Ուրցաձորում կրքերը չեն հանդարտվում. հողատարածքի կռի՞վ է

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, բան ու գործ թողած, երեկ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Ասում էին՝ աշխատավոր մարդիկ են, բայց ստիպված հասել են այստեղ՝ իրենց ձայնը վարչապետին լսելի դարձնելու համար:

Ուրցաձորցիները պահանջում են, որ Գեւորգ Ավետիսյանի փոխարեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի չեզոք մեկը, մինչեւ որ անցկացվի նոր ընտրություն: Նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է մոտ կես ամիս առաջ՝ իր դեմ կազմակերպվող բողոքի ցույցերից հետո: Ուրցաձորի բնակիչներն ասում էին, որ հենց այդ ցույցերի կազմակերպիչ Մանուկ Մանուկյանի քեռու տղան էլ այս փուլում ստանձնել է համայնքի ղեկավարումը: Նրանք վստահեցնում էին, որ նախկին գյուղապետի կողմնակիցները շատ ավելի մեծաքանակ են` բնակիչների, թերեւս 80 տոկոսը, այնինչ Արարատի մարզպետը հաշվի է առել փոքրամասնության պահանջը՝ գործող գյուղապետի դեմ պայքարում նրանց աջակցելով եւ հրահրելով:

«Իրենք երկու օր ցույց արեցին, մարզպետը եկավ, իրենց հետ նստեց, խոսեց, գնաց, մենք էս 15 օր է ցույց ենք անում, մարզպետը չի էլ ուզում մեզ լսել», «Ցույց էին անում, քաղաքի ոլորանները 20 հոգով փակում էին, մարզպետը իրենցից շուտ հասավ էնտեղ, բայց մենք չորս-հինգ ժամ փակել էինք, շարասյունը հասել էր Երասխ, ինքը չեկավ: Քանի օր է պահանջում ենք, չի գալիս», «Մեզ ասելու բան չունի», «Oրինակ մարդիկ կան, որ կողմնակից չէին նախկին գյուղապետին, բայց հիմա մեզ հետ են, որովհետեւ սա արդեն գյուղի հարցն է: Մեր գյուղապետը ոչ եկել է, ոչ խառնվել է, ոչ էլ մեզ ինչ-որ մի բան ասել է: Մենք որոշել ենք, ամեն մարդ եկել կանգնել է այստեղ ինքը իր, իր գյուղի համար», «Ինչ չափանիշներ է հաշվի առել, որ պաշտոնակատար է նշանակել, ցուցարար էր, դրա՞ համար, պահանջում էին գյուղապետի հրաժարականը, դրա՞ համար», «Կենդանաբանական այգում պաղպաղակ էր վաճառում», «Նախկին գյուղապետի դեմ ցույցերը կազմակերպվել են նեղ անձնական շահի պատճառով»,- մեկը մյուսին շարունակելով՝ ասում էին կառավարության շենքի մոտ հավաքված ուրցաձորցիները:

Թե ինչ անձնական խնդիրների մասին է խոսքը, նրանք չէին մանրամասնում: Հարցին, թե իսկ ինչու են ընդվզում Գեւորգ Ավետիսյանի նշանակման դեմ, երբ նա ընդամենը պաշտոնակատար է եւ փետրվարին ընտրություն է նշանակված, արդյո՞ք մտավախություն ունեն, որ քվեարկությունը չի անցնելու ազատության ու արդարության պայմաններում, նրանք պատասխանեցին. «Մենք չենք կարող այդ մեծ, շեն գյուղը չորս ամիս տրամադրել այդ անտեղյակ մարդուն: 5 հազար բնակչից 4 հազարին կարելի է վստահել, բայց իրեն չէ: Իսկ այսօր ինքը առաջինն է: Ոչ մի հասարակական աշխատանքի չի մասնակցել, ոչ մի միջոցառման չի մասնակցել: Համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակից իրենից մի քանի անգամ տեղյակ է: Բոլորը պրոֆեսիոնալ աշխատողներ են»:

Ուրցաձորի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հաստատեց, որ իր դեմ բողոքի ցույցերն անձնական դրդապատճառ են ունեցել: Մանրամասնելով նա նշեց, որ այդ ցույցերի կազմակերպիչ Մանուկ Մանուկյանը ցանկացել է անպայման ստանալ հենց այն հողատարածքները, որոնք վարձակալել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որտեղ էլ Մանուկյանն աշխատել է երկար տարիներ: «Մանուկ Մանուկյանը մոտենում է ինձ, ասում է՝ կռվել ենք (հիմնադրամի տնօրենի հետ-խմբ.), համատեղ աշխատանքը չի ստացվում, հիմա դու որպես գյուղացի, կանգնում ես ի՞մ թիկունքին, թե՞ նրա: Ինքը մտածում էր, որ ես պիտի ամեն մեկի զուռնայի տակ պարեմ: Այդպես չի լինում, ես այն համայնքի ղեկավարը չեմ եղել, որ գան, ինձ հետ ուլտիմատումով խոսեն: Վերջում էլ, թե՝ լավ, շուտով կտեսնես: Ու այդպես միացել են մի քանի հոգի ու սկսել են այդ անկարգությունները»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը: Ի վերջո, ինքը որոշել է հրաժարական տալ, բայց առաջիկա ընտրությանը կրկին մասնակցելու մտադրությամբ: «Վա՞տ է, որ ամբողջ Եվրոպան արդեն ճանաչում է Ուրցաձորը, որտեղից գալիս են, թռչուններն են ուսումնասիրում, բնությունն են ուսումնասիրում, ու ամբողջ աշխարհում հնչում է, որ Ուրցաձորում նման ծրագիր է իրականացվում»,- Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած այդ եւ այլ աշխատանքները կարեւորելով՝ նշեց նախկին գյուղապետը:

Մանուկ Մանուկյանը, սակայն հերքում է, թե Ռաֆիկ Անդրեասյանի դեմ պայքարը անձնական խնդիրներ լուծելու փորձ էր: Ասում էր, որ արդարության համար է պայքարել:

«Չգիտեմ ինչից են վերցրել, որ անձնական խնդիրներ կան ու իմ անունն են տալիս, ես դա չեմ հասկանում: Ես լինելով գյուղում մի քիչ ավելի երկար ժամանակ, լսել եմ ընդհանուր գյուղացիների բողոքները: Այնտեղ զինվորի հայր ունենք, ունի 4 զինվոր, մեկ քմ հողակտոր չունի, որ իր դոմիկը դնի այդ հողակտորի վրա, ունենք մարդիկ, գարի են ցանել, գյուղապետը քաղել, տարել է, ունենք մարդ, որ ցուցակներում նշված է, թե գումար է ստացել, չի ստացել այդ գումարը, բայց տեղը ստորագրել են: 400 պարկ ալյուր ու շաքարավազ, որի վրա գրված է եղել՝ օգնություն Իտալիայից, կեսը դատարկել է իրենց նկուղում, կեսն էլ բարեկամի: Ժողովրդից մեկի խոսքով եմ ասում: Ես եթե մի ձու գողանամ, ինձ բանտ կնստեցնեն: Ես այդ մարդկանց լսելով՝ կանգնել եմ նրանց կողքին եւ պահանջել եմ արդարություն: Ընդամենը: Ուղղակի շատ հնարավոր է մի քիչ ակտիվ ենք եղել, անընդհատ փորձում են իմ անունը տալ, ինձ համար էլ դա անհասկանալի է»,- նշեց Մանուկ Մանուկյանը:

Խոսելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին՝ հաստատեց, որ այնտեղ աշխատել է, հետո որոշել է իր հիմնադրամն ունենալ: «Որեւիցե խնդիր չեմ տեսնում, բոլոր բնագավառներում, բոլոր գործերում լինում են մասնագիտական տարաձայնություններ: Ես գյուղապետին ասել եմ, որ ես առանձին հիմնադրամով եմ աշխատում, թե ցանկություն ունեք իրար հետ աշխատելու, աշխատենք, թե չէ՝ չէ: Ես հողերի անուն չեմ տվել»,- ասաց Մանուկ Մանուկյանը:  

«Որեւիցե կապ չունի, որ գյուղապետի պաշտոնակատարը քեռուս տղան է: Եթե աշխատելու է, սխալներ թույլ տա, նույն ձեւի այդ ժողովուրդը կանգնելու է, պահանջի, որ արդար աշխատեն բոլորը: Մանուկը ոչ մի բան է, ընդամենը սովորական ուրցաձորցի է, ժողովրդի հետ համաձայն է, ու վերջ»,- հավելեց նա՝ ինքն էլ իր հերթին պնդելով, որ կառավարության մոտ բողոքի ցույցի եկածները նախկին գյուղապետի բարեկամներն են, իսկ իրականում Անդրեասյանը չի վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել՝ Ուրցաձորի գյուղապետի պաշտոնակատար նշանակելիս եւ արդյո՞ք պատրաստվում է փոխել այդ որոշումը, եւ մինչեւ ընտրությունները նշանակել կողմերից որեւէ մեկի հետ չկապվող անձի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2964 դիտում

Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, հայաստանյան լուծումն ու պատասխանը «Խաղաղության խաչմերուկ»-ն է. Միրզոյան

Ընտրապիղծը և սրբապիղծը․ ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել. Կոնջորյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Մենք սա թույլ չենք տալու. Ռուբեն Ռուբինյան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կվերակազմակերպվի ՀՀ պատմության թանգարանի մասնաճյուղի. հաստիքներ չեն կրճատվի

ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան

ԼՏՊ-ն ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի, ժողովրդին Մարտի 1-ին անտեր թողեց ու փախավ. Չախոյան

Միրզոյանը Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկմանը. լուսանկարներ, տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ

Լևոն Տեր-Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել, լսեք Տիրան սրբազանին և ԼՏՊ-ի էջը փակեք. Հարությունյան

Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ. Մհեր Գրիգորյան

Ժողովրդի մեծ մասը Գարեգին Բ-ին չի ընդունում որպես կաթողիկոս. 70-80 տոկոսը սատարում է վարչապետին. Ղալումյան

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը

Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել

Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում

Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան

Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար

ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել

Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին

Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը

Անդրանիկ Քոչարյանը, Խաչատրյանը, Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին

Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել

Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ

Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են

Այցերի վերաբերյալ տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. Բաղդասարյանը՝ վարչապետի Թուրքիա գնալու մասին

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին

Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն

Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը

Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան