Ինչո՞ւ է թուրքամետ «Վաշինգտոն թայմս»-ն արդարացնում Քոչարյանին․ «Մասիս վիքլիի» անդրադարձը

Ամերիկյան «Վաշինգտոն թայմս» պահպանողական ուղղվածության պարբերականը, որն, ըստ հայկական «Մասիս վիքլի» շաբաթաթերթի, աջակցություն է ստանում թուրքական լոբբիստական կազմակերպություններից, խիստ միակողմանի հոդված է հրապարակել Հայաստանի նոր կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ «Նիկոլ Փաշինյանի վենդետան ու օրենքի գերակայության վերացումը» վերտառությամբ։

Հոդվածը, ինչպես նշվում է «Մասիս վիքլի» շաբաթաթերթի արեւմատահայրենով գրված արձագանքում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ու արդարացնելու փորձ է։ «Մասիս վիքլի» շաբաթաթերթի արձագանքը հրապարակում ենք առանց փոփոխության․

«Ամերիկեան «Ուաշինկթըն Թայմզ» թերթը, Օգոստոս 28-ին հրատարակած է յօդուած մը, Լ. Թատտ Վուտի ստորագրութեամբ՝  «Նիկոլ Փաշինեանի Վենտեթան եւ Օրէնքի Գերակայութեան Վերացումը» խորագրին տակ: 

«Ուաշինկթըն Թայմզ» ծանօթ է որպէս Ամերիկեան պահպանողական շրջանակներու բանբեր, որ նաեւ կը նկատուի թրքական վարձու լոպպիստական կազմակերպութիւններուն մօտ հրատարակութիւն: Յօդուածը Ռոբերդ Քոչարեանի պաշտպանութեան եւ արդարացման փորձ մըն է, մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինեանը վրէժխնդրութեան մէջ: 

ՍԴ Հնչակեան Կուսակցութեան Հայ Ամերիկեան Խորհուրդը, համացանցի վրայ յօդուածի տարածումէն անմիջապէս ետք, բողոքի պատասխան նամակ մը  յղած է թերթի խմբագրութեան՝ «Ժողովրդավարութեան խթանում կեղծ լուրերու ժամանակաշրջանին» խորագրին տակ:

«Հակառակ  վարչապետ Փաշինեանի վենտեթայի մասին Վուտի կարծիքին, նախկին նախագահ Ռոբերդ Քոչարեան օրինականօրէն ձերբակալուած է 2008 թ. Մարտի 1-ին՝ խաղաղ ցուցարարներու նկատմամբ իր անօրինական գործողութիւններուն եւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան շրջանցման համար:

«Վարչապետ Փաշինեանի պայքարը քրէաօլիկարխներու դէմ  պէտք չէ քննադատուի: Այդ է ուղղութիւնը, որուն կը ձեռնարկէ  որեւէ ժողովրդավարական պետութիւն, որ շահագրգռուած է առաջընթացի եւ լաւ կառավարման խթանմամբ:

«Վարչապետ Փաշինեանի կառավարութիւնը պէտք է բարձր գնահատուի նախկին պաշտօնեաներու կողմէ յանցագործութիւններու հետաքննութեան համար, եւ այլ երկիրներու առաջնորդները պէտք է հետեւին անոր օրինակին, եթէ անոնք եւս կողմ են ժողովրդավարական հասարակութիւններու պահպանման, որտեղ յանցագործները պատասխանատուութեան կ'ենթարկուին իրենց գործած արարքներուն համար՝ անկախ անոնց պետական եւ կամ պիզնէսի բարձր պաշտօններէն:

«Ի վերջոյ, վարչապետ Փաշինեան եւ անոր կառավարութիւնը, ի տարբերութիւն Քոչարեանի, առիթ տուած են, որ քննութիւնը եւ դատավարութիւնը շարունակուին անարգել: Հայաստանի Վերաքննիչ դատարանի կողմէ 2018 թ. Օգոստոսի 13-ին բեկանուած է Քոչարեանի ձերբակալման թոյլտուութեան որոշումը՝ Յուլիսի 27-ի առաջին դատարանին կողմէ: Այժմ երկու կողմերը դիմած են Հայաստանի Վճռաբեկ դատարան, Հայաստանի քրէական եւ վարչական արդարադատութեան բարձրագոյն  մարմին, խնդրի լուծման համար: Այս երեւոյթը ոչ միայն անհնար  էր, այլեւ չլսուած Քոչարեանի վարչակարգի ժամանակ:

«Ակնյայտ է, որ Վուտի միամիտ ենթադրութիւնները՝ Հայաստանի խաղաղ յեղափոխութեան  առաջնորդ Փաշինեանի նկատմամբ, հիմնուած են փաստերու պակասի վրայ եւ փոխարէնը՝ առաջնորդուած են կեղծ քարոզչութեամբ:

«Ցաւալի է, որ «Ուաշինկթըն Թայմզ» որոշած է հրապարակել նման բորբոքիչ եւ մեղադրական յօդուած մը, որը հիմնուած է սխալ կարծիքի վրայ»,. յատկապէս ըսուած է ՍԴՀԿ Հայ Ամերիկեան Խորհուրդի բողոքի գրութեան մէջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4467 դիտում

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան