գոյություն ունեցող կամրջից 1 կմ ներքեւ ուզում են կամուրջ կառուցել, ինչը  նախատեվում է  Երեւանի ամենակարեւոր հնավայրերից մեկի՝ Կարմիր բլրի վրայով, ինչը նպատակահարմար չէ:  Ըստ Փաշինյանի՝ արդյունավետ կլինի, եթե  այդ միջոցներով կառուցեն Հրազդան գետի վրայով անցնող կամուրջը,  այսինքն՝ Աջափնյակի մետրոյի կամուրջը, որը այդ մետրոյի կայանի ամենաբարդ խնդիրն է համարվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23540 դիտում

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր