ԸՕ փոփոխությունների տապալումը ողջ քաղաքական մշակույթի զարգացումը կրկին հետ գցեց. Դանիել Իոաննիսյան

Երեկ Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 քվե, սակայն կողմ քվեարկեց 61 պատգամավոր: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում էին ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ համամասնական ցուցակներով ընտրություններ, կուսակցությունների եւ դաշինքների համար խորհրդարան անցնելու շեմի նվազեցում եւ այլն: 

ԸՕ փոփոխությունների տապալման եւ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին զրուցել ենք վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ:

- Պարոն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի փոփոխության տապալումը որքանո՞վ կապ ուներ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ:

- Ամբողջ հարցն այն է, որ իրականում հեղափոխության քայլերի հերթականության տրամաբանություն կար, եւ այն ենթադրում էր Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություն, որից հետո նոր ընտրություններ: Պետք էր մնալ էս տրամաբանության սահմաններում: Սա է հարցը: Ընտրական օրենսգրքի մասով, մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, ինչպես կարողացանք՝ աջակցեցինք կառավարությանը, որպեսզի մշակվի օրենսգիրքը: Կուսակցությունների մասին օրենքի հետ կապված՝ միգուցե մեղքը նաեւ մերն է, որ մենք այդ հարցում էլ պետք է աջակցեինք կառավարությանը, բայց չաջակցեցինք: Ուղղակի էդպես ստացվեց, դա թողեցինք կառավարության վրա: Ինչպես տեսնում եք՝ ի տարբերություն Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների փաթեթ անգամ չմշակվեց:

- Հնարավո՞ր էր ավելի շուտ ավարտել ԸՕ փոփոխությունների մշակումը, եւ այդ դեպքում նոր ԸՕ-ի ընդունման հավանականությունը մեծանո՞ւմ էր:

- Գիտեք, եթե ավելի շուտ իմանայինք, որ ընտրություններն ընկնելու են նոյեմբեր-դեկտեմբերին, մենք ավելի շուտ, ավելի արագ կանեինք փոփոխությունները, որպեսզի հավելյալ ժամանակ ունենայինք: Բայց մենք միայն Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո իմացանք, որ դեկտեմբերին են լինելու: Այդ պահից սկսած՝ մենք մեր աշխատանքները շատ ուժեղ ինտենսիվացրինք:

- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի թիմին ձեռնտո՞ւ էր ԸՕ փոփոխությունների տապալումը:

- Չեմ կարծում, որովհետեւ իրականում այս փոփոխություններով պետք է խրախուսվեր քաղաքական մրցակցությունը, իսկ Փաշինյանը եւ իր թիմը, ամեն դեպքում, քաղաքական գործիչներ են, ոչ թե թաղային հեղինակություններ: Իրենց ձեռք էր տալիս քաղաքական մրցակցությունը, ինչպես ցանկացած նորմալ կուսակցության: Այսինքն՝ ԸՕ փոփոխությունների տապալումն իրենց շահերից չէր բխում: Դա բխում էր այն ուժերի շահերից, որոնք շահագրգռված են, որ Հայաստանում քաղաքական մշակույթ չզարգանա, որ ընտրությունները լինեն թաղային հեղինակությունների ու քաղաքական նվազ մրցապայքարի պայմաններում: Ես բնավ չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին կամ կառավարությանը՝ ԸՕ փոփոխություններ չցանկանալու մեջ: Ընդամենն արձանագրում եմ, որ այդ փոփոխություններն առաջնահերթությունների ցանկում տեղ չեն գրավել, ինչի արդյունքում էլ Հանրապետական կուսակցությունը կարողացավ տապալել ԸՕ փոփոխությունները:

- Բայց խորհրդարանական ուժերը փորձում էին ԱԺ կանոնակարգում հայտնի փոփոխությունը կատարել, ըստ որի՝ Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որեւէ հարցի քննարկում տեղի չունենա քաղաքացիների ճնշմամբ եւ այլն: Ուրեմն ինչպե՞ս էր հնարավոր հետաձգել արտահերթ ընտրությունները:

- Ես չեմ կարծում, որ եթե ԱԺ ընտրությունները գոնե մեկ շաբաթ ուշ լինեին, հակահեղափոխություն կլիներ: Եթե մի շաբաթով ավելի հետ լինեին, հնարավոր է՝ հիմա այլ պատկեր ունենայինք: Նախ, ես կարծում եմ, որ վարչապետը պետք է այլ հռետորաբանություն ընտրեր: Փաշինյանը ոչ թե պետք է ասեր, որ ԸՕ չընդունումը ծառայություն կլինի «Քաղաքացիական պայմանագրին, ինչպես ինքն ասաց, այլ պետք է ասեր, որ Ընտրական օրենսգրքի չընդունումը կլինի հակապետական կամ Հայաստանի շահերին դեմ, եւ նրանք, ովքեր դեմ են քվեարկում, գործում են ուղղակիորեն Հայաստանի շահերի դեմ: Առնվազն սա վարչապետը պիտի ասեր: Երկրորդ՝ ես կարծում եմ, որ բավականին ազնիվ կլիներ դիմել ժողովրդին եւ ասել, որ ԸՕ փոփոխությունը, որը հռչակված է հեղափոխության քայլերից մեկը, վտանգված է, եւ դիմել հանրությանը, որպեսզի նրանք ճնշում գործադրեին Ազգային ժողովի վրա:

- Պարոն Իոաննիսյան, հիմա առանց նոր Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության ինչպե՞ս կանցնեն արտահերթ ընտրությունները:

- Քաղաքական մրցակցությունը կլինի նվազ: Ընտրությունները կանցնեն քաղաքական նվազ մրցակցության պայմաններում: Եւ փոքր կուսակցություններն էլ, որոնք պատրաստվում էին մասնակցել արտահերթ ընտրություններին, մեծ խնդրի առաջ են կանգնելու: Եւ, առհասարակ, ողջ քաղաքական մշակույթի զարգացումը կրկին վտանգվեց, կրկին հետ ընկավ:

- Ի՞նչ կազմով Ազգային ժողով կարող ենք սպասել, նորից օլիգարխ-պատգամավորնե՞ր կունենանք:

- Ամենայն հավանականությամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի, բայց հարցն այն է, թե ուրիշ ովքեր կանցնեն եւ ինչպես կանցնեն, ինչքան քվե կունենան մյուսները, ինչպիսի մթնոլորտում կանցնեն ընտրությունները, ովքեր կլինեն ընտրված պատգամավորները՝ փաստացի ընտրված: Կլինեն քաղաքակա՞ն գործիչներ, թե՞ թաղերում հեղինակություն ունեցող անձինք, պարտադիր չէ կրիմինալ կամ օլիգարխ: Կունենանք ապաքաղաքական խորհրդարան, կամ նվազ քաղաքականացված խորհրդարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4376 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել