Երևան
12 °C
ՀԺ-ն ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացի Կարեն Զախարյանից: Զախարյանը նշում էր, որ զբաղվում է մեքենաների ներկրմամբ, սակայն դեռ նախկին իշխանությունների կատարած փոփոխությունների պատճառով լուրջ խնդիրներ կան: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան:
«Խնդիրը կայանում է նրանում, որ մեր նախկին կառավարությունը օրենք ընդունեց, որով արգելեց աջ ղեկ մեքենաների ներկրումը Հայաստան, բայց դրան զուգահեռ նրանք չարգելեցին այդ մեքենաները վերասարքավորել՝ նոր բերել: Հիմա այս վերասարքավորել նոր բերել հասկացողությունը դուք չեք պատկերացնի, ինչ տանջանք է: Վրաստանում կիլոմետրերով հերթեր են կուտակվել դրա համար: Վրաստանում արգելված էր ղեկ փոխելը, իրենք ասում են՝ աջ ղեկ է՝ աջ ղեկով քշիր, քանի որ ինչքան էլ ղեկը փոխեն աջից ձախ, այն չի կարող գործարանայինի պես լինել»,- ասաց քաղաքացին: Զախարյանի խոսքով՝ Հայաստանի այդ փոփոխություններից հետո Վրաստանում սկսեցին թույլատրել այլ երկիր գնացող մեքենաների ղեկը փոխել:
Զախարյանը ասաց, որ Վրաստանում ղեկը հիմնականում փոխում են Ռուսթավի քաղաքում: «Հիմա, եթե օրենքով չի արգելվում աջ ղեկ մեքենան վերափոխել, հետո բերելը, ինչո՞ւ չեն թույլատրում մեքենայի ղեկը բերենք Հայաստանում փոխենք: Հայաստանում գտնվող աջ ղեկով մեքենաները թույլատրվում է փոխել, սակայն ներկրվող աջ ղեկով մեքենայի ղեկը պետք է դրսում փոխել, հետո բերել Հայաստան: Այսինքն՝ մեր տրանսպորտի նախկին նախարարը կարող էր շատ լավ Վրաստանի տրանսպորտի նախարար լինել, քանի որ սրանից շահում է միայն Վրաստանը: Վրաստանում շատ անորակ են անում ղեկի փոփոխությունը, իսկ Հայաստանում՝ 20 անգամ ավելի որակով: Վատ կլինի՞, որ Վրաստանում աշխատող հայ արհեստավորները գան Հայաստանում աշխատեն, եւ այստեղ նաեւ շահի պետությունը: Մենք առաջարկում ենք, որ կառավարությունը վերանայի այդ որոշումը եւ քանի դեռ հնարավորություն կա, թույլ տան գոնե Հայաստանում փոխենք ներկրվող ավտոմեքենայի ղեկը, քանի որ այստեղ որակով է եւ դրա արդյունքում նաեւ մեր պետբյուջե ավելի շատ հարկ կվճարվի»,- ասաց Զախարյանը: Քաղաքացին նաեւ նշեց, որ Վրաստանում արդեն թանկացել է ղեկ վերասարքավորելը, իսկ Հայաստանում համեմատաբար էժան է:
«Արգելքը հոկտեմբերի 1-ից չի դադարելու, եթե այլ որոշում չկայացվի, էլի շարունակվելու է», - այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:
- Պարոն Մելքոնյան, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն աջ ղեկ մեքենաների ներմուծումը օրենքով արգելվել էր: Ի՞նչ է լինելու հոկտեմբերի 1-ից հետո, արդյո՞ք ինչ-որ արդյունավետություն տվեց աջ ղեկի ներմուծման արգելումը:
- Դա անընդհատ քննարկվում է, այս պահի դրությամբ որեւիցե այլ փոփոխություն դեռեւս չկա: Արգելքը հոկտեմբերի 1-ից չի դադարելու, եթե այլ որոշում չկայացվի, էլի շարունակվելու է: Չնայած դա օրենքով կարգավորվող է եւ այլ որոշում մինչեւ այդ փաստացի հնարավոր չէ ընդունել:
Արդյունավետությունը մի քիչ ավելի ուշ կերեւա, երբ ՀՀ-ում աջ ղեկով տրանսպորտային միջոցների թվաքանակը շատ ավելի կպակասի, այ դա կլինի արդյունավետ: ՀՀ-ում երթեւեկությունը աջակողմյան է եւ երբ աջակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը Հայաստանում կպակասի, դա կլինի արդյունավետ լուծումը:
- Ինչո՞ւ քաղաքացիներին հնարավորություն չի տրվում ղեկի փոփոխությունը կատարել Հայաստանում, մենք ահազանգ ենք ստացել քաղաքացիներից, որ Վրաստանում այդ գործն անորակ են անում:
- Ընդհանուր առմամբ՝ այս փոփոխությունները նախատեսված են, որ ՀՀ-ում անգամ փոփոխված ղեկային համակարգով տրանսպորտային միջոցներ չներմուծվեն: Մենք այս հարցը նույնպես քննարկում ենք:
- Այսինքն, հնարավոր է փոփոխված ղեկով մեքենայի ներմուծումը նույնպե՞ս չթույլատրվի:
- Շատ հնարավոր է: Հնարավոր է նաեւ թույլատրվի ներմուծել, տեղում փոխել` արտահանելու նպատակով: Այդ բոլորը քննարկման թեմաներ են, որոնք մեզ մոտ չեն դադարում: Երբ ավելի արդյունավետ որոշում կունենանք, համապատասխանաբար կառաջարկենք կատարել այդ փոփոխությունները, բայց այս պահի դրությամբ առավել արդյունավետ լուծում չկա:
- Գործարանային աջ ղեկով մեքենան ավելի վտանգավոր է համարվում երթեւեկության համար, քան ղեկը փոխած մեքենա՞ն:
- Այս պահի դրությամբ այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես են փոփոխությունը կատարում եւ նայած, թե ինչպես է երկրի երթեւեկությունը:
- Արդյո՞ք լրացուցիչ գումար չի մտնի պետբյուջե, եթե աջ ղեկով մեքենա ներմուծողներին հնարավորություն տրվի ղեկի փոփոխությունը կատարել Հայաստանում:
- Դա նույնպես քննարկման փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT