Բողոքները մշտապես կլինեն, անպայման գինը որեւէ մեկին չի բավարարելու. Վարազդատ Կարապետյան

Արդեն տեւական ժամանակ է՝ խաղողագործները եւ խաղող մթերողները մթերման գնի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն: Սկզբում խաղողագործներն Արմավիրում բողոքի ալիք բարձրացրեցին, որից հետո մի շարք պաշտոնյաներ խնդրի լուծման համար բանակցություններ սկսեցին երկու կողմերի հետ: Նախօրեին էլ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի խաղողագործներն էին բողոքի ալիք բարձրացրել եւ դարձյալ խնդիրը նույնն էր` խաղողի մթերման գինը: Խնդիրը, ըստ էության, բազմակողմանի է, քանի որ մթերող գործարանների եւ գյուղատնտեսների միջեւ տարբեր գյուղմթերքների հետ կապված կարող են մթերման գնի շուրջ խնդիրներ առաջանալ:  

«Բողոքները մշտապես կլինեն: Անպայման, գինը որեւէ մեկին չի բավարարելու»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Վարազդատ Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, արդեն տեւական ժամանակ է՝ խաղողագործները եւ խաղող մթերողները մթերման գնի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն: Հարցը է՛լ ավելի ընդհանրացնելով՝ աշխարհում գյուղմթերքի մթերման գների հետ կապված խնդիրները գյուղատնտեսների եւ մթերողների միջեւ ինչպե՞ս են լուծվում:

- Աշխարհում այդ հարցը լուծելու տարբեր մեխանիզմներ կան: Դա, իհարկե, կոնկրետ խաղողին չի վերաբերվում, բայց օրինակ` կաթի, ցորենի եւ այլ նման արտադրատեսակների մասով ստեղծվում են խորհուրդներ, օրինակ` կաթի խորհուրդ: Կաթի խորհրդի մեջ մտնում են կաթ արտադրողները, կաթ մթերողները, փորձագիտական ուժեր եւ կառավարությունը: Կառավարության դերը ավելի շատ համակարգման գործառույթն է: Այսինքն, որպեսզի ապահովեն, որ այս բոլոր կողմերը նույն սեղանի շուրջ լինեն եւ իրար հետ քննարկեն հարցը: Փորձագետները հաշվարկում են կաթի ինքնարժեքը հիմնական արտադրողների խմբերի մոտ, նաեւ արժեքային ամբողջ շղթան են նայում, թե կաթնամթերքի արտադրության մեջ մոտավորապես ինչքան է ինքնարժեքը եւ գին են առաջարկում այդ տարվա համար: Արտադրողները եւ մթերողները իրար հետ գնի շուրջ բանակցում են եւ գալիս են մեկ ընդհանուր եզրակացության: Գին են որոշում եւ այդ գինը դառնում է ընդունելի գին բոլոր կողմերի համար` այդ տարվա ընթացքում:

Այսինքն, կառավարությունը համակարգում է մի պրոցես, որի արդյունքում գործընթացի կողմերը կարողանում են գալ համաձայնության որոշակի գնի շուրջ, որը ձեռք է տալիս բոլոր կողմերին: Սա ընդհանուր ընդունված մոդելն է: Այսինքն, կառավարությունը ոչ թե սկսում է միջամտել շուկային եւ գներ սահմանել, այլ հետեւում է, որպեսզի շուկայում առկա դերակատարները ստեղծեն մեխանիզմներ, որոնց միջոցով կկարողանան համաձայնության գալ գնի շուրջ:

Հիմա Հայաստանում քանի որ արտադրողները հազարավոր են եւ նաեւ խաղողի դեպքում, դժվարություն կա նրանց միավորումներ ստեղծելու առումով, այսինքն, որպեսզի կարողանան մեկ միասնական ձայնով հանդես գալ: Հիմա կառավարությունը ավելի մեծ դերակատարում ունի, այսինքն՝ պետք է փորձել հազարավոր խաղող, կաթ, ցորեն արտադրողների անունից բանակցել մթերողների հետ եւ թույլ չտալ, որպեսզի մթերողները գնային համաձայնություն կիրառեն եւ ճնշեն արտադրողներին, ովքեր չեն կարողանում միավորվել:

Մյուս կողմից՝ կառավարությունը պետք է ձգտի ամեն գնով ստեղծել միջավայր, որտեղ այդ հազարավոր արտադրողները կմիավորվեն ինչ-որ տեսակի միավորումների մեջ, որպեսզի կարողանան իրենց միասնական ձայնը եւ նաեւ ճնշումը պարտադրել մթերողներին: Սա ընդունված մեխանիզմներն են, երբ մենք փորձում ենք շուկայական տարբերակներում լուծել հարցը: Իհարկե, կան երկրներ, որտեղ պետության կողմից սուբսիդավորում է արվում, պետությունը գին է սահմանում, բայց չեմ կարծում, թե Հայաստանն այս պահին նման գործիքներ կկիրառի:

- Նշեցիք այն մեխանիզմների մասին, որոնք կիրառվում են աշխարհում: Նշեցիք նաեւ, որ մեր կառավարությունը ավելի մեծ աշխատանք է կատարում, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ բողոքները չեն դադարում: Ե՞րբ ենք ունենալու այն արդյունքը, որ վերջապես այս բողոքները վերանան:

- Բողոքները մշտապես կլինեն: Անպայման գինը որեւէ մեկին չի բավարարելու: Հարցը նրանում է` մենք կկարողանա՞նք մեխանիզմներ ունենալ, որտեղ այդ բողոքողները իրենց ձայնը կբարձրացնեն եւ կդառնան բանակցային կողմ: Հիմա մեր մոտ մեխանիզմը ո՞նց է աշխատում, բողոքողները ճնշում են կառավարությանը, կառավարությունը ճնշում է մթերողներին: Այս մեխանիզմի գործունեությունը պետք է հնարավորինս արագ դադարեցվի: Մենք պետք է կարողանանք արտադրողների եւ մթերողների համար երկխոսության հարթակ ստեղծել, որ իրենք ուղիղ բանակցեն իրար հետ` գների շուրջ: Մեկ նախապայման կա, որ արտադրողները միավորվեն: Այսինքն, որ արտադրողները կարողանան մեկ համատեղ կառույցի տեսքով իրենց ձայնը բարձրացնել եւ որպես մեկ ուժ հանդես գալ:

Հիմա գյուղատնտեսության նախարարության կազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է հենց կաթի հետ կապված հարցերով եւ հիմա այդ խորհրդի նախնական սխեման ենք մշակում: Այդտեղ ներառված են ե՛ւ մթերողները ե՛ւ արտադրողները: Ես հուսով եմ, որ մինչեւ մյուս մայիս, երբ մենք ունենանք կաթի արտադրության պիկը եւ կաթ մթերողները սկսեն գները նվազեցնել, մենք կունենանք համապատասխան մեխանիզմ, որը հնարավորություն կտա խուսափել հանրային նմանօրինակ բացասական պրոցեսներից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13163 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին