Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ու հանրահավաքն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:

Դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված:

Խոսեց նաեւ սեւերի ու սպիտակների բաժանման հայտնի արտահայտության շուրջ աղմուկի մասին:

Այնուհետ անդրադարձավ Հայաստանում արտոնյալների գոյությանը, հեղափոխությանը հաջորդած ամիսներին.

«Երբ նոր էի ընտրվել վարչապետ, հանրապետականները զանգում էին իրար ու ասում, այ մարդ մի 3 ամիս սպասեք, էս ոգեւորվածությունը կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի, այսպիսի թեզեր էին առաջ քաշում: Արդեն 3 ամիս է անցել, բայց հանրապետականների վարկանիշն այսքան ընկած երբեւէ չի եղել, իսկ հեղափոխության վարկանիշն օր օրի բարձրանում է: Ժողովուրդը տեսնում է, որ մենք չենք խաբում, մենք չենք թալանում, մենք մեր խոստումները կատարում ենք ու ժողովրդին սիրում ենք, ժողովուրդն էլ մեզ է սիրում:

Մյուս թեզը, որ վայ, անփորձ են, անփորձ կադրեր են, էս ոնց են անելու: Ես էլի եմ հայտարարել՝ Հայաստանում սկսվել է նոր կառավարում՝ ժողովրդավարական ճանապարհով: Մենք այն, ինչ արել ենք, աշխարհում չկա մի երկիր, որ այդ փորձը ունենա: Ինձ ասում էին՝ ախր հեղափոխությունը այդպես չէին անում, եթե ուզում ես անես հեղափոխություն, պետք է գնաս սրա հետ պայմանավորվես, ոստիկանության ու ԱԱԾ-ի հետ պայմանավորվես, սա անես, նա անես, որ հեղափոխությունը լինի: Ասում էին՝ առաց դրա հեղափոխություն չի լինի, տեսա՞ք ոնց եղավ:

Ընդանուր առմամբ, ես կարծում եմ, որ այո, Հայաստանն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա: Այսպիսի մակարդակ երբեւէ տեղի չի ունեցել: Ես ասում եմ որպես մարդ, որը Երրոդ հանրապետության առաջին օրերից տեղյակ է ու որպես լրագրող լուսաբանել է ՀՀ քաղաքական կյանքը:

Հիշու՞մ եք, երբ ՀՀ-ում նոր կարգեր հաստատվեցին, որոշ անձինք ժողովրդավարությունը անվանեցին ամենաթողության սկիզբ, որովհետեւ սովոր էին, որ այդպես է լինելու: Իրականում ժողովրդավարությունը օրենքի գերակայության առումով ամենախիստ կառավարման մեթոդն է, որը ենթադրում է խստագույն կարգապահություն՝ որոշումներն ի կատար ածելիս:

Մարդիկ կան, ասում են՝ մենք հեղափոխությունը բա պաշտպանել ենք, բա պետք ա առանց համարների ման գանք քաղաքում, բա մեր քյարը ո՞րն ա: Ես քանի վարչապետ եմ, իմացեք, Հայաստանում արտոնյալ չի լինելու: Ինձ հարցնում են՝ ինչի՞ ես շատ կոշտ հայտարարություններ անում, որոշ մարդիկ անվանում են դրանք էմոցիոնալ: Ես ասեմ, Հայաստանում հաստատված ավանդույթներ կան, որոնք մենք հիմա վերացնում ենք: Ես, օրինակ, բոլոր նախարարների ու պաշտոնյաների հետ խոսում եմ դուք-ով, նրանց դիմում եմ ազգանունով, ընդհատելու համար ներողություն եմ խնդրում, մի բան հանձնարարելիս գրում եմ՝ խնդրում եմ արեք, ինձ ոմանք զարմացած նայում են, ասում են վայ, էս իրենց մտածելակերպով ասած՝ ինտելիգենտա, ես սա ասում եմ, որ մարդիկ չմտածեն, թե եթե ժպտում ենք, մենք կատակում ենք, ոչ, մենք չենք կատակում ու ով սա մոռանա, օրենքի ուժը կզգա:

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի մոտիկ, բաջանաղ, վարչապետենց քուչի լավ տղա, սենց բաներ չեն լինելու: Քանի ես վարչապետ եմ, այդ բաջանաղ-ախպերական կամ 50 տոկոս փայ մտնող, արագ տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր, մարդկանց ավտոների վրա քշող վարչպետի ախպոր տղա չի լինելու:

Հիմա մեզ ասում են՝ իմացեք, ձեր օգտին խորհրդարանում չենք քվեարկելու, ձեզ չենք աջակցելու, է այ քեզ բան, մի աջակցեք, ինչի մենք ձեզ երբեւէ խնդրե՞լ ենք մեր օգտին քվերկել, էդպես ժողովուրդն է ուզել»,-ասաց Ն. Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7633 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա