Երևան
12 °C
Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է կրքեր բորբոքել: Երեկ մի կարճ ժամանակով կրկին փակվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը: Փակողները կրկին Գորիսի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մի քանի անդամներ են:
Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել իրավիճակը Սյունիքում: Այս մարզը ունի որոշակի յուրահատկություններ: Շատերը ասում են, որ մարզը կրիմինալիզացված է: Սակայն դա ճիշտ չի բնորոշում իրավիճակը: Այնպես չէ, որ օրինակ Կապանի փողոցներով քայլելիս մարդկանց թալանում կամ սպանում են: Ամենեւին՝ ոչ: Խնդիրը այլ հարթության վրա է: Սյունիքը ընդհանրապես, եւ Կապանը մասնավորապես, ապրում է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, եւ այդ առումով, պատկերավոր ասած, ավելի հարուստ է, քան Հայաստանի մյուս մարզերն ու շրջանները: Սակայն այդ հանքերը մշտապես գտնվել ու հիմա էլ գտնվում են մի փոքր խումբ մարդկանց վերահսկողության տակ: Այդ փոքր խումբը տիրապետում է ֆինասական մեծ, շատ մեծ ու ստվերային հոսքերի: Այդ ռեսուրսներով տարիներ շարունակ կառուցվել է մի «բուրգ», որը ունի չափազանց մեծ ներառականություն: Այսինքն՝ այդ «բուրգի» մաս են կազմում մեծ թվով սյունեցիներ:
Կենտրոնական իշխանության ցանկացած որոշում, որը վերաբերում է Սյունիքին, այդ բուրգը կարող է հեշտությամբ տապալել: Խոսքը, ասենք, այնպիսի որոշումների մասին է, որոնք բխում են պետության շահից, բայց շոշափում են նշված բուրգի գագաթում գտնվող խմբավորման շահերը: Բերենք մի շատ պատկերավոր օրինակ: Ասենք, որոշում է կայացվում Սյունիքի հանքավայրերում իրականացնել շատ խորը եւ շատ ծավալուն ուսումնասիրություններ, պարզելու, թե արդյոք հանքաքարի մեջ գտնվող գունավոր մետաղների քանակությունը ճիշտ է հաշվառվել, արդյոք անցած տարիների ընթացքում դրան համապատասխան հարկեր են վճարվել, արդյոք այդտեղից հարյուրավոր միլիոն դոլարներ չեն «անհետացել» դեպի օֆշորներ եւ այլն:
Ու եթե բուրգի գագաթում գտնվող խմբավորման անդամները զգան, որ իրենց վտանգ է սպառնում, իրենք կարող են կորցնել իրենց ունեցվածքն ու ազատությունը, կարող են շատ արագ մոբիլիզացնել այդ ներառական բուրգը եւ ֆիզիկապես թույլ չտալ նման ստուգումներ, ուղղակի փակել ճանապարհները եւ դիմադրություն ցույց տալ կենտրոնական իշխանություններին: Ընդ որում, դա կներկայացվի որպես սյունեցիների արդարացի եւ ազնիվ մղումներով պայմանավորված «համասյունիքյան» «ժողովրդական» ընդվզում: Կարելի է չկասկածել, որ խնդիրը այնքան նուրբ ու վարպետորեն կաղավաղվի, որ այդ բուրգում չներառված սյունեցիները նույնիսկ չեն էլ կողմնորոշվի, թե հանուն ինչի են իրենք ընդվզում:
Մինչ այժմ այդ բուրգը ցույց չի տվել իր այդ ուժը մի պարզ պատճառով՝ դրա կարիքը չի եղել: Նախկինում հարցերը լուծվում էին Սյունիքի մարզպետի ու երկրի առաջին դեմքի «պայմանավորվածություններով»: Արդյունքում մարզպետները «կորցնում էին» իրենց աստղաբաշխական գումարների մի մասը, եւ բոլորը գոհ էին ու երջանիկ: Դե, պետբյուջեն էր ահագին գումար կորցնում, բայց դա էական չէր:
Հիմա նման պայմանավորվածություններ հնարավոր չեն, եւ վաղ թե ուշ ՀՀ կենտրոնական իշխանությունը պետք է հաստատի իր լիակատար վերահսկողությունը մարզում: Այստեղ կա երկու տարբերակ: Կամ բուրգի դիմադրության ժամանակ պետք է կիրառվի կոշտ ուժ եւ դաժանորեն կոտրվի դիմադրությունը, կամ էլ իշխանությունը մարզային նշանակովի պաշտոնյաների միջոցով քայլ առ քայլ, առանց բռնության ապամոնտաժի այդ բուրգը: Այստեղ առանցքայինը «նշանակովի պաշտոնյաներ» բառակապակցությունն է: Խնդիրն այն է, որ տեղի ընտրովի պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, կամ լինելու են հենց այդ բուրգի բաղկացուցիչ մասը, կամ էլ ժամանակի ընթացքում նույնիսկ իրենց համար աննկատելի ձեւով սերտաճեն այդ բուրգին:
Նույնիսկ «կենտրոնից» նշանակվող պաշտոնյաների դեպքում այդ վտանգը առկա է: Օրինակ, մարզի տարբեր համայնքներում «կենտրոնից» նշանակված ոստիկանության կամ դատախազության պաշտոնյաները շատ հեշտությամբ կարող են ընկնել տարատեսակ ծուղակների մեջ, քանի որ ընդհանուր առմամբ մարզում յուրահատուկ, շատ յուրահատուկ մթնոլորտ է: Դրանից խուսափելու միակ տարբերակը մարզում ունենալ հնարավորինս կոշտ, համառ, բանիմաց որեւէ ներկայացուցիչ, որը կունենա նաեւ օպերատիվ աշխատանքի փորձ, ինֆորմացիա հավաքագրելու ու վերլուծելու հմտություններ եւ կկարողանա լիարժեքորեն վերահսկել հենց պաշտոնյաների «նիստուկացը» եւ ինչու ոչ, մի քիչ էլ «վախենալու» լինի նրանց համար: Այս տեսանկյունից Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը, թերեւս լավ լուծում է: Այստեղ, իհարկե, կշեռքի նժարներին պետք է դնել Հունան Պողոսյանի անցյալը եւ այն խնդիրը, որ նրա առջեւ դրված է:
Կասկածներ են հնչում, որ Հունան Պողոսյանը կդառնա նույն բուրգի մի մասը, կամ ինչ- որ ծառայություններ է մատուցել նոր կառավարությանը, կամ նույնիսկ տեղի է ունեցել պաշտոնի վաճառք... Սակայն հուզականությունից հեռանալու դեպքում, անկասկած, կարձանագրենք, որ այդ վարկածներից եւ ոչ մեկը հիմնավոր չեն: Ու կարելի է պնդել, որ Հունան Պողոսյանը վերը նշված հանգամանքների բերումով ձգտելու է լավագույնս իրականացնել իր առջեւ դրված խնդիրը. պատկերավոր ասած՝ «կաշվից դուրս է գալու»՝ արդարացնելու համար իր նշանակումը: Կաշառվելու կամ վերը նշված բուրգի հետ սերտաճելու հեռանկարներն էլ, մեղմ ասած, անիրական են, քանի որ, նախ հանգամանքներն են այդպիսին, եւ երկրորդ, նա մշտապես լինելու է «մանրադիտակի տակ», եւ նա քաջ գիտակցում է դա:
Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհաշվարկել, որ Հունան Պողոսյանին այդ պաշտոնում նշանակելը որոշակի բացասական արձագանք է առաջացնելու հատկապես իր կողմնակիցների շրջանում, ընդ որում, ամենաակտիվ շրջանակների մոտ: Նրանց, ովքեր իրենց բազմամյա պայքարում հաճախ են շփվել ոստիկանության հետ: Ու եթե նա գնացել է այս քայլին, ապա, ամենայն հավանականությամբ, լուծելու ենթակա խնդիրը արժանի է դրան:
Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է կամ առնվազն հովանավորյալը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT