Ազգային ժողովն արձակելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրենսդրական հիմքեր կան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Երևան վերադառնալուց հետո քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու՝ ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Սույն խորհրդակցություններն այսօր արդեն մեկնարկելու են, եւ վարչապետն առաջինը հանդիպելու է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ խորհրդարանը ցրելու հիմքեր ու անհրաժեշտություն առհասարակ չկա: Մասնավորապես՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ներկա պայմաններում Ազգային ժողովը ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում նաեւ սահմանադրական հիմքեր չկան: Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ պնդել է, թե այս խորհրդարանն արձակելու ու արտահերթ ընտրությունների գեթ մեկ պատճառ չկա: Սակայն «Հայկական ժամանակ»-ը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Ազգային ժողովի արձակման համար հիմք է հանդիսանում Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի առնվազն չորս հոդված:

Ըստ այդմ՝ նախ՝ ՀՀ Սահմանադրության հոդված 88-ի առաջին կետի համաձայն՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Բայց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ ներկա խորհրդարանն ու ԱԺ պատգամավորներն այնքան էլ չեն համապատասխանում Սահմանադրության այս դրույթին, քանի որ քաղաքացիները փաստացի երկու անգամ ընտրել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական ուժին: Իսկ Ազգային ժողովում այդ ուժի ներկայացուցիչներին կարելի է հաշվել մատների վրա:

Ըստ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ հեղափոխությունն իրավական կատեգորիա չէ եւ չկա իրավական որեւէ նորմատիվ ակտ, որը հեղափոխության հետ կապի իրավական հետեւանքներ. «ՀՀ ԱԺ-ն ձեւավորվել է Սահմանադրության ու ընտրական օրենսգրքին համապատասխան: Հիմա ինչ-որ կառույց լուծարելու համար այն առնվազն պիտի բանի պետք չլինի: Ավելի կոնկրետ՝ ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ չկան, որովհետեւ չկա վարչապետի հրաժարական, երկու անգամ նոր վարչապետ չընտրելու իրավիճակ եւ այլն»,- մեր զրույցում ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն ցրելու միտքն ընդամենը օրենքներին չհամապատասխանող ցանկություն է:

Սակայն ներկա Ազգային ժողովի ու ՀՀ օրենքների հաջորդ հակասությունը ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ կետն է, ըստ որի՝ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սակայն ամիսներ առաջ պատգամավորների՝ ՀՀԿ ֆրակցիայից դուրս գալու պատճառով խորհրդարանում կայուն մեծամասնություն այլեւս չկա: Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունն ունի 50 պատգամավոր, Ծառուկյան խմբակցությունը՝ 31, ԵԼՔ-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Իսկ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորներն ութն են:

Սրա վերաբերյալ Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն կա, եւ պարզ չէ՝ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները նախագծերին ինչպես են քվեարկում. «Այս պահին, համենայնդեպս, նրանք բոլոր նախագծերին քվեարկել են այնպես, ինչպես հանրապետականները»,- ասաց Պետրոսյանը: Նա ասում է. «Ո՞վ է ասել, որ խորհրդարանական կայուն մեծամասնությունը միայն մի ֆրակցիա պետք է ապահովի»:

Հաջորդ օրենքը, որին չի համապատասխանում ներկա խորհրդարանը՝ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետն է: Ըստ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Սակայն երկրում այլեւս իշխանություն չունեցող ուժը խորհրդարանում ոչ միայն ունի ԱԺ նախագահի տեղակալի երկու պաշտոն, այլեւ հենց ԱԺ նախագահն է ՀՀԿ խմբակցությունից:

Սահմանադրության վերոնշյալ հոդվածներից բացի՝ խորհրդարանը չի համապատասխանում նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ գլխի հոդված 7-ի երրորդ մասին: Այս հոդվածի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքնում մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստացած ուժը համարվում է կառավարող, իսկ մյուս ուժերը՝ ընդդիմադիր: Այնինչ 2017 թվականի ԱԺ ընտրություններին իշխանության եկած ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը «Հանրապետական» կուսակցությունը հայտարարել են «կառուցողական ընդդիմություն»:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Ազգային ժողովի եւ օրենքների վերոնշյալ երկու անհամապատասխանությունները մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Այո, այսինքն՝ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ն համարվում է կառավարող մեծամասնություն, եւ կապ չունի, որ ներկայացված չէ կառավարությունում»,- ասաց Պետրոսյանը:

Մեր դիտարկմանը՝ եթե իշխանություն է Նիկոլ Փաշինյանի թիմը, եւ այդ թիմի մի մասը հանդիսացող ԵԼՔ խմբակցությունը՝ ԱԺ-ում, ապա խառնվում են ընդդիմադիր ու կառավարող ուժերը, Պետրոսյանն ասաց, որ այս պահին Հայաստանում դասական իմաստով ընդդիմություն եւ իշխանություն գոյություն չունի. «Բայց իմ կարծիքով՝ չի կարելի համապետական ընտրություններն անընդհատ կատարել՝ ինչ-որ ձեւական նկատառումներից ելնելով: Ընդհանրապես ցանկացած կառույց, պետական կարեւորագույն կառույցները պետք է լուծարել, եթե նրանք կորցրել են իրենց նպատակային նշանակությունը, կամ եթե նրանք իրենց գործունեությամբ կամ անգործությամբ խոչընդոտում են հասարակական առաջընթացի բնականոն զարգացմանը: Իսկ ներկա ԱԺ-ն ինչո՞վ է խանգարում այսօրվա կառավարությանը՝ իր առջեւ դրված գործառույթները պատշաճ իրականացնելու հարցում»,- մեր զրույցում ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ կառավարության՝ ԱԺ պատգամավորների կողմից հավանություն ստացած ծրագրում եւս նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Պետրոսյանն ասաց, որ ծրագրում ընտրությունները նշվում են որպես նպատակ, եւ չկա իմպերատիվ դրույթ, որ ԱԺ-ն պարտավորվում է ինքնալուծարվել մեկ տարվա ընթացքում. «Կառավարության ծրագրում շատ բաներ են գրված, որ կառավարությունը խրախուսում է երկրում բռնության բացառումը, որ կառավարությունը քաղաքացիների համար բարեկեցություն է սահմանում եւ այլն: Հիմա էս ամենը թողնենք, ու ասենք՝ գիտե՞ք ինչ կա, կառավարության ծրագրով նախատեսվում է լուծարել Ազգային ժողովը: Կարծում եմ՝ սա արդարացի մոտեցում չէ: Բարի լինենք՝ ծրագրի բոլոր կետերին հղում անենք»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք չկա: Ավելին, Նորիկյանի խոսքով՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, արտահերթ ընտրությունների հրատապ անհրաժեշտություն է առաջացել. «Ի գիտություն որոշ շրջանակների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հատուկ ուղերձ կա նաեւ կառավարության՝ 2018 թվականին ԱԺ պատգամավորների կողմից հաստատված ծրագրում, որում սեւով սպիտակի վրա նշված է, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները եւ նախկին իշխանությունների հեռանալը»,- մեր զրույցում ասաց Նորիկյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի ցրման սահմանադրական հիմքին՝ Նորիկյանն ասաց, որ պետք է ուղղակի արձանագրել, որ այս պահին ԱԺ-ի՝ իրավունքի ուժով արձակվելու մեկ օրինական եղանակ է առկա. «Դա այն դեպքն է, երբ վարչապետ Փաշինյանը կներկայացնի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ նոր վարչապետ չի ընտրի: Դրանից հետո արդեն խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Բայց ինչպես հիշում ենք՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ չեն բացառվում Սահմանադրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովին ինքնալուծարման հնարավորություն կտան՝ առանց վարչապետի հրաժարականի»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Նա անդրադարձավ նաեւ վարչապետի՝ Նյու Յորքից արած այն հայտարարությանը, որ ինքը Երեւան վերադառնալուց հետո խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ է հրավիրելու քաղաքական ու ոչ քաղաքական ուժերին: Նորիկյանն ասաց, որ պետք է տեսնել, թե այդ բանակցություններն ինչ արդյունք կտան. «Եթե քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր բանակցություններից հետո կհանգեն հետեւության եւ կգան պայմանավորվածության, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չի առաջադրվի, բնականաբար գործող իրավակարգավորման շրջանակներում Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ արդեն հակառակ դեպքում, եթե ինչ-որ դիմադրություն լինի, պետք է որոնել եւ մշակել այլ տարբերակներ, որոնք հնարավորություն կտան Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ ընտրությունների:

Ի դեպ, անցյալ շաբաթ ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի ընտրության ժամանակ պատգամավորները չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, որպեսզի ընտրեին հանձնաժողովի նախագահի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանի տեղակալ: Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Ինքը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանում ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, քանի որ դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի, այսպիսով՝ հաստատելով, որ խորհրդարանը չի համապատասխանում օրենսդրական որոշ դրույթների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7127 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին