Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, ես՝ մի փոքր ուշ. Ա. Հակոբյանը՝ «Экспресс газета»-ին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն երազում է դեպի Աֆրիկա ճանապարհորդության մասին:

Աննա Հակոբյանը հունիսի 27-ին «Экспресс газета»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել իր ու ամուսնու ծանոթության, իրենց ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների, նոր կարգավիճակի ու երազանքների մասին:

«Экспресс газета»-ի հոդվածում նշվում է, որ Աննա Հակոբյանը հաշված օրերի ընթացքում «Հավերժ ընդդիմադիր»-ի կնոջից դարձել է երկրի առաջին դեմքի տիկին: 

Հարցազրույցի սկզբում անդրադարձ է արվել Ն. Փաշինյանի հետ հանդիպմանն ու ծանոթությանը.

«Մեր պատմությունը էլի ենք պատմել, բայց նորից կասեմ՝ ռուս ընթերցողների համար: Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը, քանի որ նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, ես լսում էի նրա մասին՝ ծանոթ չլինելով հերոսի հետ»,- պատմում է Աննա Հակոբյանը:

Հինգերորդ կուրսում Նիկոլ Փաշինյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի լեգենդն է եղել: Պատահական չէր, որ 1995 թվականին նրան դուրս են թողել համալսարանից՝ քաղաքական հայացքների համար:

Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրեցի խմբագրություն, որտեղ աշխատում էր Նիկոլը: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ամուսնու քաղաքական հայացքներին, ապա Աննա Հակոբյանը նշել է, որ ինքը մշտապես իմացել է՝ Նիկոլը լինելու է քաղաքականության մեջ ու պատրաստ է եղել նրա հետ հաղթահարել դժվարությունները, իրենք բարդ ժամանակներ շատ են ունեցել:

Ամուսնությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր պայքարն ավելացրել է: 90-ական թվականների վերջերին նա արդեն հայտնի էր որպես իր մասնագիտության մեջ իրական հերոս, Փաշինյանը չի վախեցել տալ քրեական դեմքերի անուններ, բացել պատմություններ, ինչի համար նա մի քանի անգամ դատարան է կանչվել: Այդ դատական հայցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին անգամ 25 հազար դոլար տուգանք են նշանակել, որն այդ տարիների համար ահռելի գումար է եղել, Նիկոլ Փաշինյանը դատական կատարածուների առաջ անգամ չի բացել դուռը:

«Հեղափոխության ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Մարդիկ փողոցում ճանաչում էին, բարի խոսքեր էին ասում, հիմա էլ այդպես է, մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում հասարակության սիրուն: Դա շատ հաճելի է, և այդ սերը փոխադարձ է: Երբ իմ ամուսինը դարձավ վարչապետ, դրանից հետո մեր կյանքում, ընդհանուր առմամբ, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխվել է մեր բնակության վայրը, այժմ կա անվտանգության ծառայություն»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նա պատմել է նաև իր երազանքների մասին, որոնցից է դեպի Աֆրիկա ճանապարհորդությունը:

«Ես շատ եմ սիրում Հայաստանի գյուղերը: Սիրում եմ Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին… Բայց ես մանկուց մինչ հիմա դեռ երազում եմ ուղևորվել Աֆրիկա՝ ճանապարհորդության:

Ամեն դեպքում առայժմ նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում, մենք մեծ ընտանիք ենք եւ իմ փոքր դստեր համար առայժմ դժվար է երկրներով ճանապարհորդելը:

Ներկայում փնտրում եմ նոր գաղափարներ, ուսումնասիրում եմ կյանքը մի փոքր այլ տեսանկյունից: Սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևորում եմ ազնվությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7882 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս