Տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են ընտրել դասախոսներին, սովորել՝ առանց բուհում լինելու

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) արմատական փոփոխություններ են նախատեսվում: Առաջիկա տարիներից սկսած՝ այս բուհի ուսանողները հնարավորություն կունենան ավելի մեծ թվով` երեք անգամ ավելի շատ դասընթացներ ընտրել՝ ըստ սեփական նախասիրությունների, որոշել, թե որ դասախոսը պետք է իրենց դասավանդի, ցանկության դեպքում բարձրագույն կրթություն ստանալ էլեկտրոնային համալսարանի տարբերակով՝ հեռավար՝ առանց բուհի տարածքում գտնվելու, վիդեոդասախոսություններ լսել:

Այս եւ մի շարք այլ փոփոխություններ ամրագրվել են ՀՊՏՀ 2018-2022թթ. զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրում: «Կարելի է պնդել, որ Տնտեսագիտական համալսարանի զարգացման ռազմավարական նոր ծրագրով համալսարանում ամեն բան փոխվելու է»,- նկատում է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ էության, 2018 թվականը ռազմավարությունում դիտարկված է իբրեւ նախապատրաստական փուլ, որի նպատակն այդ բոլոր փոփոխությունների համար մեթոդաբանական, կադրային, տեխնիկական բազայի ձեւավորումն է՝ 2019 թվականից դրանք կյանքի կոչելու համար:

«Առաջին կարեւոր բանը, որ ուսանողների կյանքում փոխվելու է, նրանց կամ ընտրության հնարավորությունների շեշտակի աճն է, որն ընդհուպ մոտ կլինի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երկրների բուհերի մակարդակին: Սա կատարվելու է կրթական ծրագրերում ընտրովի դասընթացների եւ մոդուլների տեսակարար կշռի շուրջ 3 անգամ ավելացման հաշվին»,- նշում է ռեկտորը: Ավելի ուշ՝ 2020 թվականից, ուսանողին հնարավորություն կընձեռվի ինքնուրույն կառուցել իր անհատական կրեդիտային բեռնվածքը: Այսինքն՝ որոշել՝ ամբողջ ուսումնառության ընթացքում անհրաժեշտ կրեդիտները ցանկանում է հավաքել 4, 5, թե՞ առավելագույնը մինչեւ 8 տարում: 4 տարուց ավելի ուսումնառության պարագայում ուսման վարձերի բարձրացում չի ծրագրվում: «Ուսանողները, բացի դասընթացների ընտրությունից, հնարավորություն կունենան ընտրել դասավանդողներին: Սա կբերի դասավանդողների միջեւ ներքին մրցակցության ձեւավորմանը, ինչը դասընթացների որակի բարձրացման առանցքային միջոց է»,- փաստում է ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Տնտեսագիտական համալսարանում նաեւ «հանրաքվեներ» կկազմակերպվեն՝ լսելու այս կամ այն հարցի շուրջ ուսանողների կարծիքը, եւ որոշումներ կայացնելիս առաջնորդվել նաեւ դրանով: «Ըստ էության, եթե մինչ օրս համալսարանի ուսանողների ներգրավվածությունը բուհի կառավարման մարմիններում 25% էր կազմում, ապա հետայսու մոդուլից, դասավանդողից, բուհի կրթական ենթակառուցվածքներից ու ռեսուրսներից բավարարվածության հարցումների միջոցով ուսանողները հնարավորություն են ունենալու իրենց սեփական ձայնով էական ազդեցություն ունենալ հարցման արդյունքների վրա, որոնցից էլ կախված են լինելու համալսարանում կայացվող կառավարչական որոշումները»,- վստահեցնում է նա:

Տնտեսագիտական համալսարանի նոր ռազմավարական ծրագրի համաձայն, էական փոփոխության են ենթարկվելու նաեւ մագիստրոսական կրթական ծրագրերը: Նախատեսվում է մշակել միջոլորտային բազմաթիվ մասնագիտությունների կրթական ծրագրեր: Այդ առումով նախնական հետազոտության արդյունքներ այստեղ արդեն իսկ ունեն եւ պատրաստվում են բանակցություններ սկսել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչն ուսանողներին հնարավորություն կընձեռի որակավորում ստանալ միանգամից մի քանի բուհերի կողմից՝ ընդհուպ ուսումնառության որոշակի շրջանն անցկացնելով արտերկրում: Ի դեպ, բուհում նման նախադեպ արդեն կա:

Առանցքային փոփոխություններ են սպասվում նաեւ գրադարանային ռեսուրսի ընդլայնման ուղղությամբ: Բուհի ղեկավարությունը խոստանում է, որ մի շարք արտասահմանյան վճարովի գրադարանային ռեսուրսներ անվճար հիմունքներով հասանելի կդառնան իրենց ուսանողներին:

Ինչ վերաբերում էլեկտրոնային համալսարանին, ռեկտոր Կորյուն Աթոյանը նշում է. «Ընդհանրապես այն նոր թրենդ է բարձրագույն կրթության բնագավառում եւ առավելապես իրականացվում է կրթության ֆիզիկական մատչելիության բարձրացման նկատառմամբ: Սա ենթադրում է համալսարանում էլեկտրոնային դեկանատի համակարգի ներդրում, ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին անձնական կոդերի տրամադրում եւ ըստ այդ կոդերի համալսարանի էլեկտրոնային հարթակներին մուտքի ապահովում, անցում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, Moodle համակարգի ներդրում եւ համակարգում բոլոր կրթական ծրագրերի եւ դասընթացների ծրագրերի էլեկտրոնային բազաների, ինչպես նաեւ դասընթացների յուրացման նպատակով էլեկտրոնային գրականության ու այլ նյութերի բազաների ձեւավորում ու ներբեռնում, վիդեոդասախոսությունների բազայի ձեւավորում, ուսանող-դասախոս արտալսարանային խորհրդատվության էլեկտրոնային հարթակի մշակում»:

Նկատենք, որ վերոնշյալ փոփոխություններից շատերն արտացոլված են «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծում, որը, սակայն, արդեն տեւական ժամանակ է օրենք չի դառնում: Եթե Ազգային ժողովն այն այդպես էլ չընդունի, արդյոք բուհը խոչընդոտներ չի՞ ունենա՝ նշված նպատակներին հասնելու ճանապարհին: Այստեղ բացասական պատասխան են տալիս՝ հղում անելով գործող իրավական ակտերին, որոնք որոշ փոփոխությունների հնարավորություններ տալիս են կամ էլ չեն արգելում դրանք իրագործել:

Հավելենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռազմավարական ծրագրով նաեւ նախատեսվում է օպտիմալացնել բուհի կրկնվող ստորաբաժանումներն ու հաստիքները: Բայց թե ո՞ր ստորաբաժանումների գործունեությունը կդադարեցվի եւ քանի՞ հաստիք կկրճատվի ընդհանուր առմամբ, առայժմ չի նշվում: Պատճառաբանվում է, որ 2018 թվականի համար նախատեսված է բոլոր հաստիքների գործառույթների նկարագրման եւ դրանց արդյունավետության գնահատման գործընթաց, եւ այդ փուլի ավարտից հետո միայն հնարավոր կլինի խոսել կադրային ու կառուցվածքային փոփոխությունների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13128 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին