Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական եւ զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երեւույթների առկայության փաստն ու հանգամանքները։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը տեղեկատվական ոտնձգություններից պաշտպանելու հնարավորությունից: Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու եղանակով:
Տեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ, անգործության մեջ մեղադրանքներ: Պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որպես քրեական հետապնդման մարմին, իր լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել միայն այն դեպքերում, երբ տեղեկությունների հրապարակումը կամ տարածումը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ հրապարակումը իրենից ներկայացնում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, կամ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ են համացանցում տարածվել եւ այլն:
Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որեւէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել: Նման եզրահանգման ոստիկանությունը եկել է սեփական նախաձեռնությամբ՝ ավագանու թեկնածուների վերաբերյալ հրապարակված մեկնաբանությունները գնահատելով:
Հիշեցնում ենք, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերի իրենց անձնական էջերում տարածված՝ սուբյեկտիվ գնահատմամբ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ: Քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ եթե հրապարակումը տարածում չի գտել զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ էլեկտրոնային, ապա սեփական իրավունքների քրեաիրավական պաշտպանության համար արդյունավետ միջոց է հանդիսանում իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, որը հնարավոր է ինչպես ոստիկանությանը դիմում հասցեագրելով, անձամբ ներկայացնելով, այնպես էլ dimum@police.am եւ press@police.am հասցեներին էլեկտրոնային նամակ ուղարկելով (մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ):
Ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ եւ ցանկացած քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ օրինական շահերը պաշտպանելու է անկախ քաղաքացու քաղաքական կամ այլ հայացքներից:
Խնդրում ենք միայն օրենքով ձեզ վերապահված հնարավորություններից օգտվել գրագետ եւ ժամանակին, ինչն արդյունավետ իրավական պաշտպանության առանցքային երաշխիքներից է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT