Երևան
12 °C
ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին եւ նմանատիպ որոշումները չեն կարող կայացվել առանց Հայաստանի համաձայնության: Սա հասկանալի է բոլորին: Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու մի շարք այլ հարցերի մասին։
Նրա խոսքով, բոլորին հավանաբար հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող կայացվել: «Դուք բոլորդ գիտեք, թե ինչ հարաբերություններ են այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք ամեն օր սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին: Ես կարծում եմ, որ դրանից պարզ է դառնում այդ հարցում Հայաստանի ակնհայտ դիրքորոշումը»,- ասել է նա:
Եթե Ադրբեջանը, նշել է Փաշինյանը, ցանկանում է հասնել այդ նպատակին, ապա պետք է նախեւառաջ աշխատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Մինչեւ Մոսկվա մեկնելը «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել էր, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար:
«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ եւ ամբողջական, տեւական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որեւէ քաղաքացի, որեւէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ «Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - ասել էր Նաղդալյանը։
Ադրբեջանում դիտարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը: Հնչում են հայտարարություններ անգամ այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի շուրթերից:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաեւ Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձեւաչափով եւ կարող են թույլ չտալ, որ կազմակերպությանը նոր երկիր միանա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT