«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած. ՍՊԸ-ի տնօրեն

««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած»,- այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:

Նշենք, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ն իրականացրել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ Երեւան քաղաքից Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզեր:

Շուշանիկ Խաչատրյանը նույնիսկ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրազեկելով, որ Երեւան-Արմավիր երթուղու ուղղությամբ ապօրինի բացվել են մի քանի երթուղիներ, որոնք փաստացի իրականացնում են Երեւան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ: «Նշված երթուղիները սպասարկող ընկերությունները, փաստացի իրականացնելով Երեւան-Արմավիր երթուղով ուղեւորափոխադրումներ, մեր ընկերությանը վնասներ են հասցնում»,- իր նամակում նշել է Խաչատրյանը:

Խաչատրյանը նշում է, որ վարչապետին ուղղված նամակը մնացել է անպատասխան: «Ես այնտեղ նշել եմ, որ անօրինական եղանակով նրանց թույլ է տրվել սպասարկել Երեւան-Մյասնիկյան, Երեւան-Մեծամոր, Երեւան-Ջանֆիդա եւ Երեւան-Նալբանդյան երթուղիները, սակայն այդ ուղղություններով ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում»:

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խնդրի մասին խոսելով ասաց՝ ահազանգել են անմիջապես, անգամ ներկայացվել են այն համարները, որոնք առանց գրանցման են աշխատում եւ հարկեր չեն վճարում:

«Երբ մենք այդ դիմումները գրեցինք, 8 ամիս մեզ պտտեցրեցին բոլոր պետական շենքերով՝ այդ դիմումի պատասխանի հետեւից, եւ հետաքրքիրն այն է, որ մինչ օրս մենք չունենք պատասխան: Մեկ տարի է՝ գործը քննվում է, մենք հայտնում ենք, որ կատարվածը պետության եւ բյուջեի դեմ է, սակայն նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում»,- ասաց փաստաբանը:

Գուրգեն Գրիգորյանը նկատեց՝ նախարարություն գնալուց հետո ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. «Ամեն անգամ մեր՝ նախարարություն այցից հետո մի քանի մեքենա օրինականացրել են: Հետաքրքիր է, որ վերջին անգամ, երբ հուսահատ վարորդները դիմեցին ակցիայի, դրա մասին տեղյակ էին միայն նախարարությունում»:

Գրիգորյանը նշեց, որ տրանսպորտի նախարարությունը ոչինչ չի անում, որպեսզի անօրինական ուղեւորափոխադրում կատարողները պատժվեն: ՀԺ-ի դիտարկմանը, թե տրանսպորտի նախարարությունը չունի լծակներ, քանի որ դեռ չի ձեւավորվել տրանսպորտային տեսչությունը, Գրիգորյանը արձագանքեց. «Եթե ՀԿ-ները կարողանում են խնդիրները վեր բարձրացնել, երբ որ ասում ենք՝ կոռուպցիա է, պետական լիազորը մարմինը չունի՞ լիազորություն պաշտոնական գրություն ուղարկել այն կառույցներին, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով»:

Շուշանիկ Խաչատրյանը նշեց, որ ընկերությանը խանգարում է Ռուբեն Կոստանյանը (Բոգո): Հարցին, թե ինչո՞վ է խանգարում, Խաչատրյանը նշեց, որ Կիլիկիա ավտոկայանում իր համար ապօրինի ավտոկայան է ստեղծել եւ մոտ 40 ավտոմեքենա է աշխատեցնում: Խաչատրյանը ասաց, որ իր վարորդներին Կոստանյանը ահաբեկում է:

Մեր հարցին, թե որքա՞ն աշխատող ունի «Գալակտիկա տրանս-սերվիս» ընկերությունը եւ տարեկան որքա՞ն հարկ է վճարում պետբյուջե, Խաչատրյանը պատասխանեց. «Աշխատողները մոտ 70 են: Պետբյուջե բավականին շատ ենք վճարում»:

Նշենք, որ «Գալակտիկա տրանս-սերվիս» ՍՊԸ-ն 2001 թվականի սպասարկում է երթուղին, ունի 22 միկրոավտոբուս եւ 4 ավտոբուս: Վերջերս էլ ընկերությունը համալրվել է 20 նոր «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4049 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս