Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի հետագա ճակատագիրն անորոշ է, ու դեռեւս հստակ չի նշվում՝ «Արագիլը» շարունակելո՞ւ, թե՞ դադարեցնելու է իր գործունեությունը:

Հիմնադրամը, ինչպես հայտնի է, գործում էր Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նպատակ ուներ աջակցել անպտղություն ունեցող ամուսնական զույգերին, որոնք ցանկանում էին երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման (ЭКО) եւ ներարգանդային սերմնավորման (ВМИ) ճանապարհով:

«Արագիլ»-ի պաշտոնական կայքէջում տեղեկություն կա, որ աշխատակազմն օգոստոսին գտնվելու է արձակուրդում: Նշվում է, որ աշխատանքներն ու նաեւ գրանցումները կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից: Միեւնույն ժամանակ հաշվետվություն է ներկայացվում հիմնադրամի գործունեության վերաբերյալ՝ 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ: Ըստ այդմ, ուղեգրվել է 1445 ամուսնական զույգ, ավարտել է 1277-ը, հղիացել է 559-ը, ծննդաբերել է 373-ը, ծնվել է 528 երեխա (ծննդաբերածների եւ ծնվածների թվի անհամապատասխանությունը պայմանավորված է մեկից ավելի երեխաների ծննդով): «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը սկսել է գործել 2011 թվականից: Հիմնադիրն է «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Վերջինիս նախագահ Էդուարդ Համբարձումյանը տեղյակ չէր հիմնադրամի գործունեությունն ու նոր հայտերը վերսկսելու մասին կայքում տեղ գտած գրառման մասին: Նա նաեւ չգիտեր՝ Ռիտա Սարգսյանն այսուհե՞տ էլ կհամագործակցի «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի հետ:

««Արագիլ»-ի ստեղծումը կոնկրետ անձի հետ չենք կապել, կոնկրետ անձի համար չի եղել: Դա գաղափար է, որ պետք է լինի: Զարգացած հասարակության մեջ պետք է լինեն պետական օժանդակություններ (հարուստ երկրներում), իսկ եթե դրանք չկան, անպայման պետք է լինեն օժանդակություններ հասարակության կողմից՝ հիմնադրամների, հումանիտար օգնության միջոցով, որովհետեւ բնակչության 15 տոկոսը տառապում է անպտղությամբ: Հայաստանում կան բավականին զարգացած վերարտադրողական բժշկության կենտրոններ, որոնք նույնիսկ Եվրոպայի մակարդակով զարգացածներից են: Բայց չեն կարողանում այս դժբախտ ընտանիքները, որոնք չունեն ֆինանսական հնարավորություններ, դիմել այդ օժանդակ բարձրագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների օգնությանը: «Արագիլ»-ը ստեղծվել է հենց դրա համար՝ մեր ասոցիացիայի կողմից: Գումարների եւ հոգաբարձության այդ հովանավորությունը վերցրեց իր վրա նախկին առաջին տիկինը: Ու «Արագիլ»-ը, որպես այդպիսին, ես բազմիցս նշել եմ՝ շատ հաջող փորձ է եղել Հայաստանում: Դրանից ավելի կարեւոր եւ հաջող գործող հումանիտար հիմնադրամ չկար: Դրա արդյունքում հարյուրավոր երեխաներ ծնվել են, ինչի մասին բարձրաձայնվել է ԶԼՄ-ներում եւ այլն: Հիմա այս հարցը ծառացած է մեր նոր հասարակության առջեւ. եթե «Արագիլ»-ը նախկին կառավարությունը կամ առաջին տիկինը չի շարունակելու, ինչպես ենք մենք անելու, ով է վերցնելու այդ բեռը իր վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահը:

Նա նշեց, որ կան մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ «Հայ մանուկ»-ը, որոնք մեծ ջանքեր են գործադրում՝ հիմնադրամին օգնելու եւ գումարներ հայթայթելու ուղղությամբ: Դրանք, սակայն առայժմ փոքր քայլեր են: «Արագիլ» հիմնադրամը վերջին շրջանում հանգանակություններ չի ստացել եւ եղած գումարներն ուղղվում են այն 400 զույգերին աջակցելուն, որոնք արդեն իսկ ընդգրկվել են ծրագրի մեջ:

«Մենք վերջին կես տարին միայն դրանով էինք զբաղված. նախկինում հավաքված գումարներով փակվում էին այդ ծախսերը: Մենք արտամարմնային բեղմնավորումն անում ենք, հետո գումարները տրվում են: Այսինքն՝ մոտ 400 հիվանդի գումար կար, եւ այդ 400 հիվանդներին տարբեր կենտրոններ ընդունեցին եւ շարունակում են ընդունել: Սրա ավարտվելով՝ ավարտվում է ամեն ինչը: Հիմա սեպտեմբերին նոր դրամահավաք կսկսի՞ «Արագիլ»-ը, հնարավորություններ ունի՞, տրամադրություն ունի՞, կարո՞ղ է անել, դա իրենց ներքին գործն է, ու սրա վրա մեր ասոցիացիան ոչ մի կերպ չի կարող ազդել»,- շարունակեց Էդուարդ Համբարձումյանը: Նա, միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անպտղության հաղթահարումը ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանում ամեն յոթերորդ զույգն, ըստ նրա, երեխա չունի անպտղության պատճառով:  

Արտամարմնային բեղմնավորման կամ ներարգանդային սերմնավորման յուրաքանչյուր փորձի համար պահանջվում է մոտավորապես 1.5 միլիոն դրամ: Եվս մի քանի հարյուր հազար դրամի ներդրում պահանջվում է զույգերից՝ անհրաժեշտ հետազոտությունների, հնարավոր է նաեւ վիրահատությունների համար, որոնք հիմնադրամը չի փոխհատուցել:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն առաջարկեց «Արագիլ» հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ հարցերով դիմել ծրագրերի բժշկական փորձագետ Կարինե Թոխունցին կամ տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին: Տիկին Թոխունցն ասաց, որ ինքն այդ հարցերի պատասխանը չունի եւ իր գործառույթները հիմնադրամում այլ են: Տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Կայքում նշված հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ հիմնադրամի դուռը՝ փակ: Այստեղ ասացին, որ երկուշաբթի օրերն այն չի աշխատում:

«Արագիլ» հիմնադրամի մուտքի դուռը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5954 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ